ՀՀ-ում սկսած գյաջ քսողից մինչև մենեջեր կա պրոֆեսիոնալիզմի տոտալ պրոբլեմ, քանի որ կրթական համակարգն ավերակ է (տեսանյութ)

Հայաստանի հանրապետության բոլոր ոլորտներում կա պրոֆեսիոնալիզմի խնդիր, որովհետեւ ՀՀ կրթական համակարգն ավերակ է:

Այս մասին այսօր Աժ-ում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանւժը՝ պատգամավոր պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան:

Վերջինս հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ կառավարման համակարգի թափանցիկության եւ կադրային քաղաքականության մասին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ.

-Կառավարության հարգելի անդամներ, հարցս կվերաբերի պետական կառավարության թափանցիկությանը եւ կադրային քաղաքականությանը: Բոլորովին վերջերս, գրեթե միաժամանակ, իրենց պաշտոններից ազատվեցին ՀՀ ՊԵԿ նախագահը, ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը եւ ԶՈՒ ԳՇ պետը: Ես չեմ հիշում որեւէ դեպք, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ իրավապահ մարմինների այս առանցքային դերակատարները եւ ԶՈՒ ԳՇ պետը միաժամանակյա փոփոխության ենթարկվեն, ինչն էլ հանրության կողմից ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց՝ սկսած անվտանգության սպառնալիքներից մինչեւ միջանձնային հարաբերություններ եւ կենցաղային հարցեր, որոնց չեմ էլ ուզում անդրադառնալ:

Տվյալ դեպքում, պարոն վարչապետ, կխնդրեմ ձեր գնահատակնը, որքանո՞վ եք թափանցիկ համարում կադրային նշանակումների կամ պաշտոնանկությունների վերաբերյալ որոշումները, դրանց հիմնավորումները, արդյո՞ք դրանք չպետք է լինեն հասկանալի հանրության համար, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների առիթ չտան: Առհասարակ, դրանից ելնելով, անհրաժեշտ չե՞ք համարում, արդյոք, որ նմանատիպ առանքային պաշտոնների, ոլորտային պատասխանատուների, նախարարների նշանակման դեպքում բավարար չափով տեղեկատվություն եւ թափանցիկություն ապահովվի նման որոշումների հիմնավորումների մասով: Կարծում եմ՝ սա առնչություն ունի ընդհանուր կառավարման համակարգի հետ:

-Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան հարցի համար, բայց պետք է նորից արձանագրեմ, որ ֆենոմենալ երեւույթներ կան: Այդ ֆենոմենալներից ամենաֆենոմենալն էլ այն է, որ մենք ինչքան թափանցիկ ենք, այնքան մեզ ասում են՝ ինչի՞ թափանցիկ չեք: Օրինակ, կորոնավիրուսը մել օրինակ: Առաջին օրից պարտավորվել ենք, որ մենք քաղաքացիների համար ասել ոչ մի թիվ չենք թաքցնելու, բայց էսքան խոսակցություն, որ թվերը մանիպուլացնում են, էս են անում: Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե մենք թվերը փոխենք, օրինակ, մեզ կողքից նոր ասում էին՝ գրենք 30, 28, 8, 7, 0, սրանով բոլորը կհանգստանան: հիմա ինչու՞ եմ ձեր հարցի համատեքստում անդրադառնում. Որովհետեւ էդ իրադարձությունից հետո, հաջորդ օրը տեղի ունեցած բրիֆինգում ես էդ հարցին պատասխանել եմ: Պատասխանել եմ թափանցիկ ձեւով՝ ասել եմ, որ դա կապված է կորոնավիրուսային իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կորոնավիրուսային պայմանները կամ պահանջները չկատարելու կամ այդ կատարումը չվերահսկելու հետ: Սրանից թափանցիկ էլ ի՞նչ եք ուզում, որ ասեմ: Մնում է, որ ասեմ՝ քսինչ ժամին ես ստացա էսինչ լուր, հետո դրանից հետո մտածեցի 15 րոպե, հետո զանգեցի էսինչին, լսեցի նրան, դրանից հետո եւս 15 րոպե մտածեցի , հետո եւս կես ժամ մտածեցի, հետո էսինչը գնաց թուղթը բերեց, հետո քանի որ կորոնավիրուսով հիվանդ էի, փոխանցեց էդ թուղթը էսինչի միջոցով, ստորագրեցի էսինչ գրիչով… ես չեմ հասկանում՝ էս ինչ ֆենոմեն է, էլ ինչքան թափանցիկ լինենք, մնում է այսուհետ ես ուղիղ եթերում աշխատեմ ամբողջ օրը: Ես չե՞մ ասել, դուք չե՞ք լսել էդ բացատրությունը:

Հարցի պատասխանից հետո պատգամավոր Արկադի Խաչատրյանն արձագանքեց, որ պատասխանն, իհարկե լսել էր, իսկ հարցադրումն առաջացել է նրանցից, որ հանրության մոտ այդուհանդերձ շարունակվում են տարատեսակ մեկնաբանությունները եւ շարունակեց.

-Այդուհանդերձ, պարոն վարչապետ, օգտվելով առիթից, կադրային քաղաքականության, նշանակումների, սկզբունքների հետ կապված եմ ուզում հարցնել. Ակնհայտ է, որ տարբեր ղեկավարներ տարբեր սկզբունքներ ունեն սահմանված: դրանք կարող են լինել՝ սկսած պրոֆեսիոնալիզմից, տեսլականի առկայությունից, խնդիրների լուծման կարողությունից, հեղափոխության արժեքներին նվիրվածությունից, ոմանք գնտնում են՝ անձնական նվիրվածությունից: Խնդրում եմ նշեք ձեր սկզբունքը:

-Օրինակ, եթե նայեք, գլխավոր շտաբի նոր պետը՝ իր ծառայությունների եւ արժեքների վրա է հիմնված, Ազգային անվտանգության ծառայության նոր պետը՝ հիմնված է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման շրջանում նրա աշխատանքից, ոստիկանության նոր պետը՝ հիմնված է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնում նրա կատարած աշխատանքից: Եվ ընդհանրապես, գիտեք, այդ կադրային քաղաքականություն եւ հարցերի լուծման պրոֆեսիոնալիզմ այնքան շատ է քննարկվում, ես ուզում եմ էսպիսի մի հարց տամ՝ էդպես խոսողները համոզվա՞ծ են, որ իրենք տիրապետում են հայաստանի Հանրապետության խորքային պրոբլեմներին: Ես, առնվազն այդ մարդկանց մեծ մասին լսելով տեսնում եմ, որ իրենք ընդհանրապես տեղյակ չեն պետական կառավարման աշխատանքում եւ հայաստանի Հանրապետությունում ինչ խնդիրներ կան: Այդ պրոֆեսիոնալիզմը որոշվում է պրոֆեսիոնալիզմի մասին բարձր խոսելո՞վ: Այսինք,քն, եթե դու 25 հարցազրույց ես տալիս պրոֆեսիոնալիզմի մասին, ուրեմն դու սուպերպրոֆեսիոնալ ես, եթե 65 հարցազրույց ես տալիս, ուրեմն Սթիվ Ջոբսը պետք է ընդհանրապես խամրի քո փառքի առաջ:

Այսօր Հայաստանում սկսած գյաջ քսողից մինչեւ մենեջեր կա պրոֆեսիոնալիզմի տոտալ պրոբլեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգն ավերակ է: Երկար տարիներ Հայաստանում, սկասած մանկապարտեզից, ավարտած բուհով, եղել է ընտրությունների կեղծման համակարգ: Սա չի նշանակում, որ ոչ մի լավ դասախոս չի եղել, ոչ մի լավ բուհ չի եղել, ոչ մի լավ շրջանավարտ չի եղել, ոչ մի լավ գիտական աշխատություն չի եղել, սա նշանակում է, թե կրիտիկական զանգվածը որքա՞ն է եղել: Ես ձեզ պատասխանատու կերպով ասում եմ, կներեք, բայց էն մարդիկ, որոնք խոսում են էդ մասին, կառավարության պրոֆեսիոնալիզմի մասին, չի տիրապետում ՀՀ պրոբլեմների խորությանը:

Ես վարչապետ եմ ընտրվել ու 2 ամիս հետո ասուլիս եմ արել ու հայտարարել եմ, որ ես, լինելով ամենաընդդիմադիր դիրքերում, չեմ պատկերացրել, որ վիճակն էսպիսին է: Մենք ամեն օր էնպիսի պրոբլեմների հետ ենք բախվում,-եզրափակեց վարչապետը:

Տպել
1961 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել