«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

05/06/2020 schedule23:23

Երջանկությունը շատ սուբյեկտվ ապրում ա: Ինձ թվում ա` չկան բոլորի համար ընդհանուր չափանիշներ: Հիմա մտածում եմ, որ անցյալում շատ երջանկություն ա եղել: Հիմնականում էնպես ա ստացվում, որ դու էդ պահին չես գիտակցում, թե ինչքան երջանիկ ես: Երևի բոլոր մարդիկ ունեն էդ խնդիրը` հենց էդ պահին բռնելու երջանկության ակնթարթը, ոչ թե սպասելու, թե վաղը կգա, մյուս օրը կգա... Ինձ համար էդ բառը աբստրակտ նշանակություն ունի: Գուցե էն պատճառով, որ ես աբստրակցիոնիստ եմ: Անգամ փոքր, աննշան թվացող իրադարձությունից կամ երևույթից կարելի է դրական լիցքեր ստանալ, բայց որ ասեմ` երջանկություն...Էդ բառը ավելի մեծ ու պատասխանատու ա:

Նկարիչ Արա Պետրոսյան

Անձնական և մասնագիտական երջանկություն.

Պապայիս հետ գնացել էինք ՆՓԱԿ` իմ անհատական ցուցահանդեսին: Հայրս էդ ժամանակ 82  տարեկան էր: Նայում էր իմ գործերը, ուրախանում էր: Ես էլ նրա ուրախանալուց էի ուրախանում: Մի քանի ամիս անց հայրս մահացավ:

Երջանկություն ա, երբ գործիդ մեջ հասնում ես քո ուզած որակին: Իհարկե, հաճելի ա, երբ կողքից նայում ու գնահատում են աշխատանքդ: Բայց ամենատպավորիչն էն է, երբ դու' ես հավանում աշխատանքդ: Փորձը ցույց ա տալիս, որ նման դեպքերում ստեղծագործությունը ուրիշների կողմից էլ ա գնահատվում:

Նկարչությունն ինձ համար անձնականի ու մասնագիտականի միքս ա: Ու երբ ակտիվ ներգրավված ես սոցիալ-քաղաքական դեպքերին նաև մասնագիտությամբ` արտով, էդ ժամանակ անձնականի ու մասնագիտականի սահմանները լղոզվում են: Էդ ժամանակ նաև դժվար ա լինում պատասխանել հաճախ տրվող էն բանալ հարցին, թե ինչ ա քեզ համար արվեստը, կամ` արվեստը քաղաքականություն ա, թե քաղաքականությունն ա արվեստ: Ինձ համար համ արվեստն ա քաղաքականություն, համ` քաղաքականությունն ա արվեստ:

Դեռ 2008 թվականից մենք անընդհատ պայքարի մեջ էինք: Արվեստագետ ընկերներով` Վարդանը Ջալոյան, Արթուրը Պետրոսյան, Հովհաննեսը Մարգարյան, Էդգարը Ամրոյան, Կարենը Օհանյան, Հովնանը Քարտաշյան, Սամվելը Վանոյան, ստեղծել էինք «Արտ լաբորատորիա» խումբը, որը մեր քաղաքական պայքարի մի մասն էր: Մենք համատեղում էինք «փարթիները» ստեղծագործական պրոցեսների և մեր քաղաքական գաղափարները իրագործելու հետ: «Սթրիթ արտ» էինք անում, բայց ոչ թե ծաղիկներ էինք նկարում, այլ կոնկրետ քաղաքական կոչեր էին, օրինակ`«Ազատություն քաղբանտարկյալներին»: Գիշերվա երկուսին, երեքին, չորսին դուրս էինք գալիս փողոց և քաղաքի պատերին նկարում, կոչեր գրում: Բանակում սպանված զինվորների համար ենք աշխատել: Իշխանությունն էդ սպանությունների մասին ասում էր, թե ինքնասպան են եղել: Էդպիսի դեպքերը շատ էին: Հասարակական մեծ հնչեղություն ստացավ սպա Արտակ Նազարյանի սպանությունը: Էդ օրերին մեր խումբը գրաֆիտի էր նկարել` զինվորը կոկորդին էր դրել զենքը: Կարելի ա ասել, որ «Արտ լաբորատորիան» համ քաղաքականության մեջ էր, համ քաղաքականությունից դուրս էր էն իմաստով, որ քաղաքական իշխանությունը մեզ համար օտար էր, բայց Հայաստանի ղեկավարությունն էր: Ու էդ վիճակը մի տարի չէր, երկու տարի չէր` մինչև 2018 թիվը էդ էր:     

Վերջերս Գարիկ Ենգիբարյանի հետ մի հետաքրքիր նախագիծ արեցինք: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ երկար, մեծ պատ կա: Անցյալ տարի գարնանը մեզ առաջարկել էին էդ պատի վրա «սթրիթ արտ» անել: Ու մենք էդ պատի վրա նկարեցինք ամերիկյան և համաշխարհային մշակույթն ու մեր Թավշյա հեղափոխությունը: Բավական դժվար աշխատանք էր զուտ մասնագիտական իմաստով, բայց հաճելի էր, որովհետև կար գաղափար ցույց տալու, թե մեզ համար ինչքան կարևոր ա 2018-ի հեղափոխությունը:   

Հանրային երջանկություն.

Ընդհանրապես ինձ թվում ա` հնարավոր չի երջանիկ լինել, եթե դու լավ ես, գործերդ լավ են, բայց կողքիդ տխուր մարդիկ կան: Լիակատար երջանկությունը հենց հանրայինն ա:

Ես մասնակեցել եմ Դեմիրճյան հոր, Դեմիրճյան որդու, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ցույցերին ու միտինգներին: Երջանկության պահեր եղել են 2008-ի փետրվարի 26-ին, երբ շատ ժողովուրդ էր հավաքվել և հրապարակում զգացվում էր փոփոխության շունչը: Ընդհանրապես, ես միշտ ինձ լավ եմ զգացել հարյուր հազարավոր մարդկանց մեջ, երբ էգոն ցրվում ա միլիոնավոր մոլեկուլների մեջ, երբ դու ոչ թե Արա Պետրոսյանն ես, ոչ թե նկարիչ ես կամ արվեստագետ, այլ մեկն ես էդ հարյուր հազարավոր մարդկանցից: Դուք բոլորդ պայքարում եք մի բանի համար, դուք բոլորդ ունեք նույն համոզմունքը: Բայց հանրային երջանկության գագաթնակետը 2018-ի ապրիլի 23-ին էր, երբ իմացանք, որ Սերժը հրաժարական ա տվել: Էնպիսի զգացողություն էր, որ արդեն ուրիշ կերպ ենք ապրելու, ուրիշ կյանք ա սկսվելու: Այլևս չեն լինելու սպանություններ, անարդարություններ, ձերբակալություններ, բռնություն... Պրոսպեկտի վրա մի փաբ կար, որ հիմա, ցավոք, էլ չի գործում, կոչվում էր` «Իլիկ»: «Իլիկը» կարևոր տեղ էր, մեր «շտաբն» էր, որտեղ հեղափոխության ընդմիջումներին թեյ ա, սուրճ ա` խմում էինք ու լիցքավորված նորից դուրս էինք գալիս պայքարի: Հենց «Իլիկում» էինք, երբ լսեցինք Սերժի հրաժարականի լուրը: Պարում էինք, երգում էինք, խմում էինք, ուրախանում էինք: Գոռում էինք` «Կեցցե սիրո և համերաշխության հեղափոխությունը»:  

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Բնական ա, որ հեղափոխությունից հետո ոգևորությունը չէր կարող նույն ալիքի վրա մնալ, պետք ա իջներ: Ես, իմ շրջապատի մարդիկ իշխանությունների ավելի կտրուկ քայլերի կարիքն ունենք: Էսօր մի գրառում աչքովս ընկավ, ասում ա` «Նախկինները փոխանակ բանտերում փտեն, Նիկոլ Փաշինյանին դասեր են տալիս»: Ակնկալիք կա, որ ավելի արագ, ավելի որոշիչ գործողություններ կլինեն դատավորների, օլիգարխների, նախկինից մնացած չինովնիկների, բոլոր էն դեմքերի նկատմամբ, որ հոգնեցրել են բոլորիս, ի վերջո, կավարտվի սահմանադրական դատարանի երկար պատմությունը, որ «քովիդով» ընդհատվեց: Նախկինները ինչ-որ շատ են իրենց երևակայում` չգիտեմ ինչից ոգևորվելով: Երևի, ոգևորվել են նրանից, որ տնտեսական թռիչք օբյեկտիվորեն չկա: Բայց չնայած էս քննադատությանը, ավելի ճիշտ` պահանջին, ես ու իմ շրջապատի շատ-շատ մարդիկ համոզված են, որ անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի: Սրանց համար վերադարձ ուղղակի չկա: Ինձ համար սա աքսիոմա ա, որ հեղափոխությունից հետո լրիվ ուրիշ  Հայաստան պիտի լինի: Ինձ թվում ա` մենք էդ պահանջի իրավունքն ունենք, որովհետև մեր ամբողջ գիտակցական կյանքը դրել ենք գործի, էդ գաղափարի մեջ: 

Իհարկե, շատ կարևոր ա, որ մարդիկ աշխատեն և աղքատավարձ չստանան: Շատ կարևոր ա, որ երկրի ռեսուրսները չկենտրոնանան մի քանիսի ձեռքերում: Շատ կարևոր ա, որ ուժային կառույցները գործեն մարդկանց համար, այլ ոչ մարդկանց դեմ: Սոցիալական վիճակը, իհարկե կարևոր է: Բայց մենք էնքան դժվարությունների միջով ենք անցել և դիմացել ենք: Եվ հիմա մարդիկ ամենաշատ կարիք ունեն արդարության հաստատման: Մենք, իհարկե, չենք հասել էս հաջողություններին, բայց երևի ճանապարհին ենք: Երեկ մի հոդված էի կարդում, որտեղ ասվում էր, թե Երկիր մոլորակի բնակչության 1 տոկոսն ավելի հարուստ ա, քան մյուս 99 տոկոսը: Սա շատ անարդար ա: Խնդիրը ոչ թե աղքատ ապրելն ա, այլ որ էդպես արդար չի: Եվ չի կարելի կյանքը վերածել առնետավազքի հարյուր դոլարի համար: Ինձ թվում է` մեր հանրությունը վաստակել ա արդարության և իր աշխատանքի պտուղներ քաղելու իրավունքը:  

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագուլյանը

Տպել
4113 դիտում

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում