Տարվա կեսն անցել է, բայց Վանաձորի փողոցների փոսերը միայն խորանում ու մեծանում են. քաղաքապետի պարզաբանումը

Վանաձորում համայնքային միջոցներով փոսային նորոգման աշխատանքները մինչ օրս չեն մեկնարկել, մինչդեռ քաղաքի թե՛ կենտրոնական եւ թե՛ ծայրամասային փողոցներում փոսերը գնալով շատացել ու խորացել են: Ամեն օր վարորդները մեքենաներ են վնասում, անիվներ են պայթում, վթարներ լինում փոսերից խուսափելու պատճառով: Տարվա գրեթե կեսն արդեն անցել է, սակայն Հայաստանի 3-րդ քաղաքում այս առումով փաստացի սայլը տեղից չի շարժվում:

Համայնքային բյուջեից փոսային նորոգման համար այս տարի հատկացվել է 67 մլն դրամ:

Փոսային նորոգման աշխատանքների չսկսելու պատճառը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի փոխանցմամբ՝ հայտարարված մրցույթներին մասնակից չլինելն է:

ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետը հայտնեց, որ այս ընթացքում 3 մրցույթ են հայտարարել, ոչ մեկին, սակայն, որեւէ մեկը մասնակցելու հայտ այդպես էլ չի ներկայացրել: Գումարը բյուջեում կա, ցանկություն՝ եւս, մինչդեռ այն իրականացնող է պետք, որը, սակայն, Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքի համար, փաստորեն, խնդիր է դարձել. «1.5 ամիս առաջ առաջին մրցույթը հայտարարեցինք, վերջինը 1 շաբաթ առաջ էր, բայց էլի մասնակից չեղավ»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ, ըստ Գնումների մասին գործող օրենքի, աշխատանքները պետք է մրցույթով կազմակերպվեն: «Մենք օրենքը խախտելու ո՛չ ցանկություն ունենք, ո՛չ էլ՝ վճռականություն: Ըստ Գնումների մասին գործող օրենքի պետք է շարժվենք, բայց եթե նույնիսկ ինչ-որ մի բան փորձենք կազմակերպել, ապա փոքր չափաքանակով պետք է մրցույթ դնենք, որ գոնե փորձենք հույժ կարեւոր ու անանցանելի փողոցներում խնդիրը կարողանանք լուծել»,- ասաց քաղաքապետը:

Մեր հարցին՝ իսկ երբ «կփորձեն», պատասխանեց՝ 4-5 օրվա ընթացքում:

Թե երբ կսկսվեն փոսային նորոգումները, պատասխանը մեկն է՝ երբ-որ կշահեն մրցույթները, իսկ երբ կշահեն, հայտնի չէ, իսկ եթե առհասարակ այդպես էլ ո՛չ մասնակից լինի, ո՛չ շահող, ինչ է լինելու հետագան. «Երեւի դիմենք Կառավարությանը, փորձենք ինչ-որ լուծում գտնել. մի անգամ դիմել ենք, պատասխանել են, որ գործող օրենքով պետք է շարժվենք»:

Դիտարկմանը, որ, փաստորեն, ինչպես համայնքի ղեկավարն է ասում, գործող օրենքի պատճառով հնարավոր է այդպես էլ վանաձորցիները շարունակեն երթեւեկել քանդված ճանապարհներով, Ասլանյանն ասաց. «Ամեն դեպքում, մի բան կանենք, մի ձեւ կգտնենք»:

Քաղաքապետն ասում է՝ խնդիրը ոչ միայն գործող օրենքն է, այլ նաեւ դիմողներ չլինելը. «Չի եկել մեկը, որ ասի՝ ես բանկային երաշխիքի խնդիր ունեմ, մոտեցող էլ չի եղել, հետաքրքրվող էլ չի եղել»:

Քաղաքապետ Ասլանյանը մրցույթներին չմասնակցելու պատճառներից մեկն էլ համարում է որակի նկատմամբ ներկայումս իրականացվող խիստ վերահսկողությունը. «Խնդիրը, իմ կարծիքով, կա՛մ ներկայիս պահանջվող բանկային երաշխիքն է, կա՛մ մարդիկ մտածում են, որ որակի այլ ստանդարտներ են հիմա գործում, երեւի չեն ցանկանում մտնել գործի մեջ ու հետո խնդիրներ ունենալ: Ես կարծում եմ, որ նորմալ շինարարը բանկային երաշխիքից չի վախենա, բայց կարծում եմ, որ հիմնական խնդիրը ոչ թե բանկային երաշխիքն է, այլ որակի նկատմամբ պահանջները, երբ տեխնիկական հսկողությունը ձեւական բնույթ չի կրում»:

Տպել
3003 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան