Մեր ամենամեծ առավելությունը, և թերևս ամենամեծ պրոբլեմն այն է, որ գործում ենք 100 տոկոսով թափանցիկ. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում հնարավոր է կարգավորել միայն կառավարություն-հանրություն-զանգվածային համախմբվածություն համագործակցության միջոցով: Այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի, պարետատան նիստերում մշտապես  քննարկվում է, թե իրականացված գործողություններում ինչ չհամակարգված քայլեր են եղել և ամենօրյա ռեժիմով աշխատում են դրանց վերացման ուղղությամբ: Նպատակը մեկն է, որպեսզի համակարգը մաքսիմալ էֆեկտիվ աշխատի:

Կան կարծիքներ, որ ստեղծված իրավիճակում մեղադրանքներ են հնչում քաղաքացիների հասցեին: Վարչապետն ասաց, ինչպե՞ս կարելի է քաղաքացիներին մեղադրել, երբ ի վերջո, հենց քաղաքացին է դառնում այս իրավիճակի թիվ մեկ զոհը:

«Ինչպե՞ս կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է: Բայց տվյալ դեպքում մենք պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել պատճառներն ու ճշմարտությունը, թե որոնք են այն պատճառահետևանքային կապերը, որոնք բերում են այս վիճակին: Այն, ինչի մասին ես խոսում եմ, չի նշանակում մեղադրել քաղաքացիներին: Ես փորձում եմ օգնել նրանց և ինքս ինձ, կառավարությանը, որպեսզի ավելի լավ հասկանանք իրավիճակի բարդությունը, հետագա բարդացման պատճառները: Մեր խնդիրը պրոբլեմի ախտորոշումն է»,-շեշտեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի, կորոնավիրուսը հանկարծակիի է բերել աշխարհի ամենազարգացած երկրներին: Հայաստանի ամենամեծ առավելությունը, և թերևս ամենամեծ պրոբլեմն  այն է, որ  այս առումով գործում են 100 տոկոսով թափանցիկ: «Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները որևէ կերպ թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք, որովհետև դա էլի նույն կոնցեպտի մեջ է. ախտորոշել պրոբլեմը: Սրանով մեր գործողությունների արդյունավետությունը պետք  բարձրանա, նաև քաղաքացիների կարգապահությունը պետք է բարձրանա: Մենք այսպիսի համագործակցության ենք հավիրում բոլոր քաղաքացիներին»,-ասաց նա:

Տպել
1685 դիտում

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն