Արցախը հետևողական է Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացիայի դադարեցման գործընթացին. ԱՀ ԱԳՆ

12/06/2020 schedule21:05

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է հետևյալը.

«28 տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 12-ին, ադրբեջանական զինված կազմավորումները՝ նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի աջակցությամբ, լայնամասշտաբ գրոհ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ՝ ծանր զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Առաջին հարվածն իր վրա ընդունեց Շահումյանի շրջանը։ Բազմակի անգամ գերազանցելով կենդանի ուժի և զինտեխնիկայի թվով՝ ադրբեջանական զինված կազմավորումներին հաջողվեց զավթել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, որից հետո նրանք ձեռնամուխ եղան էթնիկ զտումների իրականացմանը և դաժան հաշվեհարդար տեսան հայ խաղաղ բնակչության նկատմամբ։

Փրկվելու համար մարդիկ ստիպված էին լեռնային արահետներով հասնել Մարտակերտի շրջան՝ ճանապարհին ենթարկվելով ադրբեջանական զինյալների հարձակումներին։ Շահումյանի շրջանի բնակիչների վկայությունների համաձայն՝ խաղաղ բնակիչների շարասյունը գտնդակոծման էր ենթարկվում, այդ թվում՝ մարտական ուղղաթիռներից։ Խաղաղ բնակչության նկատմամբ հարձակումը դիտավորյալ բնույթ էր կրում և միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ որքան հնարավոր է շատ մարդ սպանել։ Հենց այդ անմարդկային կերպով ադրբեջանական կողմը փորձում էր 1992 թ. ձմռանը և գարնանը կրած սեփական ռազմական պարտությունների վրեժը լուծել խաղաղ բնակչությունից։

Ադրբեջանական զինված կազմավորումների կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունների արդյունքում շուրջ երկու տասնյակ հայկական գյուղեր ոչնչացվեցին և թալանվեցին, ավելի քան 20 հազար հայեր դարձան ներքին տեղահանվածներ և փախստականներ, մի քանի հարյուրը կանխամտածված կերպով սպանվեցին կամ անհայտ կորան։

Իրականացնելով պատերազմական հանցագործություններ և ահաբեկելով քաղաքացիական բնակչությանը՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին կոտրել արցախցիների կամքը, ովքեր ձգտում էին պաշտպանել իրենց կյանքի, ինքնորոշման և անկախության իրավունքը։ Սակայն ադրբեջանական կողմի վայրագությունները միայն ամրապնդել են արցախցիների վճռականությունը՝ պաշտպանելու իրենց ինքնիշխանությունը, իդեալները և իրավունքները: Ադրբեջանական ագրեսիան ետ մղելու և անվտանգ սահմաններ ապահովելու նպատակով Արցախի Պաշտպանության բանակի հետագա գործողությունները պայմանավորված էին հանրապետությունն ու բնակչությունը ֆիզիկական բնաջնջումից պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Առ այսօր Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում անօրինական բնակեցման և բնիկ հայ բնակչության ներկայության հետքերի ոչնչացման քաղաքականություն իրականացնել:

Արցախի Հանրապետության իշխանությունները հետևողական կերպով հետամուտ են լինելու Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասի օկուպացիայի դադարեցմանը: Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշման առանցքային տարրերից մեկն է։

Տպել
1640 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին