Մենք պետք է, հետայսու, որեւէ դժգոհություն չունենանք իրավապահ մարմինների աշխատանքից․ պատգամավոր

Կարծում եմ, որ ուժային կառույցներում այսօր կատարված փոփոխությունները շատ դրական կազդեն այդ կառույցների հետագա աշխատանքի վրա։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվեցին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նրանց փոխարեն համապատասխանաբար նշանակվեցին մինչ այդ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Վահե Ղազարյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը։ Ուժային կառույցների ղեկավարների ազատումներն ըստ էության կապված են երեկ Արտակ Դավթյանի առանձնատանը կայացած որդու հարսանիքի հետ։ Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը տեղի ունեցել նրա որդու հարսանիքը՝ մի քանի տասնյակ մարդկանց մասնակցությամբ։ Վերջինս հանդես էր եկել պարզաբանմամբ, որում նշել էր, թե օրենքի առաջ բոլորն են հավասար եւ եթե որեւէ խախտում է արել՝ կկրի դրանից բխող պատասխանատվությունը։

Արփինե Դավոյանը խոսելով ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի ազատումների պատճառների մասին ասաց, որ պետք է համալիր նայել եւ հասկանալ, թե որտեղ են թերացել այդ պաշտոնյաները եւ որտեղ են իրենց աշխատանքը լավ կատարել։

«Եթե այդպիսի որոշումներ են կայացվել, ապա դա ունի հիմք եւ ունի իր պաճառը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով նոր նշանակումներին՝ Դավոյանն ասաց. «Ես կարծում եմ նոր նշանակումների վերաբերյալ դեռեւս վաղ է խոսել։ Ցանկացած նոր նշանակում նոր սպասումներ է իր հետ բերում։ Հիմա նախկինի համեմատ ավելի շատ սպասումներ կան, նաեւ կիսատ մնացած կամ չարված գործերը վերանայելու եւ ամբողջականացնելու սպասումներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր նոր նշանակում շատ կարեւոր եւ դրական է։ Չեմ ուզում, որեւէ տեսակի բացասական ուղերձ լինի այդ նշանակումների վերաբերյալ»։

Նա կարծիք հայտնեց, որ նոր նշանակումներն արդեն իրենց կատարած աշխատանքով ցույց կտան այդ նշանակումների արդարացիությունը. «Վստահ եմ, որ պաշտոնյաներն իրենց կարդարացնեն այս գործում։ Մենք երկար ճանապարհ եւ լուրջ աշխատանք ունենք իրար հետ։ Չարված բոլոր գործերը պետք է արվեն եւ կարծում եմ ՀՀ քաղաքացին գոհ կմնա նրանց աշխատանքից»։

Հարցին՝ թե վերջին շրջանում շատ էր խոսվում, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն թուլացել են, կարելի՞ է ենթադրել, որ հենց այդ համատեքստում են ազատումները եղել, Դավոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ 2 համակարգերում էլ լուրջ փոփոխություններ պետք է լինեն։ Նոր պաշտոնյաները գիտեն, թե ինչպիսի ծանր բեռ են կրելու իրենց ուսերին։ Շատ մեծ աշխատանք ունեն կատարելու, քանի որ հանրությունը ուշիուշով հետեւում է նրանց աշխատանքին։ Բոլորը սպասում են՝ ե՛ւ քրեական գործերի բացահայտմանը ե՛ւ հետախուզվողների հետբերմանը։ Սպասելիքները շատ մեծ են եւ արդարացի։ Մենք երկար տարիներ սպասել ենք, որպեսզի հանցագործները պատժվեն։ Կարծում եմ, որ այս ճանապարհին, եթե ինչ-որ մի բան էլ դանդաղել է, հիմա պետք է ավելի մեծ քայլերով առաջ գնանք։ ՀՀ քաղաքացին պետք է այդ կառույցների աշխատանքից գոհ լինի, իրեն պաշտպանված զգա։ Մենք պետք է, հետայսու, որեւէ դժգոհություն չունենանք իրավապահ մարմինների աշխատանքից»։

Անդրադառնալով Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողությանը, որը չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին՝ բազմամարդ է եղել Դավոյանն ասաց. «Երեկ տեղի ունեցածը շատ լուրջ խնդիր առաջացրեց։ Ես չեմ կարող, որպես ՀՀ քաղաքացի եւ ԱԺ պատգամավոր պահանջել որեւէ քաղաքացուց դիմակ կրել եւ հետեւել հակահամաճարակային եւ անվտանգության կանոններին, երբ քաղաքացին տեսնում է, որ բարձրաստիճան պաշտոնյան միջոցառում է կազմակերպում։ Այստեղ արդեն երկակի ստանդարտներ են տեղի ունենում ու ես կարծում եմ, որ այս որոշումը ճիշտ էր, որպեսզի մարդիկ հասկանան՝ բոլորս պարտավոր ենք ենթարկվել ՀՀ օրենքներին»։

Խոսելով Օնիկ Գասպարյանի նշանակման մասին, պատգամավորն ասաց, որ նրա նշանակման մասին բավականին դրական արձագանքներ է լսել եւ շարունակում է լսել։ «Հուսով եմ, որ այդ նշանակումը նույնպես լավագույն նշանակումներից մեկը կլինի»:

Տպել
2580 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով