Սոցիալական հեռավորությունը չեն պահպանում, վարակվում են, հետո էլ զարմանում, թե որտեղի՞ց վարակվեցին. Արտավազդ Վանյան

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնում է լարված:  Չնայած այս ամենին, պայքարի ռազմավարությունը չի փոխվել: Այն ինչն այժմ ապացուցվում է գիտականորեն, ՀՀ կառավարությունը վաղուց է առաջարկել քաղաքացիներին:  Դա դիմակ կրելն է: Այս մասին ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Համաճարակային վերլուծություններն այսօր ցույց են տալիս, որ  օրինակ այն ընտանիքներում,  որտեղ դիմակ չեն կրել, և մեկը հիվանդացել է, ինչ որ ժամանակ անց հիվանդանում են նաև տան մյուս անդամները, նրա գործընկերները, սերտ շփում ունեցածները: Հիվանդության գաղտնի փուլում բոլորը հիվանդանում են: Եվ սա շատ վտանգավոր է: Ըստ Վանյանի, անգամ տնային միջոցառումների ժամանակ պետք է դիմակ կրել ու պահպանել սոցիալական հեռավորություն:

«Դիմակը պետք է կրել ճիշտ, այնպես, որ այն փակի քիթն ու բերանը: Շատերը դիմակները դեմքից իջեցնում է մինչև ծնոտի հատվածը:  Անընդհատ ձեռք են տալիս, հանում են, դնում են: Դա հավասարազոր  է դիմակ չկրելուն: Եթե մենք անվտանգության կանոնները չենք պահում, դրանով և մեր, և բոլորի առողջությունն ենք վնասում»,-ասաց Արտավազդ Վանյանը:

ՀՎԿԱԿ-ն ավելացրել է հետազոտությունների թիվը: Դեռևս խնդիր է  հիվանդների, նրանց հետ սերտ շփված անձանց վաղ հայտնաբերումը: Դա վարակի կանխարգելման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու հնարավորություն կտա:

Մասնագետը մեկ անգամ ևս շեշտեց, որ բակերում, զրուցարաններում, այգիներում մարդկանց հավաքները, որոնց ժամանակ հիմնականում չեն կրում դիմակ, չեն պահպանում սոցիալական հեռավորություն, հանգեցնում է վարակման:

Ըստ Արտավազդ Վանյանի, սոցիալական հեռավորությունը չի պահպանվում հատկապես սրճարաններում, հանրային սննդի վայրերում:  Մարդիկ այդ տարածքներում դիմակները պետք է հանեն սնվելու համար, սակայն մեկ սեղանի շուրջ հավաքած  5-6 հոգին չեն պահպանում  սոցիալական հեռավորությունը: «Վարակվում են, հետո էլ զարմանում, թե որտեղից վարակվեցին: Այն տարածքներում,  որտեղ հնարավոր չէ դիմակ կրել, գոնե պետք է պահպանել սոցիալական հեռավորությունը: Եթե կարողանանք սա անել, ես վստահեցնում եմ, որ օր առաջ կունենանք կայուն իրավիճակ»,-շեշտեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:

Տպել
1464 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով