Ես առավոտից արևի տակը ճռռամգը, որ դու գաս, բանկը փակե՞ս. կասեցվեց «Յունիբանկ»-ի Գյումրու մասնաճյուղի գործունեությունը

«Յունիբանկ»-ի Գյումրու մասնաճյուղի աշխատանքն այսօր դադարեցվեց 24 ժամով: Պարետը որոշումը կայացնելիս առաջնորդվել էր հունիսի 3-ին տեղում իրականացված դիտարկումների արձանագրությունների արդյունքներով: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատուները նշված օրը Գյումրիում են եղել ահազանգի հետքերով:

«Ահազանգ ունեինք կուտակումների մասին, եկանք տեսանք, որ դա կար, նաև սոցիալական հեռավորությունը պահելու գծանշումներն էին բացայակում և՛ բանկի ներսում, և՛ դրսում, նաև չկար զգուշացումը, որ ժամը 10:00-ից 12:00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյանը:

Չնայած բանկում այդ թերությունները վերացված էին, սակայն պարետի որոշման համաձայն՝ 1 օրով կասեցվեց գործունեւությունը: Պատասխանատուների այցն անսպասելի էր, ինչը մասնաճյուղի ղեկավարությունն ընդունեց տնօրենին զանգել-ճշտել-ենթարկվել տարբերակով, բանկում հավաքված քաղաքացիների դժգոհություններով, վիճաբանություններով և ակնհայտ դիմադրությամբ:

«Ես առավոտնից արևի տակը ճռռամգը, որ դու գաս, բանկը փա՞կես, որ ի՞նչ: Վարկս, որ չմուծեցի, կդառնա ժամկետանց, դու ըդոր տե՞ր ես, ո՞վ բդի պատասխան տա»,- պարետի որոշումն իրականացնողներին դիմեց հերթում սպասող քաղաքացիներից մեկը:

Չնայած բանկից տեղեկացրին, որ որևէ մեկը ավելի շատ գումար վաղը չի վճարի այսօրվա գործարքների դիմաց, ոչ մեկի վարկային պատմությունը չի վատանա, քանի որ բանկը փաստացի չի աշխատելու, գործունեությունը կասեցված է, միևնույն է, տևական ժամանակ բանկի տարածքում մարդիկ հերթում կանգնած մնացին:

«Հմի համոզեն, կղրկեն տուն, թե բան չի եղնի, գնացեք, էգուց արեք, էգուց էլ գուկանք, ավել պռացենտները դեմ կենեն, ընչի մենք իրանց չիդե՞նք, նորությու՞ն էր»,- դժգոհեց վճարումներ կատարելու նպատակով գյուղից Գյումրի եկածներից մեկը:

Ընդհանուր առմամբ ԱԱՏՄ մարմնն այսօր Գյումրիում 10 կետի գործունեություն կասեցրեց՝ ատամնաբուժարաններ, վարսավիրանոցներ, հանրային սննդի, առևտրի և սպասարկման կետեր:

Արդյոք այս ժամանակավրեպ որոշումնեը, որոնք կայացնում է պարետատունը, որևէ հարց լուծո՞ւմ են, քանի որ խախտումը հայտնաբերելու պահին չի կասեցվում հաստատության գործունեւությունը, այլ օրեր անց, երբ խախտումը վերացված է լինում:

Գագիկ Մազմանյանն ասաց՝ հարցին պատասխանել չի կարող, բայց որ տնտեսվարողները զգաստանում են, զգալի է, իսկ այդ պահին գործունեություն կասեցնելու լիազորություն ԱԱՏՄ-ն չունի:

Ըստ պատասխանատուի՝ գրեթե բոլորի մոտ հանդիպող խախտումները հիմնականում կապված են ջերմաչափումներ չանելու, ջերմաչափման մատյանների, սոցիալական հեռավորությունների գծանշումների բացակայությունների, փակ աղբամաններ չունենալու, կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու ժամերը չֆիքսելու հետ:

ԱԱՏՄ-ն օրական մինչ 50 դիտարկում և մոտ 20 կասեցման որոշում է իրականացնում: 

Տպել
2254 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում