Հորդորում ենք չգնել ձկնագողերի կողմից վաճառվող մանրաձուկը. Սևանում մեկնարկել է ձկնապաշարի վերականգնման միջոցառում

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում զերծ մնալ Սևանա լճում մանրաձուկ որսալուց: Ներկա պահին ընթանում են համալիր միջոցառումներ՝ Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման և կենսապաշարի օգտագործման կանոնակարգման վերաբերյալ։

«Հորդորում ենք ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներին խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է։

Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք չգնել ձկնագողերի կողմից վաճառվող մանրաձուկը՝ միջնորդավորված կերպով չխթանել մանրաձկան որսին։ Ձկան ապօրինի որսը լճից կարող է ունենալ անդառնալի հետևանքներ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ։

Սևանա լճում ձկնապաշարների վերականգնման նպատակով 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի՝ 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի՝ 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ:

Այդ աշխատանքները նպատակ ունեն բարելավել Սևանա լճի ավազանի էկոլոգիական վիճակը, ապահովել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի բնական վերարտադրությունը։

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում խնայողաբար մոտենալ լճի ձկնապաշարներին, հատկապես համավարակի այս օրհասական շրջանում, երբ առանձնակի կարևոր է երկրի պարենային ռազմավարական պաշար հանդիսացող օբյեկտների՝ տվյալ դեպքում Սևանա լճի ձկնապաշարի խնայողաբար օգտագործումը։

Այս պահին նախարարության կողմից շրջանառվում է օրենսդրական նախագիծ, որի ընդունման դեպքում կսահմանվեն Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները ևարդյունագործական որսի որակի բնութագրերը, համաձայն ինչի կկիրառվեն բազմաթիվ սահմանափակումներ ձկնագողության դեպքերը նվազագույնի հասցնելու և լճի կենսաբազմազանությունը վերականգնելու ուղղությամբ։

Այդ նպատակով սահմանվել են.

  1. արդյունագործական որսի ենթական տեսակը,
  2. օգտագործման ենթակա չափաքանակը,
  3. ձկնորսության համար թույլատրելի քաշը միավորի համար (գրամ)
  4. ձկնորսական լողամիջոցների մուտքի և ելքի տեղամասերը, թվով 17 տեղամաս,
  5. ձկների ձվադրման ժամանակահատվածը,
  6. որսը օրվա ցերեկային ժամերին կազմակերպելու պահանջ և այլն։
Տպել
2070 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ