Հիվանդանոցային պլանային բժշկական օգնությունն ու սպասարկումը վերսկսվել են

Կորոնավիրուսային համավարակի տարածման տեմպը զսպելու ձգտումով, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, այնպես էլ Հայաստանը մի պահ դադարեցրեց այն բոլոր ոլորտների կամ ենթաոլորտների գործունեությունը, որ հնարավոր էր մի պահ դադարեցնել, սակայն եթե «այդ պահը» երկարաձգելը որոշ ոլորտների համար ճակատագրական հետեւանքներով հղի չէ, ապա առողջապահական շատ խնդիրներ երկար սպասել չեն կարող: Դեռ շաբաթներ առաջ առաջատար բժիշկները ողջ աշխարհում ահազանգեցին. կշեռքի երկու նժարներին արդեն ոչ թե առողջապահությունն ու տնտեսությունն են, այլ առողջապահությունը՝ կորոնավիրուսային, ու առողջապահությունը՝ մյուս բոլոր հիվանդությունների:

«Հայկական ժամանակ»-ի՝ ինչպե՞ս է նախատեսվում անվտանգ վերագործարկել առողջապահական համակարգը, որ այն վերսկսի պլանային վիրահատությունները, խորհրդատվությունը, ախտորոշումները, դեղաչափերի վերանայումը եւ մյուս գործառույթները հարցին պատասխանելով՝ առողջապահության նախարարությունից նշել են, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն արդեն իսկ վերսկսված են. «Այն բժշկական կազմակերպությունները, որոնց ներհիվանդանոցային սանիտարահամաճարակային վիճակը համապատասխանում է առողջապահության նախարարի՝ 2020թ. ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության ներհիվանդանոցային տարածման կանխարգելման նպատակով վարակի հսկողության կարողությունների (մեծ հոսքերի ժամանակ) համաճարակաբանական դիտարկում իրականացնելու մասին» թիվ 1350-Ա հրամանի դրույթներին, վերսկսել են պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը»:

Նշվում է նաեւ, որ բժշկական կազմակերպություններին նախարարությունը հորդորել է սահմանված կարգով պահպանել բուժանձնակազմի, հիվանդների, այցելուների անհատական պաշտպանիչ միջոցների կիրառումը, բժշկական կազմակերպությունում հակահամաճարակային միջոցառումների անընդհատական իրականացումը՝ COVID-19 վարակի տարածման ռիսկերը նվազեցնելու համար:

Բոլոր կանխատեսումներով՝ առաջիկայում բժիշկների աշխատանքի պահանջարկը մեծանալու է, մեր երկրում այժմ էլ դրա կարիքը զգացվում է, ինչն ակնհայտ է նախարարության՝ պարբերաբար բժիշկներ եւ բուժքույրեր հրավիրելու մասին հայտարարություններից: Վերանայվելո՞ւ է Բժշկական համալսարանին տրվող պետպատվերը. այս հարցի պատասխանն է՝ գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Բառացի մեջբերենք. «Առողջապահության նախարարությունը պարբերաբար քննարկում եւ ուսումնասիրում է Երեւանի եւ մարզային բժշկական կազմակերպություններում առողջապահության կադրային պահանջարկը: Կադրային բացի համալրումը առողջապահության նախարարությունն իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրայի միջոցով: Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսային հիվանդության վարակի ներթափանցմամբ ու տարածմամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը անհրաժեշտության դեպքում կքննարկի եւ համապատասխան  մասնագիտությունների հայտ կներկայացնի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ պետական պատվերի շրջանակներում կլինիկական օրդինատուրա կազմակերպելու համար»:

Տպել
1110 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել