Ուզում եմ, որ դիմակ կրելը դառնա մոր, հոր, տատի, պապի նկատմամբ սիրո պայմանական նշան

Ֆրանսիայում մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, արդեն իսկ եղել է վիրուսը, իսկ Իտալիայում եւ Ֆրանսիայում, ասում են, հանրահայտ ֆուտբոլային խաղից առաջ է եղել, եւ հենց այդ խաղից է համավարակը բուռն տարածվել: Եվրոպական որոշ երկրներում, Ռուսաստանի որոշ շրջաններում ուզում են զանգվածային թեստավորում անցկացնել ոչ թե վիրուսը հայտնաբերելու, այլ՝ հակամարմինները: Իսկ մեր կառավարությունում նման հարց քննարկվե՞լ է. այս հարցն այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:

«Երեկ քննարկել ենք այդ հարցը. դա նաեւ կապված է հզորությունների եւ հնարավորությունների հետ»,- պատասխանեց վարչապետը՝ նշելով, որ կան նման հետազոտություններ անելու նախաձեռնություններ, եւ դա իրականում օգտակար կլինի:

Քանի դեռ համընդհանուր հակամարմինների թեստավորումը չկա եւ իր՝ վարակակիր կամ արդեն անվտանգ լինելու մասին ամեն քաղաքացի տեղյակ լինել չի կարող, կարեւոր է, ըստ վարչապետի, որ մարդիկ մտածեն միմյանց մասին: «Այսինքն, ինչ է նշանակում իմ՝ դիմակ կրելը. որ ես չեմ ուզում կորցնել իմ հայրիկին, ես չեմ ուզում կորցնել իմ մայրիկին, ես չեմ ուզում կորցնել իմ տատիկին, պապիկին: Մեր հանրությունը պիտի սկսի ընկալել, որ եթե մարդը դիմակ է կրում, ինքն ասում է՝ ես էս ամեն ինչն անում եմ իմ հորը, մորը, տատին, պապին, հորաքրոջը չկորցնելու համար: Իսկ եթե մարդը դիմակ չի կրում, ապա դա պայմանական նշան լինի՝ «ես պրոբլեմ չունեմ էդ ամեն ինչի հետ»: Մի քիչ դաժան բան եմ ասում, բայց ուզում եմ դրանով քաջալերեն մեր հայրենակիցներին, ովքեր հաստատ սեր, հարգանք, նվիրվածություն ունեն իրենց հարազատների նկատմամբ: Ես ուզում եմ, որ դիմակ կրելը դառնա այդպիսի պայմանական նշան»,- ասաց նա:

Այն դիտարկմանը, որ հաճախ մարդիկ՝ ինչու դիմակ չես կրում հարցին պատասխանում են, թե «ձմեռն արդեն էդ վիրուսը բռնել-թողել են, իրենց բան չի լինի» եւ ըստ այդմ վարակի տարածման առավել ամբողջական պատկեր կարող է ներկայացնել միայն հակամարմինների զանգվածային թեստավորումը՝ Փաշինյանն արձագանքեց. «Նախքան վարակվելս ես էլ ամեն օր չէի կրում. մտածում էի՝ դե վարչապետ եմ, դիմակս ծուռ կլինի, կասեն՝ ծուռ էր, կամ՝ էդ ինչ գույնի դիմակ էր: Բայց հիմա կրում եմ գրեթե ամեն տեղ: Դրա համար եմ ասում, որ ոչ թե դիմակ կրելը նման հոգեբանական հարցեր առաջացնի, այլ՝ դիմակ չկրելը: Ասեն՝ դիմակ չկրեմ, մարդիկ ի՞նչ կմտածեն, կասեն՝ պապայի հետ պրոբլեմ ունեմ, ուզում եմ…»:

Տպել
1462 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)