Ծառուկյանն ասաց՝ գրի, ես էլ գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ, ես ամենաանբարոյական մարդն եմ

16/06/2020 schedule12:49

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը Lragir.am-ին տված հարցազրույցում մանրամասնել է, թե ինչու է ձեռագրով գրել Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերված թուղթը՝ հավատարմության մասին:

Պարոն Ազիզյան, նախօրեին ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԺ պատգամավորների նամակները՝ ուղղված Ծառուկյանին: Այնտեղ կա նաև Ձեր նամակը: Ինչպե՞ս եք գնահատում դա:

Ի՞նչ նամակ, որ ես դավաճա՞ն եմ: Ես իրեն գրել տվել եմ, որ եթե դավաճանություն անեմ քո հետ եղած ժամանակ, ես ամենաանբարոյական մարդն եմ: Հիմա էլ եմ ասում՝ ես երբեք չեմ դավաճանել իրեն:

Ծառուկյա՞նն էր ստիպել, թե՞ Դուք Ձեր ցանկությամբ եք գրել այդ նամակը:

Ինձ ո՞վ կարող է ստիպել։ Պարզապես իրենք իմ մասին ուրիշ կարծիքի էին՝ մտածելով, որ ես ուրիշ թևից եմ: Ես էլ ասել եմ՝ ես էդ մարդը չեմ, որ մեկի կողքը լինեմ ու դավաճանեմ, ես այդպիսի խառնվածք չունեմ:

Փաստորեն, հավատարմության երդում է Ծառուկյանը պահանջել Ձեզնից:

Դե հա, որ վաղը հանկարծ մի բան լինի, ընկերություն է, բան է, ասի՝ տեսեք, ինչ է գրել, հիմա էլ իմ նկատմամբ տենց վատ բաներ է անում: Մտածում էր, որ ես կարող է վատ բաներ անեմ, բայց ես էդ մարդը չեմ: Ես կյանքում իմ ասածը չեմ դրժում:

Իսկ Դուք բարոյակա՞ն եք համարում, որ նման նամակներ են պարտադրում գրել քաղաքական գործիչներին:

Ինձ չեն պարտադրել: Ես այնպիսի մարդ եմ, որ եթե մեկին գովում եմ, հավատարիմ եմ, ես չեմ կարող դավաճանի պիտակ կրել: Հիմա չեմ ուզում ասել, թե ինչ էին ասում, թե ում մարդն եմ: Ասաց՝ բա որ խնդրեմ, դա կգրե՞ս: Ասի՝ ինչի՞դ է պետք: Ասաց՝ դե գրի, էլի: Ես էլ գրեցի, որ եթե ես դավաճանական բան անեմ, ուրեմն ես ամենաանբարոյական տղեն եմ:

Եթե Ձեզ կասկածում են, արժե՞ր այդ գնով կասկածը փարատել: Արդյոք դա ճի՞շտ էր իր կողմից:

Ես 12 հոգու մեջ, որտեղ կային ավելի ջահելներ, ամենից շատ ձայնը ես էի հավաքել, ուզում էին՝ ես չլինեմ խորհրդարանում: Ես էլ ասացի՝ չէ, ես առաջին տեղն եմ գրավել, ես պետք է լինեմ: Ասաց՝ դե որ պետք է լինես, ուրեմն պետք է հավատարիմ լինես: Ես ասացի՝ որ ով ուզում է լինի, ես չեմ կարող սրիկայություն անել:

Փաստորեն, Ծառուկյանը նվաստացնելով էր փորձում քաղաքական գործիչներին քաղաքականության մեջ պահել:

Չէ՛, չկա էդպիսի բան: Ուղղակի իրենք կասկածում էին, որ ես ուրիշ թևից եմ, եկել մտել եմ, որ խառնեմ: Ես էլ ասացի՝ տենց բան չկա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Տպել
19968 դիտում

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան