Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

06/06/2020 schedule15:55
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները: Սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա:
ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածքում:
 
Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրում տեղադրվելու է հատուկ անցակետ:
 
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:
Տեղեկացնենք, որ Պարետի բոլոր որոշումները հասանելի են ԱՀ կառավարության պաշտոնական կայքէջի (http://nkrgov.am) COVID-19 ենթաբաժնում:
Տպել
504 դիտում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ. նախագահ

Զինծառայողները ֆիզիկական պատրաստության ստուգարքներ են հանձնել

Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակ

Կասեցումներ «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում և «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում

Հուլիսի 6-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք. ինֆեկցիոն հիվանդանոցում 67 հիվանդ է բուժվում

Ծառա­­յության կազմակերպման ուղղությամբ բարձր արդյունք­ներ գրանցած անձնակազմը ԳՇ պետի հրամանով արժանացել է խրախուսանքի

Դատական նիստերը տապալելու դասական օրինակ էին նաեւ պաշտպանների այսօրվա ելույթները. Քոչարյանի գործով դատախազ

Աճանան գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում

Երանոս գյուղում ավտոմեքենա է այրվել

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին Կյուշու կղզու ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ

Եզրափակիչ ՀՀ ֆուտբոլի առաջնության վերջին տուրում. «Արարատ-Արմենիան» մոտ է 2-րդ անգամ չեմպիոն դառնալուն

Նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահին

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը

«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը

Փոխվարչապետի նախագահությամբ կայացել է սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին նվիրված հեռավար աշխատաժողով

Կորոնավիրուսով է վարակվել Գյումրու ծերերի-տուն ինտերնատի 55 տարեց ու 12 աշխատակից. տարեցներից մեկը մահացել է

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ

Դատարանը մերժեց պաշտպանների վարքագծում իրավունքի չարաշահում ճանաչելու մասին դատախազի միջնորդությունը

24 եւ 48 ժամով կասեցվել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում. ՍԱՏՄ