ՍԱՏՄ-ն «ՏՐԵՑՈ» սրճարանի մատյանում 37 և բարձր ջերմությամբ հաճախորդների տվյալներ է հայտնաբերել. ստուգայց՝ Գյումրիում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) պատասխանատուներն այսօր հերթական ստուգայցն անցկացրեցին Գյումրիում: Առաջին կանգառը  «Գուրման» սուպերմարկետում էր: Նախկինում այստեղ հայտնաբերված թերությունները վերացված են, նորերը չկան, միայն պետք է ախտահանման մատյանում հստակ նշեն, թե ինչով է աշխատահնվում տարածքը: Բոլոր աշխատակիցների անուններով կային առանձին ջերմաչափեր, մատյանները կարգին էին: «Գուրման»-ի համար ՍԱՏՄ-ն այլ ասելիք չուներ:

Խնդիր կար «Յաղլի հաուզ»-ում: Սեղանները մոտ էին դրված, պահպանված չէր սահմանված հեռավորությունը: ՍԱՏՄ-ի այս արձանագրության հետ, սակայն, համամիտ չէր սրճարանի մենեջերը: Ասաց՝ այն սեղանները, որոնց վրա դրված է «Պատվիրված է» ցուցանակ, հենց հեռավորությունը պահպանելու համար են, այսինքն չեն սպասարկվում: ՍԱՏՄ պատասխանատուն ասաց՝ չունեն նման իրավունք: Սեղաններն ուղղակի չպետք է լինեն տարածքում: «Խախտված է սեղանների միջև առկա հեռավորության պահանջը, դա արձանագրվում է որպես խախտում»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը:

Կազմված արձանագրությունը սրճարանի պատասխանատու Նարինե Մանուկյանը չստորագրեց:  Ասաց՝ որոշման հետ համաձայն չէ: «Գրել էին, որ հեռավորությունը պահպանված չէ, չստորագրեցի: Որովհետև ընդամենը պետք է սեղանները չլինեին, հանեցինք:

Մենք նույնիսկ հաճախորդ ենք կորցնում, բայց շատ մարդիկ չենք թողնում, որ գան, նստեն: Գալիս են 8 հոգով, թույլ չենք տալիս, ասում ենք պետք է առանձին նստեք: Մարդիկ հիմնականում չեն նստում, գնում են: Բայց մեզ էլ խնդիրներ պետք չեն, եթե չի կարելի, չի կարելի:

Հիմնականում մարդիկ բացօթյա տարածքն են նախընտրում, հեռու-հեռու են նստում: Յուրաքանչյուր հաճախորդից հետո ախտահանվում է տարածքը, մինչ այդ էլ օրվա տարբեր ժամերի այդ աշխատանքը կատարվում է»,-ասաց «Յաղլի հաուզ»-ի պատասխանատուն: Անկախ այս հանգամանքից, սակայն, կազմված արձանագարությունը կուղարկվի պարետատուն, որոշումը պարետինն է:

Ընդամենը  6 օր առաջ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցված «ՏՐԵՑՈ» սրճարանում կրկին լուրջ խնդիրներ հայտնաբերվեցին:

Այստեղ մտահոգության տեղիք տվեց հաճախորդների գրանցված տվյալները: «ՏՐԵՑՈ»-ի ներկայացրած ջերմաչափման մատյանում կային հաճախորդներ, որոնք ունեցել են 37 և բարձր աստիճանի ջերմություն: Չնայած մենեջերն ասաց՝ նրանց չեն սպասարկել, սակայն սա անապացուցելի տվյալ համարեց ՍԱՏՄ-ն: Այլապես ինչու պետք է գրանցված լինեին այդ մարդիկ, քանի որ կա օրենքի պահանջ՝ բարձր ջերմություն ունեցողներին ընդհանրապես չեն թույլատրում, որ մտնեն տարածք: «Սա արդեն կասկածելի է, թե ինչու են էդ մարդիկ մատյանում գրանցված, հատկապես որ պարտադիր  պահանջ է աշխատակզմի ջերմաչափումն ու այդ տվյալների գրանցումը, ոչ թե հաճախորդների տվյալների գրանցումը: Նրանց ընդամենը ջերմաչափում են, բարձր ջերմություն ունեցողներին չեն թողնում տարածք ընդամենը»,- ասաց ՍԱՏՄ ներկայացուցիչը:

Այստեղ նաև չէին գրանցել, թե տարածքն ինչ նյութով են ախտահանում, տեսանելի վայրում չեն տեղադրել փակվող աղբաման՝ նախատեսված օգտագործված դիմակների ու ձեռնոցների համար:  Հավանաբար, ըստ պատասխանատուի, այս սրճարանի նկատմամբ կրկին կասեցման որոշում կկայացվի:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում ՍԱՏՄ-ն միջինը 60, սակայն օրեր են լինում , որ կասեցման 100 որոշում են իրականացնում:  ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասաց՝ պարետատանը դիմել և առաջարկել է, որ ընդհատակյա հարսանիքների դեպքում հաստատությունների նկատմամբ ֆինանսական տույժեր կիրառվեն, քանի որ կասեցումներն անօգուտ են:

«Տեսնենք պարետատունն ինչ կորոշի, որովհետև էն հաստատությունները, որոնք նախատեսված են հարսանիքների համար, փակելով խնդիր չենք լուծի, էսօր կանեն, վաղը չեն անի, մի երեք օր հետո էլի կանեն, տեղը կլրացնեն»,- ասաց նա:

Տպել
2369 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն