Մոսկվան վերադառնում է բնականոն կյանքի

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը այսօր հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ հունիսի 9-ից մայրաքաղաքը աստիճանաբար կվերադառնա բնականոն կյանքի ընթացքին, քանի որ վերջին երկու շաբաթվա դիտարկումներով համավարակի ցուցանիշները անկում են գրանցում: Վարակվածների թիվը գնալով նվազում է, իսկ առողջացածներինը՝ ավելանում: Այսպիսով, ըստ պաշտոնական վիճակագրության, եթե մայիսի 19-ին Մոսկվայում գրանցվել է թվով 3545 վարակակիր, ապա հունիսի 8-ին այդ թիվը կազմել է 2001 մարդ:

Երկար սպասված նորությունն այն է, որ Մոսկվայում կավարտվի ինքնամեկուսացման ռեժիմը և բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից և առողջական վիճակից կունենան ազատ տեղաշարժի իրավունք:

Թոշակառուները, դպրոցականներն ու քաղաքային տրանսպորտի համար նախատեսված հատուկ սոցիալական քարտեր ունեցողներն արդեն կարող են օգտվել դրանցից, քանի որ հանվելու է նաև մոտ երկու ամիս շարունակ այդ քարտերի վրա դրված արգելափակումը:

Մոսկվայում բացվելու են գեղեցկության սրահները, անասնաբուժական կլինիկաները, աշխատանքի տեղավորման գործակալությունները, բոլոր տեսակի խանութներն ու առևտրային հաստատությունները՝ բացի սրճարաններից և ռեստորաններից: Նրանք լիարժեք գրաֆիկով կաշխատեն միայն հունիսի 16-ից: Այդ ամսաթվից սկսած կգործեն նաև պլանային բուժօգնություն տրամադրող բուժհիմնարկները և ատամնաբուժական ծառայությունները:

Մոսկվացիները արդեն մի քանի օրից կկարողանան այցելել նաև գրադարաններ, թանգարաններ, գազանանոց, կրկես, համերգասրահներ, իսկ արդեն հունիսի 23-ից կբացվեն մանկապարտեզները, ուսումնական հաստատությունները, սպորտային ակումբները, մարզասրահները, լողավազանները, այդ թվում կվերսկսվի Մոսկվա գետի վրա զբոսանք իրականացվող նավերի աշխատանքը:

Մոսկվայում եկեղեցիները բաց են հավատացյալներ առաջև դեռ հունիսի 6-ից, իսկ վաղվանից կթույլատրվի նաև այցելությունը քաղաքային գերեզմանոցներ: Այդ ամենի հետ միաժամանակ շարունակելու են գործել սահմանված պաշտպանիչ կանոնները՝ դիմակների և ձեռնոցների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, հիգիենիկ կանխարգելիչ միջեցառումները:  

Հիշեցնենք, որ համավարակի հետ կապված սահմանափակումները Մոսկվայում սկսեցին գործել սույն թվականի մարտի 30-ից: Կարանտինը Ռուսաստանում և մայաքաղաք Մոսկվայում տևեց երկու ամսից ավելի: Հունիսի 8-ի վիճակագրությամբ Մոսկվայում կա 197 018 վարակակիր, առողջացել է 104 347 քաղաքացի, իսկ Ռուսաստանում ընդանուր առմամբ գրանցված է 476 658 հիվանդ, որից 5971-ը մահվան ելքով:

Հավելենք նաև, որ Մոսկվայում խցանված ՀՀ քաղաքացիների վերադարձի խնդիրը ևս կարգավորված է: Սկսած մայիսի 15-ից շաբաթը մեկ-երկու անգամ իրականացվում են տարանցիկ չվերթներ Մոսկվայից դեպի Երևան և, չնայած նրան, որ հազարավոր քաղաքացիներ դեռևս հերթագրված են և սպասում են վերադարձի, սակայն, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության փախանցման, այս պահին Մոսկվայի հյուրատներում այլև չկան ժամանակավորապես տեղավորված ՀՀ քաղաքացիներ: Նրանք բոլորը առաջիկա չվերթներով արդեն իսկ տեղափոխվել են Երևան:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1948 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան