Այսօր Աժ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ուրբաթ օրվա դրությամբ 55 հազար 849 քաղաքացի է թեստավորվել։ Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ լինում են քաղաքացիներ, որոնք կրկնակի, եռակի, նույնիսկ 10 անգամ թեստ են հանձնում։

Նախարարը շեշտեց՝ շատ երկրներում արդեն նույնիսկ արված թեստերի քանակը չեն հրապարակում, հրապարակում են միայն նոր դեպքերը եւ մահերը։

Արվող թեստերի քանակի չափով, որ խոսակցություններ կան, թե Հարավային Կորեայից եւ Ուկրաինայից շատ ավելի քիչ եւ վատ ենք թեստավորում անում, Թորոսյանն ասաց, որ օրական կատարվող թեստերի թիվը թե՛ Ուկրաինայից, թե՛ Հարավային Կորեայից ավելի շատ է։

«Հետեւաբար ասել, որ մենք քիչ ենք թեստավորում, միանշանակ սխալ է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ընդլայնենք թեստավորման մեր հնարավորությունները, ինչն անում ենք»,- ասաց Թորոսյանը։

Պատգամավորներից մեկի առաջարկը, որ կարելի է հրապարակել նաեւ այն թվերը, թե քանի մարդ է օրական թեստավորվել, Թորոսյանի համոզմամբ, էպիդ առումով շատ բան չի փոխում։ Պատգամավորը հիմնավորեց՝ մարդիկ մտածում են, որ այդ թեստավորումները, որոնք արվել են, անընդհատ մեկ մարդու հետ են կապված եւ չեն արտացոլում պատկերը, թե, ի վերջո, քանի մարդ է թեստավորվել։

Թորոսյանն ասաց, որ այսօրվա թեստավորմամբ բացասական արդյունքով եղած մարդը չի նշանակում, որ վաղը դրական արդյունքով չի լինի, հետեւաբար գուցե իմաստ կա նույն մարդուն ավելի շատ թեստավորելու։ Օրինակի համար նա առաջ քաշեց բուժաշխատողներին, որոնք ամենաշատն են շփվում կորոնավիրուսով վարակակրի հետ, հետեւաբար ավելի լավ է բժշկին շաբաթը մեկ թեստավորել՝ համոզվելու, որ իր պացիենտին նա չի վարակի։

Տպել
712 դիտում

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է եղել

2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքի մարզում ձյուն է տեղում

Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կան տուժածներ, այդ թվում՝ 8 ամսական եւ 3 տարեկան երեխաներ