ԵՊՀ-ում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրություն․ կլինի 2-րդ փուլ

Այսօր Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուներին։ Ինչպես նշված է բուհի լրատվական ծառայության տարածած հայտարարության մեջ, քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 85 անդամ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բուհի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի ժամկետն ավարտվել է եւ նոր խորհուրդ ձեւավորելու համար անհրաժեշտ էին 8-ական թեկնածուներ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, լիազոր մարմնի եւ բուհի հետ համագործակցող գործատուների կողմից։

Այսօր գիտխորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ 20 առաջադրվածներից ընտրվել է 7 թեկնածու՝ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցության եւ ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր Արսեն Հախումյանը, պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանը, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիսկրետ մաթեմատիկայի եւ տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը։

Քանի որ թեկնածուները պետք է լինեին 8-ը, իսկ  առաջադրվածներից 3-ը հավասարաչափ ձայներ են հավաքել, այդ պատճառով վաղը՝ ժամը 10:00-ին, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը։ Հավասարաչափ ձայներ են հավաքել ԵՊՀ պրակտիկայի ղեկավար (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն) Արա Աթայանը, իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը եւ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը։

Արդեն հայտնի են նաեւ ուսանողների թեկնածուների անունները։ Երեկ համալսարանի բակում տեղի ունեցած ընտրության ժամանակ առաջադրված 17 թեկնածուներից ձայների համամասնությամբ ընտրվել է 8-ը։ Թեկնածուներն են՝ իրավագիտության ֆակուլտետից Դավիթ Ափոյանը, որը նաեւ բուհի ուսանողական խորհրդի նախագահն է, միջազգային հարաբերությունների ֆակուլտետից Խաչիկ Աբաջյանը, Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետից Ամալյա Սողոմոնյանը, աստվածաբանության ֆակուլտետից Արմինե Ավթանդիլյանը, կենսաբանության ֆակուլտետից Հասմիկ Վարդումյանը, հայ բանասիրության ֆակուլտետից Արշակ Պողոսյանը եւ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետից Ապրիլյան պատերազմի մասնակից ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Շուլի Հակոբյանը։

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից մեզ տեղեկացրել էին, որ բուհի կողմից թեկնածուներն առաջարդելուց հետո՝ լիազոր մարմնի՝ նախարարության կողմից եւս կհամալրվեն թեկնածուներ, եւ կազմը կուղարկվի ՀՀ կառավարություն՝ հաստատման:

ԿԳՄՍՆ-ից այսօր մեզ հայտնեցին, որ գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է։ Առաջիկայում կլինի ամբողջական պատասխան։

Հիշեցնենք, որ հենց բուհի հոգաբարձուների խորհուրդն է ընտրում ռեկտորին։ Արդեն տեւական ժամանակ՝ 2019-ի մայիսի 30-ից, Մայր բուհը ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատարը, իսկ այս տարվա մարտի 31-ից էլ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն է լրացել:

Տպել
2136 դիտում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված