«Շմայսեր» ինքնաձիգ, «Կալաշնիկովի» գնդացիր․ ոստիկանության բաժիններում քաղաքացիները հրազեններ են հանձնել (տեսանյութ)

12/06/2020 schedule21:38

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վանաձորում բնակվող 53-ամյա մի տղամարդ հունիսի 11-ին կամավոր հանձել է «Կալաշնիկովի» գնդացիր, փամփուշտների ժապավեններ, տարբեր տրամաչափի 220-ից ավելի փամփուշտ: Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ և պահել նկուղում։

Հունիսի 11-ին Գյումրում բնակվող 30-ամյա մի տղամարդ ոստիկանության Մուշի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփ և 5,45 մմ տրամաչափի հիսունից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

Բամբակաշատ գյուղում բնակվող 26-ամյա մի երիտասարդ ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է տարներ առաջ մահացած հորը պատկանած «Շմայսեր» տիպի ինքնաձիգը, որը գտել է տան նկուղում։

Թմբուկավոր ատրճանակ ու 5,45 մմ տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձել է Գեղարքունիք գյուղի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրազենն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ հորը։

Հունիսի 11-ին Ջերմուկ քաղաքի 48-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձենել է «ՏՕԶ» տիպի հրացան, փամփշտատուփեր, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել։

Սիսիան քաղաքի 53-ամյա մի բնակիչ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած թմբուկավոր ատրճանակը, որն ըստ իրեն, պահել է կարտոֆիլի հորում։
Նռնակները, նռնակների պայթուցիչները, ծխային քողարկիչ փաթեթները, ինքնաձիգի պահեստատուփն ու տարբեր տրամաչափի 90-ից ավելի փամփուշտը ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է Ուջան գյուղի բնակիչներից մեկը։

Առանց գործարանային համարի ատրճանակն ու 7,62 մմ տրամաչափի 80 փամփուշտը ոստիկանության Մալաթիայի բաժնում կամավոր հանձնել է Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ: Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
2362 դիտում

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը