Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվել է գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն: Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում:Այս մասին հայտնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը եւ ուրախությամբ տեղեկացնում, որ ևս մեկ ծանրակշիռ քայլ է արվեյ այդ ուղղությամբ:

Այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում: Սարքավորումը ձեռք է բերվել սեփական միջոցների և լիզինգային ծրագրի համաֆինանսավորմամբ։

Առողջապահական ամենատարբեր խնդիրների դեպքում մեր քաղաքացիները որակյալ սպասարկման և արագ ու ճշգրիտ ախտորոշման հնարավորություն կունենան:

Իսկ կորոնավիրուսային համավարակի այս օրերին նման սարքավորման շահագործումն առավել կենսական նշանակություն ունի:

Մարզպետը, փոխմարզպետ Ա.Ավետիսյանի և Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ա.Չիլինգարյանի հետ հանդիպել են բուժանձնակազմի հետ, ինչպես նաև շրջել բուժկենտրոնի բաժանմունքներում:

Բժիշկների հետ համավարակի այս փուլի վերաբերյալ տարբեր մտքեր փոխանակել, փորձել հասկանալ առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Մարզպետը բուժաշխատողներին փոխանցել է անձամբ իր և մեր հարյուրավոր քաղաքացիների կողմից ստացվող երախտիքի խոսքերը: Բուժախատողների մարտական ոգին ու նվիրվածությունը միայն հիացմունքի է արժանի:

Բուժկենտրոնի ղեկավարի հետ շրջել են տարբեր բաժանմունքներով և ծանոթացան շենքի այն հատվածին, որի երկու հարկերում նախատեսվում է կենտրոնացնել ախտորոշիչ բաժանմունքն իր օժանդակ ծառայություններով: Քննարկել են վերանորոգման և սենյակների վերաձևավորման նախնական տարբերակներ:

Մարզպետը նշել է, որ համավարակի վերջնական հաղթահարումից հետո արդեն կխոսեն կորոնավիրուսի տված դասերի, թույլ տված բացթողումների ու սխալների մասին, իսկ այս փուլում բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ՀՎԿԱԿ-ի մարզային կենտրոնն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը բարեխիղճ և հնարավորինս լավ են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները:

Նա ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն հայտնեց սպիտակ համազգեստով մեր առաջամարտիկներին, ովքեր ամիսներ շարունակ ուժերի գերլարումով պայքար են մղում բոլորիս կյանքերի համար:

Տպել
776 դիտում

Ըստ ՔԿ-ի, Հայրապետյանն ու որդին տղամարդուն փակել են սենյակում, ծեծել, սպառնացել քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության

Երդմնակալության արարողությանը Ժոսեֆ Բայդենը ընտրել է Ralph Lauren կոստյում ՝ամերիկյան ամենահայտնի ապրանքանիշը

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 30 հարց

Երեխաներն այլեւս չեն համարվում կորոնավիրուսի տարածման ակտիվ աղբյուր․ Հայաստանում վարակվել է ավելի քան 6 600 երեխա

Այսօրվանից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. այն ոչ մեկին չի վաճառվել, չի նվիրվել

Ջիլլ Բայդենն ամուսնու երդմնակալության ժամանակ կրում էր Markarian բրենդի զգեստ ու վերարկու (լուսանկարներ)

Լարսի ճանապարհը բեռնատարների ամար փակ է. ռուսական կողմում կուտակված է 820 բեռնատար

Գեղհովիտ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել է տներից մեկը

Ապարանի տարածաշրջանում բուք է, դժվարանցանելի են Վայոց ձորի ավտոճանապարհները. կան փակ ճանապարհներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները մեծամասնություն ստացան

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում

Շվեյցարիայում ՀՀ դեսպանն Անդրեաս Աեբիի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդիրները

Պաշտպանության նախարարը եղել է հատուկ նշանակության զորամասերից մեկում (լուսանկարներ)

Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի միասնականությունը, լինել նախագահ՝ բոլորի համար (տեսանյութ)

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ապարանի տարածաշրջանում բուք է

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ն կաշխատի ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ. Լին Թրեյսի

Մոսկվայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալների համանախագահությամբ

Զրնգուն ձայներ ու ոգևորություն. Ստեփանակերտի հրապարակում երեխաները ձնագնդի են խաղում (տեսանյութ)

Բայդենի երդմնակալությանն ԱՄՆ-ի հիմնը կատարեց աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան (տեսանյութ, լուսանկարներ)

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող մի շարք երիտասարդների տարկետում կտրվի․ ովքեր են երաշխավորել

Կարևորագույն խնդիրը երեխաների աղքատությունն է․ Մեսրոպ Առաքելյանը քննարկում է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչի հետ

Վստրեչի Ապերն առարկեց գործն արագացված կարգով քննելու դեմ. դատարանի որոշմամբ այն կքննվի դռնփակ

Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակում․ Փաշինյան

Երկարաձգվել է արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը

Ստամբուլի հայկական որբանոցը, որտեղ մեծացել է լրագրող Հրանտ Դինքը, կդառնա հայկական երիտասարդական կենտրոն

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում

Ջոզեֆ Բայդենը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնը (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում միանշանակ դրական է․ Փաշինյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կուտակված 820 բեռնատար կա

Քեմալա Հարրիսը երդվեց. նա պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ի 46-րդ փոխնախագահի պաշտոնը

Շիրակը վաղվանից նոր մարզպետ կունենա

Արարատի մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա․ ԱԻՆ

Դեղատներում, բանկերում, դպրոցներում դիմակներ չեն կրել. ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Արտաշատում և Մասիսում

Էժան միավոր հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը. Փաշինյանը՝ պատգամավորին (տեսանյութ)

Հյուրերը դիմավորեցին ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Քեմալլա Հարրիսին՝ ամուսնու հետ (լուսանկարներ)

Քոլեջներում և ուսումնարաններում դասախոսի ընտրությունը կլինի մրցույթով․ նախկինում դա արվում էր տնօրենների հայեցողությամբ

Հինգերորդ զորամիավորումում ստուգումներ են անցկացվել (լուսանկարներ)

Տարին ծանր էր, հագեցած ու լարված. ՇՄ փրկարարական վարչությունն ամփոփեց 2020 թվականը

Կապիտոլիումում դիմավորեցին Բարաք եւ Միշել Օբամաներին