Ավագանու «Իմ քայլի» անդամն առաջարկում է ամեն նիստին հարցուպատասխան չանել, փոխարենը՝ նոր բաժին ավելացնել. «Լույսը» դեմ է

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոփոխություն կատարել Երեւան քաղաքի ավագանու որոշումներից մեկի մեջ: Ավետիսյանն առաջարկում է փոփոխել օրակարգային հարցերի քվերակությունից հետո անցկացվող հարցուպատասխանի կարգը: Ավագանու հաջորդ՝ հունիս 24-ի նիստին քննարկվելու է ներկայացվող նախագիծը:

Ավագանու անդամը առաջարկում է հարցուպատասխան անցկացնել ոչ թե յուրաքաչյուր նսիտից հետո, այլ երկու ամիսը մեկ անգամ (Երեւանի ավագանու նիստերն անցկացվում են ամիսը մեկ անգամ, որին պարտադիր հաջորդում է հարցուպատասխանը):

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի այս առաջարկը, սակայն, բոլորովին դուր չի եկել ավագանու ընդդիմադիր թեւին՝ «Լույս» խմբակցության անդամներին: Այս խմբակցությունը ներկայացնող Անի Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցության բոլոր՝ երեք անդամներն էլ դեմ են քվեարկելու այդ նախագծին, քանի որ առավել մեծ կարեւորություն են տալիս օրակարգային հարցերին հաջորդող այդ ձեւաչափով քննարկումներին:

«Անցած գումարման ավագանիներում՝ Տարոն Մարգարյանի եւ նրան նախորդած քաղաքապետերի ժամանակ, հարցուպատասխանը երկու ամիսը մեկ էր, եւ հենց «Լուսյ» խմբակցությունը բերեց նախագիծ՝ այն դարձնելով յուրաքանչյուր նիստին: Հիմա նորից փոխում են, եւ սա խնդիր է»,- ասաց Անի Խաչատրյանը:

Նշենք, որ սա միակ փոոփոխությունը չէ: Առաջարկվող նախագծով նոր հարթակ է տրամադրվելու ավագանու անդամներին, սակայն մի փոքր այլ ֆորմատով: Խաչատրյանը նշեց, որ մնացած առաջակվող փոփոխություններն ու հարցերը քննարկման ենթակա են, իրենք միայն խնդիր են տեսնում հարցուպատասխանները երկու ամիսը մեկ իրականացնելու մեջ:

Ըստ ավագանու «Լույս» խմբակցության անդամի՝ առաջարկվող նման փոփոխությունները ավագանու «Իմ քայլի» անդամները պատճառաբանել են նաեւ վարչական շրջանների ղեկավարների՝ յուրաքանչյուր ամիս մեկ ամբողջ օր կորցնելով: «Թաղպետներն ընդամենը 9 անգամ են գալիս ժամը երկուսից հետո, մի քանի ժամ են կորցնում, որը կարծում եմ՝ նորմալ է, իրենք պարտավոր են ավագանու առաջ հաշվետվություն ներկայացնել: Հարցուպատասխանի ժամանակ ավելի շատ հարցեր են քննարկվում, քան բուն օրակարգային հարցերի»,- ասաց Խաչատրյանը:

Նկատենք՝ Երեւանի քաղաքապետարանի նիստերում իրապես ամենաակտիվ ու անկաշկանդ, երբեմն նույնիսկ տարբեր սահմաններ հատող քննարկումները տեղի են ունենում հենց հարցուպատասխանների ընթացքում: Նախադեպեր ունենք, երբ դրանք այնքան բուռն են ընթացել, որ ավարտվել են թեժ լեզվակռիվներով ու փոխադարձ վիրավորանքներով՝ հասնելով ընդհուպ մինչեւ ծեծկռտուքի:

Անի Խաչատրյանը շեշտեց, որ «Իմ քայլը խմբակցությունը մյուս՝ նախորդ գումարման խմբակցություններից տարբերվում է, քանի որ իրենք էլ են հարցեր տալիս, ակտիվ քննարկումներ անում: Նախորդների ժամանակ սա չի եղել: «Լիահույս եմ, որ «Իմ քայլի» գերակշիռ մասը դեմ կքվեարկի այդ նախագծին, որովհետեւ բոլոր նիստերին լինում են իրենց հետաքրքրող քննարկումներ»,- եզրափակեց նա:

«Հայկական ժամանակը» նախագիծն առաջ քաշած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամից խնդրեց մանրամասնել, թե ինչ փոփոխություններ է առաջարկում:

Էդուարդ Ավետիսյանը նշեց, որ ավելացվելու է նոր՝ մտքերի փոխանակման բաժին, որը հաջորդելու է օրակարգային հարցերին: Օրակարգային հարցերը սպառելուց հետո ավագանու անդամները կարողնալու են ելույթ ունենալ ցանկացած թեմայով, որի հնարավորությունը մինչեւ այս չունեին: Կոնկրետ ժամ հատկացված չէ նոր բաժնի համար, տեւողությունը կախված է նրանից, թե քանի հոգի կհերթագրվի ելույթների համար: Յուրաքանչյուր աձնի ելույթների տեւողությունը չի կարող գերազանցել 5 րոպեն: Ավետիսյանը նաեւ շեշտեց՝ դրանք միայն ելույթներ են լինելու, արձագանքելու-պատասխանելու հնարավորություն չի լինի:

«Սրա կարիքը տեսել ենք, որովհետեւ շատ ասելիք է լինում այն հարցերի շուրջ, որոնք օրակարգային հարցերի մեջ չեն մտնում, ու մինչեւ այս ավագանու անդամներն այդ հարցերի մասին ստիպված խոսել են օրակարգային հարցերի քննարկման ժամանակ, այսինքն՝ թեմայից շեղվելով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցուպատասխանի հնարավարությունը սահմանափակելու հեռանկարն ընդդիմադիր գործընկերների դեմ լինելուն, ապա ասաց. «Մենք հենց իրենց առաջարկով կարգը փոխեցինք եւ գրեթե մեկ տարի է՝ հարցուպատասխանն անում ենք երկու ամիսը մեկ անգամի փոխարեն ամեն ամիս: Կարծում ենք, որ այժմ կարիք կա նախորդ ձեւին վերադառնալու, քանի որ նոր բաժին ենք ավելացնում նիստի ընացքում, ժամանակը երկարում է»:

Այժմ նաեւ բալանսավորելու են օրակարգային հարցերի քանակը. եթե նիստին լինելու է հարցուպտասխան, ապա այդ անգամ հարցերի քանակն էապես կնվազի: «Մեզ մոտ եղել են նիստեր, երբ մինչեւ գիշերվա 10-ն են տեւել, ու եթե նոր բաժին էլ ենք ավելացնում, փաստացի մոտ երկու ժամ կամ ավելի դա կարող է գումարվել, իսկ այդպես աշխատակազմին շատ անհարմար է»,- ասաց նա:

Ավետիսյանը նաեւ նկատեց՝ ըստ կանոնակարգի՝ ավագանու անդամները կարող են հարց տալ զեկուցողին, բայց զեկուցողի պատասխանից հետո արձագանքի իրավունք չունեն, պարզապես քաղաքապետ Հայկ Մարությանը շատ ժամանակ բարի կամքի դրսեւորումով թույլ է տվել, որ ավագանու անդամներն արձագանքեն: Այժմ կանոնակարգով ամրագրելու են, որ ավագանու անդամն իրավունք ունենա 2 րոպե հարց տալու, ապա զեկուցողը 3 րոպե պատասխանի, ավագանու անդամն էլ կրկին 1 րոպե արձագանքի: «Մոտավորապես բերում ենք Ազգային ժողովի ֆորմատին»,- ասաց նա:

Նաեւ համոզմունք հայտնեց, որ առաջարկին մանրամասն ծանոթնանալուց հետո մյուս բոլոր խմբակցություններն էլ կողմ կքվեարկեն:

«Կարող է ընդդիմադիր կողմը ասի, թե վախենում ենք հարցերից, փորձում ենք իրենց լռեցնել, բայց փաստացի նոր հարթակ ենք տրամադրում, որ ինչ թեմայից ուզում են, խոսեն եւ լինեն ավելի ազատ»,- եզրափակեց նա:

Տպել
2362 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված