Եւ հոգեպես առողջ, եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեկան վիճակի վատթարացման վտանգ կա նաեւ Հայաստանում

Աշխարհում հոգեկան առողջության խանգարումներ ունեցողների խնդիրները բազմապատկվել են: Մեկուսացման, ինքնամեկուսացման, շփումներից զգուշանալու եւ խուսափելու հակահամաճարակային իրավիճակը բարվոքելուն ուղղված ցուցումները սրել են հոգեկան, մտավոր, նյարդային խնդիրները: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը զգուշացնում է, որ կարանտինային նորմերը կարող են խախտել նաեւ առողջ մարդու հոգեկան հավասարակշռությունը: Խնդիրը շատ ավելի բարդ է նրանց համար, ովքեր նախատրամադրվածություն ունեն, ում հիվանդության համար սոցիալական շփումները կարեւոր բարերար գործոններից են, ովքեր խնամքի եւ վերականգնողական ուսուցման-աշխատանքի առանձնաահատուկ պայմանների կարիք ունեն:

«Հայկական ժամանակ»-ի՝ Հայաստանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պարագայում հոգեկան խնդիրներ ունեցողների մասին գրավոր հարցմանը պատասխանել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը:

Նա նշել է, որ կորոնավիրուսային վարակով եւ դրա հետեւանքներով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում, այդ թվում ՀՀ-ում առկա է վտանգ ե՛ւ հոգեպես առողջ, ե՛ւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մոտ՝ հոգեկան վիճակի վատթարացման կամ հոգեկան վիճակի սրացման տեսքով: Վտանգված է հատկապես այն մարդկանց հոգեկան առողջությունը, որոնց մոտ առկա հիվանդության բնույթը եւ ընթացքը պայմանավորված է նաեւ արտաքին անբարենպաստ գործոններով, ինչպիսին էլ ներկա իրավիճակն է:

- Ի՞նչ որոշում է կայացվել մեր երկրում այն հիվանդների համար, որոնք նախկինում կարողանում էին ժամանակ առ ժամանակ տուն գնալ:

- Կորոնավիրուսի վարակից զերծ պահելու համար հոգեկան առողջության կենտրոններում հայտարարվել է կարանտին, սահմանափակվել են այցելությունները եւ տեղաշարժերը:

- Հոգեբուժարանների ներսում նրանց շարժը եւս սահմանափակվա՞ծ է, ինչպես որոշ երկրներում, ուր արգելում են դուրս գալ անգամ սենյակից, թե՞ մեր երկրում գոնե շենքի ներսում նրանք կարող են ազատ տեղաշարժվել:

- Պացիենտների շարժը բաժանմունքներում սահմանափակված չէ, եւ նրանք նաեւ օգտվում են բացօթյա զբոսանքի իրենց իրավունքից՝ պահպանելով հակահամաճարակային նորմերը:

- Նյարդային խնդիրներ ունեցողները, որ ամենամյա կամ տարվա մեջ երկու անգամ բուժում են ստացել ստացիոնար կարգով, հիմա ունե՞ն հնարավորություն բժշկական վերահսկողությամբ բուժվել:

- Ստացիոնար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է բնականոն ընթացակարգով` անձի հոգեկան խանգարման առկայության եւ բժիշկ-հոգեբույժի ստացիոնար հետազոտության կամ բուժման մասին եզրակացության հիման վրա:     

- «Արթմեդ» բուժկենտրոնում պետպատվերով բուժում ստացողները հայտարարել են, որ չեն կարողանում ստանալ իրենց ցուցված հերթական բուժումը, քանի որ պետությունը դադարեցրել է ֆինանսավորումը: Նրանք խնդրել էին, որ կառավարությունը հատկացնի գումարը, որպեսզի բուժման պարբերությունը չխախտվի, քանի որ դրանից իրենց վիճակը բավական վատանում է, ցավերը սրվում են: Ի՞նչ լուծում է նախատեսվում նրանց համար:

- «Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ում պետական պատվերի շրջանակներում նախկինում հոգեբուժական բուժօգնություն ստացող պացիենտները կարող են դիմել Առողջապահության նախարարության կողմից պետական պատվեր տեղադրված  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ եւ «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ:

- Հայտնի է, որ կա անվճար հոգեբանական խորհրդատվություն ստանալու հնարավորություն «Կարմիր Խաչի» եւ նախարարության համագործակցության շրջանակում: Մեր քաղաքացիները ո՞ւմ եւ ի՞նչ ընթացակարգով կարող են դիմել:

- Առողջապահության նախարարության, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, արտակարգ ռեժիմով գործում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության երկու կենտրոն Երեւանում, որտեղից հոգեբանները սոցիալ-հոգեբանական աջակցություն են տրամադրում քաղաքացիներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի հետ կապված մեկուսացված անձանց։

Երեւանից, ինչպես նաեւ ՀՀ բոլոր մարզերից քաղաքացիները, զանգահարելով Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի համապատասխան հեռախոսահամարներին՝ +374 60 625069, +374 60 627070, ստանում են  սոցիալ-հոգեբանական աջակցություն,  զուտ հոգեբանական աջակցություն, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ տեղեկատվություն։ 

- Աուտիկ երեխաների մայրերը կարանտինային նորմերի հաստատումից հետո երեխաների մոտ առողջության կտրուկ վատթարացում են նկատել: Կա՞ն Հայաստանում կենտրոններ՝ աուտիկ երեխաների համար, որ որեւէ ձեւով՝ գուցե ոչ խմբակային, միայն անհատական դասընթացներով, շարունակում են գործել: Թույլատրվա՞ծ են երեխայի հետ հոգեբանի անհատական կրթական-վերականգնողական դասերը թեկուզ այլ վայրերում՝ այգում, երեխայի տանը:

- ՀՀ-ում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպություններում վերականգնողական ծառայությունները դադարեցվել էին: Որեւէ վերականգնողական կենտրոն չի ծավալել գործունեություն ոչ խմբակային, ոչ  անհատական հանդիպումների տեսքով: Իրականացվել են միայն ծնողների հետ աշխատանքներ` օնլայն հարթակում:

- Վերականգնողական նման կենտրոններում էական է համարվում նաեւ երեխաների՝ միմյանց հետ շփումը, ըստ այդմ՝ ծնողների համար կարեւոր է իմանալ, թե երբ է նախատեսվում վերաբացել դրանք՝ գուցե բացօթյա կամ որեւէ այլ կերպ:

- Հաշվի առնելով վերականգնողական բուժման եւ շփման կարեւորությունը` համապատասխան մասնագետների կողմից կքննարկվի հետագայում բացօթյա դասընթացների իրականացման հնարավորության հարցը:

Ինչպես պարզ է դառնում Արմինե Աղաջանյանի խոսքից, առայժմ նույնիսկ չի քննարկվել աուտիկ երեխաների հետ աշխատանքը վերսկսելու հարցը, մինչդեռ առանց վերականգնողական շփման անցած յուրաքանչյուր օրը հավելում է նրանց ներփակվածությունը, բազմապատկում նախկինում նվաճված աստիճանին վերադառնալու համար անհրաժեշտ ջանքերի կարիքը:

Ամփոփելով՝ նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոգեկան ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տալիս կարանտինային պայմաններում ապրելիս հատկապես ուշադիր լինել, որ նախ ձեռքի տակ մշտապես լինի այն դեղորայքը, որ սովորաբար ընդունում են, բժշկի հետ պահվի կապը՝ անհրաժեշտության դեպքում դեղաչափի փոփոխություն անելու համար: Երկրորդ, անպայման կապի մեջ լինել այն ընկերների-բարեկամների հետ, ում կարող են դիմել աջակցության համար, եթե առողջական խնդիրները սրվեն:

Ալկոհոլից կամ թմրանյութերից ձերբազատվելու բուժում ստացողները պետք է հիշեն, որ կարող են ունենալ վախի, անհանգստության զգացումներ, հանցագործություն կատարելու, ինքնասպանության, բուժումն ընդհատելու ցանկություն: Կարեւոր է, որ նրանք շարունակեն ընդունել նշանակված դեղերը՝ անկախ նրանից բուժումն օփիոիդային, մեթադոնային թե բուպրենորֆինային դեղամիջոցներով է. եթե բուժումն ուղեկցվել է հոգեբանի խորհրդատվությամբ, ապա պետք է փորձել հնարավորինս շուտ նրա մասնագիտական խորհուրդը ստանալ նաեւ այսօրինակ մտքերի մասին:

Խաղամոլությունից բուժվողները եւս չպիտի ընդհատեն թերապիան. ցանկալի է առավելագույնս շուտ վերականգնել հոգեբանի հետ աշխատանքը՝ թեկուզ տանից, համացանցի միջոցով:

Տպել
2245 դիտում

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին