Որպես քաղաքական գործիչ խղճում եմ Գագիկ Ծառուկյանին․ նա միշտ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից․ Լոռու մարզպետ

Այս պահին Լոռու մարզում կորոնավիրուսով վարակման 302 դեպք կա, 72 հոգին բուժվել է։ Ցավոք, կա նաեւ 4 մահ։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով մարզում առկա իրավիճակը։ Շարունակելով կորոնավիրուսի թեման, Ղուկասյանն ասաց, որ իրենց մարզում գործում են բոլոր ձեռնարկությունները, բացի՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայից, որտեղ վարակվածների թիվը բավականին մեծ է։ «Գլորիա»-ի բոլոր աշխատակիցները համարվում են կոնտակտավոր եւ գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Այստեղ, ինչպես ասաց մարզպետը, թեստավորվել են 300 աշխատակից եւ կոնտակտավորներ՝ խառը սկզբունքով։ Այնուհետեւ նպատակահարմար չի գտնվել թեստավորել բոլորին, քանի որ բոլորը հանդիսանում են կոնտակտավոր եւ բոլորը պետք է գտնվեն ինքնամեկուսացման ռեժիմում։

Լրագրողներից մեկն այնուհետեւ հիշեցրեց, որ վերջերս մի լուսանկար էր հրապարակվել, որտեղ Ղուկասյանը մասնակցում էր խնջույքի եւ չուներ դիմակ։ Հարցիին՝ արդյո՞ք այդկերպ չի խախտել պարետի որոշումը, մարզպետը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ չի խախտել պարետի որոշումը, որովհետեւ, գուցե նկարում լավ չի երեւմ, բայց դա բացօթյա տարածք է եղել, իսկ այդ ժամանակ բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէր։ Մարզպետը հավելեց նաեւ, որ այդ խնջույքին ներկա չէր 10-ից ավելի մարդ, ուստի եւ պնդեց, որ պահպանվել են պարետի ցուցումները։

Անդրադառնալով նաեւ վերջին շրջանում անընդհատ քննարկվող Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այն քրեական գործին, որ հրապարակվել է, լրագրողները հարցրին, թե ինչու՞ է Լոռու մարզպետը կիսվել այդ գործի հրապարակմամբ։ Նա պատասխանեց, որ ճիշտ է համարել, որ քաղաքացիները տեղյակ լինեն այդ գործի մասին։ Նրա խոսքով՝ այն քաղաքական գործիչը, որ համախմբման կոչ է անում, պետք է նրա վերաբերյալ դրվագից քաղաքացիները տեղյակ լինեն։

Հաջորդիվ լրագրողները հարցրին, թե արդյո՞ք տեղյակ է այս գործին հետեւող Վճռաբեկ դատարանի որոշման մասին, ինչին մարզպետը դրական պատասխան տվեց։ Նա հավելեց, որ իր կարծիքով դա հետագայում ուղղակի անցյալը մաքրելու համար իրականացված պրոցես է եւ, որ դատավորներն այդ ընթացքում անաչառ չեն եղել։

Ինչ վերաբերում է այդ գործի հրապարակմանը՝ մարզպետը պնդեց, որ չկա որեւէ կեղտոտ գործ, դա ընդամենը փաստի արձանագրում է։ «Եւ ընդհանրապես՝ ես Գագիկ Ծառուկյանին, որպես քաղաքական գործիչ խղճում եմ, որովհետեւ նա չունի իր քաղաքական ուրույն դիմագիծը եւ անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից»,- ասաց Ղուկասյանը՝ հավելելով, որ այս դեպքը նույնպես բացառություն չէ։ Նա նշեց, որ Ծառուկյանը նման է մի մեծ երեխայի, որն ունի լավ խաղալիք, եւ բակի երեխաներն անընդհատ իր հետ ընկերություն են անում, որ օգտվեն այդ խաղալիքից։ Բայց վերջում, ինչպես ասաց մարզպետը, ստացվում է, որ այդ խաղալիքով այլ երեխաներն ավելի շատ են խաղում, քան՝ ինքը։

Տպել
2261 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ