Բաղրամյան համայնքին պատճառվել է 64մլն. դրամի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին

12/06/2020 schedule20:55

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Բաղրամյան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2016թ. աշնանից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում առերևույթ թույլ է տվել չարաշահումներ. իր քրոջ ամուսնու` Մյասնիկյան համայնքի նախկին ղեկավարի օժանդակությամբ, շահադիտական և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, էական վնաս է պատճառել Բաղրամյան համայնքի, Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնող ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին: Արդյունքում՝ օտարերկրյա ներդրումների համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարենպաստ միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելով՝ էական վնաս է պատճառել նաև պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, ի պաշտոնե հստակ տեղեկացված լինելով, որ նշված ՍՊ ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Բաղրամյան և հարակից համայնքներում և ձեռք բերել հողատարածքներ, ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին տրամադրել է խեղաթյուրված տեղեկատվություն՝ համայնքում գտնվող հողատարածքների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, պատկանելության վերաբերյալ՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները միջնորդավորված եղանակով, հետևաբար նաև՝ ավելի բարձր արժեքով վերավաճառել ընկերությանը։

Մասնավորապես` 2018 թվականի օգոստոսի վերջին, համայնքի ղեկավարը, քաջատեղյակ լինելով որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ՍՊ ընկերության փոխտնօրենին հայտնել է, որ համայնքի սեփականություն հանդիսացող, վաճառքի ենթակա հողատարածք առկա չէ՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որպեսզի հիշյալ ընկերությունը մասնակցի համայնքին պատկանող հողերի աճուրդով վաճառքի գործընթացին։

Օրեր անց, սակայն, համայնքի ղեկավարը հիշյալ ՍՊ ընկերության փոխտնօրենին տեղեկացրել է, որ համայնքի բնակիչներից մեկը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողը՝ նրան ուղղորդելով կապ հաստատել գնման առարկա հանդիսացող հողատարածքի հետ փաստական և իրավական որևէ առնչություն չունեցող իր քրոջ ամուսնու հետ, որը ներկայացել է իբրև նշված հողատարածքի սեփականատիրոջ կողմից լիազորված անձ: Վերջինս հողատարածքի ձեռքբերման հարցով պայմանավորվել է ընկերության փոխտնօրենի հետ, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերել՝ 1 հեկտարը 1.100 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որպես կանխավճար պահանջել և բանկային փոխանցման եղանակով ՍՊ ընկերության կողմից ստացել 4.845.000 ՀՀ դրամ գումար՝ վստահ լինելով, որ հողատարածքի աճուրդը լինելու է ձևական և հաղթող է ճանաչվելու ինքը: 2018թ. Նոյեմբերին ՍՊ ընկերության և լիազորված անձ ներկայացած՝ համայնքի ղեկավարի քրոջ ամուսնու միջև կնքվել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքի՝ 71.489.000 ՀՀ դրամով առուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո բանկային փոխանցման եղանակով վերջինս ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը:

Համայնքի ղեկավարը, միջնորդավորված եղանակով հողատարածքները վաճառելու իր մտադրությունն ի կատար ածելու նպատակով, իր իրավասության սահմաններում, 2018թ սեպտեմբերին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու նիստի ընթացքում առաջարկել և ստացել է համայնքի ավագանու համաձայնությունը` համայնքի սեփականություն հանդիսացող վերոհիշյալ 132հա հողն աճուրդով օտարելու վերաբերյալ և նույն օրը, համայնքի ղեկավարի որոշմամբ, նշված հողատարածքների վերաբերյալ հայտարարվել է աճուրդ-վաճառք` մեկ հեկտարի մեկնարկային վաճառքի գին սահմանելով 67.500 ՀՀ դրամ:

2018թ. նոյեմբերի 16-ին կազմակերպված ձևական աճուրդում վաճառքի հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի քրոջ ամուսինը, որից օրեր անց նշված հողատարածքը 9.360.352 ՀՀ դրամով վաճառվել է վերջինիս, որը աճուրդով գնված հիշյալ հողատարածքը առքուվաճառքի պայմանագրով, նոտարական վավերացմամբ, վերավաճառել է հիշյալ ՍՊ ընկերությանը` նույն օրը ստանալով նաև վաճառքի մնացած 39.508.940 ՀՀ դրամ գումարը՝ այդկերպ համայնքին պատճառելով ընդհանուր 64.353.940 ՀՀ դրամի նյութական վնաս:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է:

Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն եւ հայտնում, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1318 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)