Իրականում, քաղաքապետարանը մեքենան ձեռք է բերում Դավթաշեն վ/շ-ի ղեկավարի ծառայողական կարիքների համար. պարզաբանում

«Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «դասական» դեղին մամուլին բնորոշ ձեւակերպումներով գրում է, թե քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս «10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն»՝ կարդացողի մոտ տպավորություն ստեղծելով, թե իբր մեքենան ձեռք է բերվում քաղաքապետի կարիքների համար:

Իրականում, իհարկե, քաղաքապետարանը մեքենան ձեռք է բերվում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ծառայողական կարիքների համար, որովհետեւ հինը մաշված էր ու խափանված, եւ վ/շ ղեկավարը արդեն առնվազն վեց ամիս ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ մանրամանսելով.

«Իսկ քաղաքապետը, ի դեպ, հրաժարվել է իր երկու ծառայողական մեքենաներից մեկից. Մենք հայտարարել ենք դրա մասին, որ ներկայացուցչական դասի «Մերսեդեսը» հանվել է աճուրդի, իսկ քաղաքապետն օգտվում է կրոսսովերից (ի դեպ, առանց վարորդի՝ ինքն է վարում), եւ շատ հաճախ, հատկապես տարվա «տաք» ամիսներին, աշխատանքի է գալիս հեծանվով, երբեմն էլ՝ սեփական մեքենայով: Մենք ամիսներ առաջ հրապարակել ենք քաղաքապետի ծառայողական մեքենաների վրա արված վառելիքի եւ այլ ծախսերի համեմատականը նախորդ տարիների հետ, ըստ որի, ԱՆԳԱՄՆԵՐՈՎ կրճատվել են վառելիքի ու սպասարկման ծախսերը (լրագրող ընկերներին պատրաստ ենք գրավոր նոր տվյալներ տրամադրել):

Ինչպես նշեցի, Դավթաշեն վ/շ ղեկավարը վերջին ամիսներին ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան, որի խափանման պատճառով էլ առաջացել է այս գնման անհրաժեշտությունը, եւ, ինչպես տեղեկացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում, մեկ այլ մաշված մեքենայի գործածումն ըստ էության ավելի թանկ կնստեր համայնքի բյուջեի վրա (պահեստամասեր, սպասարկում եւն), քան նորի ձեռքբերումը: Սա ռացիոնալ բացատրություն է, որի հավաստիությունը կվկայի ցանկացած «խադավիկ»: Իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի բնույթը հաշվի առնելով, ծառայողական մեքենայի առկայությունը անհրաժեշտություն է, հաստատ ոչ պակաս ահնրաժեշտ, քան 3 հոգանոց խմբակցության ղեկավարին սպասարկող ծառայողական մեքենան:

Հ. Գ. Մի երկու բան էլ՝ ծախսերի կրճատման մասով. 2018-ի համեմատ 2019 եւ 2020 թվականներին Դավթաշեն վ/շ ղեկավարի աշխատակազմի ավտոպարկի միայն վառելիքի ծախսերը կրճատվել են ընդհանուր 1 200 000 դրամով, գումարած դրան՝ 2019 և 2020 թվականներին հանվել է տաքսի ծառայության համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։ Իսկ վ/շ ղեկավարին կցված ծառայողական մեքենան օգտագործվում էր նաեւ աշխատակազմի տեղաշարժը ապահովելու համար:

Հ.Հ.Գ. - Նկարում պատկերվածը քաղաքապետի՝ աճուրդի հանված ծառայողական մեքենան է»:

Տպել
1218 դիտում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ