Որքան է պահպանվում COVID-19-ը օդում, մակերեսների վրա, արդյո՞ք ախտահանել գնված ամեն ինչ․ համաճարակաբանի դիտարկումները

COVID-19-ի մասին ամիսներ առաջ արված շատ մեկնաբանություններ այսօր արդիական չեն. Երեւանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանի կարծիքով՝ դա նորմալ գիտական գործընթաց է։ Այսօր ասվածն էլ միգուցե հետագայում որոշակիորեն փոփոխվի. նոր վիրուս է։

Կարծիքները տարբեր էին նաեւ օդում եւ մակերեսների վրա վիրուսի պահպանվելու առումով։

Համաճարակաբանի խոսքով՝ այդ ուղղությամբ շատ հետազոտություններ չկան։

Ըստ ամերիկացի գիտնականների հետազոտության՝ խոսելիս, հազալիս բերանից դուրս են գալիս փոքր կաթիլներ, մասնիկներ, որոնք կարող են պարունակել այդ վիրուսը։ Մասնիկների թիվը կարող է հասնել մինչեւ տասնյակ հազարների՝ հաշվի առնելով մարդը գոռում, թե խոսում է։ Արդեն օդում մոտ 21-23 աստիճան ջերմաստիճանի եւ մոտ 40% խոնավության պայմաններում COVID-19-ը կարող է պահպանվել մինչեւ 3 ժամ։ Եթե ջերմությունը շատ չփոխվի, վիրուսի ապրելիությունը նույնպես շատ փոխության չի ենթարկվի, այսինքն՝ վիրուսի վրա կարող են ազդել ջեմաստիճանն ու խոնավությունը։

Նույն հետազոտության համաձայն՝ ստվարաթղթի վրա այս վիրուսը պահպանվում է մինչեւ 24 ժամ, պլաստիկի եւ չժանգոտվող մետաղի վրա՝ մինչեւ 2-3 օր։

Բադալյանը ներկայացրեց նաեւ Հոնկոնգի գիտնականների հետազոտության արդյունքը, ըստ որի՝ թղթադրամի վրա COVID-19-ը կարող է պահպանվել մինչեւ 4 օր, չժանգոտվող մետաղի եւ պլաստիկի վրա՝ մինչեւ 7։

Այս հետազոտությունը հետաքրքիր էր նրանով, որ մասնագետները կապ գտան ջերմաստիճանի եւ վիրուսի պահպանման միջեւ։ Ինչպես բացատրեց համաճարակաբանը, օրինակ՝ 4 աստիճանի դեպքում այն հնարավոր է, ենթադրենք, 14 օր պահպանվի, սակայն ջերմաստիճանի մինչեւ 70 աստիճանի դեպքում 14 օրը կարող է վերածվել 5 րոպեի։

Հետագայում չինացիների՝ եւս մեկ հետազատություն նոր կորոնավիրուսի պահպանման ժամանակահատվածի վերաբերյալ ներկայացրեց նախորդի պատկերը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ օրեր առաջ տարածված հայտարարությանը, թե մակերեսներից վարակվելու հավանականությունը փոքր է։

Բադալյանի խոսքով՝ նման մոտեցում կա, քանի որ վարակը հիմնականում օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում, սակայն ոչ թե ընդհանրապես վտանգ չկա մակերեսներից վարակվելու, այլ ռիսկն է ցածր։

Այժմ որեւէ ապրանք գնելիս այն ախտահանե՞լ, թե՞ հարկավոր չէ։

Մասնագետի բնորոշմամբ՝ պետք չէ․ «Կարող եք անել, բայց պատկերացնո՞ւմ եք՝ ամեն ինչ այդպես շարունակ ախտահանելն ինչի կվերածի՝ փսիխոզի»։

Քիթ-բերանով մակերեսների հետ չենք շփվում, այլ ձեռքերով ենք դրանց դիպչում, այդ պատճառով գնումների փաթեթի փոխարեն հենց ձեռքերն է պետք ախտահանել։

«Դու դա պետք է դիտարկես, չմոռանաս, կարող է մակերեսի վրա վիրուսը պահպանվել, բայց ռիսկը փոքրանում է, եթե ձեռքերդ ախտահանեցիր, չես վարակվի»,- նշեց բժիշկը։

անախտանիշների վարակը փոխանցել-չփոխանցելու հանելուկը

Անդրադառնալով ասիմպտոմ անձնաց վարակիչ չլինելու, իր բառերով ասած, գիտական վերջին թրենդին՝ Արման Բադալյանը վերադարձավ զրուցի առաջին նախադասությանը․ հնարավոր են որոշակի փոփոխություններ, պետք է հանգիստ ընդունել։

Օրեր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել էր, որ անախտանիշ մարդկանց կողմից վարակի տարածումը հազվադեպ է։

Բադալյանի պարզաբանմամբ՝ այնտեղ հստակ չի նշվում, թե ասիմպտոմը չի փոխանցում, այլ կատարվել է 2-3 հետազոտություն, որը ցույց է տալիս, թե այդ մարդկանց շրջանում վարակը չի տարածվել, սակայն պետք չէ մոռանալ, որ մինչ այդ էլ կային հակառակը փաստող հետազոտություններ։

Մեզ հետ զրույցում մասնագետն ընդգծեց, որ հարցին զգուշորեն է պետք մոտենալ եւ 2 տարբերակ առանձնացնել։ Կան մարդիկ, որ մինչեւ վերջ ախտանիշ չեն ունենում՝ ասիմպտոմները, եւ մարդիկ, որ սկզբում չունեն, սակայն ախտանշանները կարող են 2 օրից ի հայտ գալ։ Ստացվում է, որ նույնիսկ այս դեպքում կարող ես վարակը փոխանցել, եթե, օրինակ, սկզբում ախտանիշ չունես, բայց հետագայում ունենում ես։

Մեկ ուրիշ հարց էլ կա․

«Հիվանդը կարող է հստակ չնշել՝ ունեցել է սիմպտոմ, թե ոչ»,- նշեց բժիշկը՝ հավելելով, որ առկա բոլոր հետազոտությունները դեռ պետք է համեմատվեն։

Եթե նույնիսկ ապացուցվի, որ այդ մարդիկ հազվադեպ են վիրուսը տարածում, շատ զարմանալի չի լինի։

«Սիմպտոմ ունեցողը հազում, փռշտում է, հավանակությունը, որ նա վարակը կտարածի, շատ ավելի մեծ է, քան նա, ով չի փռշտում»,- նշեց Բադալյանը։

Բժիշկը նաեւ հավելեց, որ հնարավոր է՝ պարզվի՝ ասիպմտոմ մարդը ոչ թե չի տարածում վիրուսը, այլ դրա համար ավելի սերտ շփում է պահանջում։

«Եթե սիմպտոմ ունես, կարող է այնքան սերտ շփում չպահանջվի՝ վարակը փոխանցվելու համար. հազում, փռշտում ես՝ այդ մասնիկները մի փոքր ավելի են տարածվում, իսկ ասիմպտոմատիկը, որ չի հազում, փռշտում, պահանջվի ավելի սերտ շփում»,- նկատեց համաճարակաբանը՝ ավելացնելով՝ վերջնական եզրահանգման գալու համար պարզաբանելու բավականին բան կա դեռ։

Տպել
4065 դիտում

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը