Պատգամավորը խնդրեց Կառավարությանը՝ հորդորել ռեկտորներին, որպեսզի չահաբեկեն ուսանողներին, թե վարձի պատճառով դուրս կմնան

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց՝ ինքը ահազանգեր է ստանում, որ դեկանատներից զանգում են ուսանողներին եւ նախազգուշացնում, ահաբեկում, թե վարձավճարները չվճարելու դեպքում կզրկվեն առաջիկա քննություններին մասնակցելու հնարավորությունից:

Դիմելով վարչապետին՝ Կոստանյանը նշեց, որ նրա միջամտության կարիքը կա, որպեսզի առաջիկայում բուհերից մասսայական դուրս մնացողներ չլինեն:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ի պատասխան հիշեցրեց Կառավարության մշակած հակահամաճարակային 14-րդ միջոցառումը, որի հիմքում դրված էր այն գաղափարախոսությունը, որ լավ սովորող որեւէ ուանող չի կարող դուրս մնալ, այն ուսանողները, որ ջանք են գործադրում, պետք է խրախուսվեն:

Հարությունյանը մանրամասնեց, որ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ուսանողները ստանում էին 100 տոկոս փոխհատուցում կամ այն գումարի չափով, ինչքան պարտք էին, իսկ մյուսները՝ 75  տոկոս:

«Բացի այդ, սահմանեցինք վարկ, որով պետությունը 80 եւ ավելի ՄՈԳ ունեցողներին փոխհատուցում էր տոկոսները 2020-ի ընթացքում, մյուս մասինն էլ իջեցնում մինչեւ 5 տոկոս: Ես չգիտեմ մի դեպք, երբ գումարը չվճարելու պատճառով որեւէ ուսանող դուրս է մնացել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ գուցե ավարտական կուրսերում լինեն նման դեպքեր, բայց մյուս կուրսերում բուհերը սահմանում են վարձերի վճարման անհատական գրաֆիկ:

Հարությունյանը ընդգծեց՝ բուհերը իրենք էլ շահագրգռված են, որ ուսանող պահեն եւ վճարվեն:

Տեղից արձագանքեց նաեւ վարչապետը՝ տեղեկացնելով, որ օժանդակության խնդրանքով վարչապետի աշխատակազմ դիմած որեւէ բարձր առաջադիմությամբ ուսանող չի մերժվել:

Ավելին՝ Հարությունյանը տեղեկացրեց, որ բուհերից մի քանիսից տվյալներ է ստացել նաեւ, որ իրենց պարտքերը 90 տոկոսով մարված են, որը լավ արդյունք է եւ այն քաղաքականության արդյունքն է, որ սահմանել են:

Այնուհետեւ Աննա Կոստանյանը նշեց, որ բանկերում շատ ժամանակ չգիտեն ինչ վարկեր պետք է տան ուսանողներին, անտեղյակության խնդիր կա:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը պատասխանեց, որ երբ նոր էին մշակել ծրագիրը, ահազանգեր ստանում էին եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ քննարկել են այդ հարցը: Խոստացավ, որ ԿԲ նոր նախագահի հետ եւս կքննարկի անտեղյակության հարցը եւ լուծումներ կգտնեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
1648 դիտում

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն

Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային

Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանի էներգահամակարգին (տեսանյութ)

Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ. մանրամասներ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ

Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը

Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է

ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է

2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել

ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն

Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա

Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով

Ինչու և ուր է մեկնել Աշոտ Փաշինյանը. վարչապետի աշխատակազմը «ֆեյքազերծում» է մի շարք լուրեր

«Հանրապետություն» կուսակցության համար անկախությունը անսակարկ արժեք է

Գրենադայում սպասվում է հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, Շոլցի, Մակրոնի, Միշելի մասնակցությամբ

Հանդիպումներ Մակրոնի, Շոլցի, Միշելի խորհրդականների և Հաջիևի հետ. Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել

Հելեն Դադայանին կհուղարկավոերն Երևանում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղում չկան․ ՊՆ

Վրաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի այն, ինչը չհաջողվեց Սերժ Սարգսյանին` նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից. Իոաննիսյան

Հայաստանը լինելու է անկա՛խ․ Հայաստանը չի՛ լինելու ծայրագավառ․ քաղաքացի, ոչ թե ծայրագավառցի Հայկ Կոնջորյան

ԼՂ քաղաքացիների առաջին խումբն արդեն Կոռնիձորում է (լուսանկարներ)

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Հովիկ Աղազարյանին հարվածած քաղաքացին կալանավորվել է

Ծանր վիրավոր ԼՂ 23 քաղաքացի տեղափոխվել է ՀՀ բուժհաստատություններ. սպասվում է նոր տեղափոխություն

Վարչապետի էջում ֆեյքային գրոհ է կազմակերպվել (լուսանկարներ)

ԱԱԾ-ն կանխել է զենքի և այլ միջոցներով իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել է «Խաչակիրներ» ՀԿ 8 անդամ (տեսանյութ)

Փողոց դուրս եկան մարդիկ, որ տասնամյակներով տզրուկի նման կպել էին ՀՀ-ի և ԼՂ-ի՝ իրենց հատկացված կերակրատաշտերին. Դավոյան

Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Բաղդասարյան

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման փորձի մասին Միրզոյանը պատմել է Գուտերեշին

Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում եղավ, երբ ակնհայտ էր՝ ՀՀ անվտանգության համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեն. վարչապետ

Կիրականացվի ԼՂ-ից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների առաջին տեղափոխումը Հայաստան