Նախարարը գրավոր գոռում է՝ այստեղ է վարակը

COVID-19-ի տարածման արագությունը նվազեցնելու համար յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության դերի մասին խոսվել է համավարակի առաջին իսկ օրերից: Կանխարգելիչ նորմերի պահպանումը սկզբում գրեթե լիովին թողնված էր քաղաքացիների անձնական պատասխանատվության հույսին: Եթե լրագրողները հենց առաջին օրերին արձանագրեցին, որ մեծամասամբ նոր հիվանդության վտանգի մեծությունը չի ընկալվել, եւ քաղաքացիների համար նորմերը պահպանելու անհրաժեշտությունն առանձնապես զգալի չէ, ապա իշխանությունն այդ արձանագրեց միայն շաբաթներ անց, երբ մեկ օրում վարակման թվերը շեշտակի աճեցին: Հանրության մեջ նաեւ տպավորություն կար, որ կառավարության անդամներն էլ դիմակների ու սոցիալական հեռավորության՝ իրենց հաստատած նորմերն առանձնապես չեն կարեւորում:

Կառավարության անդամներն առաջին անգամ նիստին դիմակներով մասնակցեցին միայն մայիսի 21-ին: Այս նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ չի բացառվում մեզ մոտ իտալական կամ իսպանական սցենարների կրկնությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն»: Այս արտահայտությունը հետագա օրերին հնչեց ավելի ու ավելի հաճախ։

Ոստիկանությանը հանձնարարվեց խստիվ հետեւել փողոցում սահմանված կանոնների պահպանմանը, տեսչական մարմինները անակնկալ ստուգայցերով շարունակեցին շրջել մանկապարտեզներում, առեւտրի կենտրոններում ու տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում: Այնուամենայնիվ, սահմանված նորմերի պահպանման վերահսկողությունը, մեղմ ասած, չհանգեցրեց նորմերի համատարած պահպանմանը: Եվ վարչապետը կրկին ու կրկին կոչով դիմեց հանրությանը՝ ընդգծելով անձնական պատասխանատվության խնդիրը, բացատրելով, որ հնարավոր չէ ամեն քաղաքացու վերահսկել մի ոստիկանով, մի անվտանգության գործակալով:

Վարակի մասին ապատեղեկատվություն տարածողներին ի պատասխան՝ նա հիշեցրեց, որ մենք միակ երկիրն ենք, ուր վարակի ցավալի հետեւանքների մասին կասկած չպիտի լիներ, քանի որ, ցավոք, կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսք է տեղի ունեցել. ըստ այդմ, ամեն ոք կարող է համոզված լինել, որ մահացածների՝ օդից վերցված որսացած թվեր չեն հրապարակվում. ամեն մեկ թվի տակ մի մարդկային ընդհատված-ավարտված կյանք է:

Դիմակների դեմ պայքարի ելած, մերձավորների հետ մերձավորագույն շփումներից հետ չկանգնող հանրությունը, սակայն, ծարավ էր առավելագույնս շոշափելի ապացույցների: Այս ոլորտում որոշվեց կատարել եւս մի քայլ՝ նշել մեր երկրի որոշակի գյուղեր, քաղաքներ, փողոցներ ու թաղամասեր, ուր վերջին օրերին տիրապետող է դարձել վարակը:

Երկու օր առաջ վարչապետն ասաց, որ մեկ հասցում կրկնվող դեպքերի առկայությունը վկայում է, որ օջախները բակերում են: Նա ընդգծեց, որ գուցեեւ որոշվի հրապարակել վարակի աղբյուր՝ բակերի հասցեները:

Իսկ երեկ Առողջապահության նախարարը վերջնականապես հայտարարեց, որ այդ հրապարակումները կլինեն: «Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաեւ ցանցային պայքար: Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները եւս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարեւանների հետ կամ գնալ որեւէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաեւ արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար»,- գրեց նա ֆեյսբուքի իր էջում:

Եվ այսպես, երեկվանից նա նշել է վարակի հետեւյալ օջախները.

«ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.

ԱՐՄԱՎԻՐ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, ՍՈՒՐԲ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ Փ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ն. ՇԵՆԳԱՎԻԹ 10 Փ.

ԱՐԱՐԱՏ ԱՅԳԱՎԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Փ.

ՍՅՈՒՆԻՔ ԳՈՐԻՍ ՎԱՆՔԻ ՏԱՓ Փ.

ԼՈՌԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ Փ.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ՍԵՎԱՆ ՆԱԻՐՅԱՆ Փ.

ԿՈՏԱՅՔ ՋՐՎԵԺ 12 Փ.

ԱՐԱԳԱԾՈՏՆ, ԱՇՏԱՐԱԿ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Փ.

Եվ ուրեմն, շարունակում ենք իրազեկման աշխատանքները...

Երեկ ինքս Նորք-Մարաշի փողոցներում տեսա տասնյակ առանց դիմակների մարդկանց ու ցավով պետք է արձանագրեմ, որ Նորք-Մարաշ համայնքում կովիդի դեպքերը շատ-շատ են: Տեղադրում եմ տարածման փողոցներից մեկը:

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐՔ 7 Փ»:

Իսկ վերջում նշենք, որ սիմվոլիզմի կանոնների համաձայն՝ գրավոր խոսքում ամբողջովին մեծատառերով խոսելը, ինչն այս դեպքում կիրառում է նախարարը, նշանակում է բարձր ճչալ, գոռալ: Գուցե նա հույս ունի, որ այսպես կդառնա լսելի:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով առաջին վարակակիրը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին: Այսօր՝ 3.5 ամիս անց, կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացված է ավելի քան 400 հիվանդ ծանր վիճակում, ավելի քան 100-ը՝ ծայրահեղ ծանր:

Տպել
3258 դիտում

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է