Կառավարությունը նպաստեց կորոնավիրուսի համաճարակի տարածմանը, լավ էր չօգնեինք էդ մարդկանց. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց, թե ինչ-որ իմաստով Կառավարությունը նպաստեց կորոնավիրուսի համաճարակի տարածմանը:

Ահա թե, ըստ նրա, դա ինչպես տեղի ունեցավ.

«Հիշում եք՝ էն ճգնաժամի ամենասկզբում էս դահլիճում էլ ինչքան հարց բարձրացվեց՝ բա չգրանցված աշխատողները, չգրանցված աշխատողները, բա նրանք ո՞նց են ապրելու, սոցիալական ի՞նչ պրոբլեմ են ունենում՝ եթե չօգնեք:

Եվ մենք, իհարկե ոչ միայն այդ պատճառով, հասկանալով խնդիրը՝ ի՞նչ արեցինք. ձեւակերպեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով ենթադրաբար չգրանցված աշխատողներին տալիս էինք օգնություն: 9-րդ ծրագրի շրջանակներում մենք 187 հազար մարդու կամ երեխայի օգնություն ենք տվել: Եկավ հաջորդ հարցը՝ բա էս օգնությունը էս մարդիկ ո՞նց ստանան: Եթե չեն աշխատում՝ բնական է, որ ոչ քարտ ունեն, ոչ բանկային հաշվեհամար ունեն: Մենք մտածեցինք, որ բանկային համակարգով պիտի տանք: 187 000 մարդու ուղարկեցինք բանկային համակարգեր՝ իրենց օգնությունը ստանալու, էն հույսով, որ բանկերում հակահամաճարակային կանոնները կպահեն: Էդ 187 հազար մարդիկ ստացան իրենց օգնությունը եւ, մեծ հավանականությամբ, չպահպանեցին հակահամաճարակային կանոնները:

Հիմա որ հետադարձ նայում եմ, լավ էր՝ չտայինք էդ օգնությունը: Չտայինք, ասեինք ոնց ուզում եք՝ ապրեք, գոնե համավարակի էս թվերը չլինեին: Էսօր մեր աչքն էին մտցնում ուրիշ երկրների օրինակներ, որտեղ  համավարակի տարածվածության առումով ունեն հաջողություններ, էդ երկրներում էս մարդկանց մի կոպեկի օգնություն չեն տվել: Մի կոպեկ: Հետեւաբար, եթե մենք էսօր թվայնացում ունենայինք, եկամուտների համատարած հայտարարագրում ունենայինք, կանխիկի ծավալների նվազում ունենայինք, փողի հետ գիտե՞ք ինչքան վարակ է տարածվում: Հիմա մենք ասում ենք՝ 103 միլիարդի օգնություն ենք հասցրել մեր քաղաքացիներին, էս 103 միլիարդի հետ 103 միլիարդ էլ վիրուս է պտտվել: Հիմա օգնի՞նք, թե չօգնեինք»:

Տպել
1817 դիտում

Ալիևը կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից