«Երևան Մոլ»-ը շարունակում է բնականոն աշխատանքը. 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը

Երևան Մոլը շարունակում է իր գործունեությունը՝ պահպանելով հանրային առողջության ցուցումները: Այս մասին «Գալաքսի» ընկերությունների խումբը հայտատրարություն է տարածել.

«Ս.թ. հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակվեց մի տեղեկություն, որի համաձայն՝ «Երևան Մոլ»-ում հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ «Երևան Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։

Ի պատասխան նշված տեղեկատվության, որը տարածվեց բազմաթիվ ԶԼՄ-ներում, ցանկանում ենք հստակեցնել․ պարետատունը իրականացնում է պարբերական ստուգումներ «Երևան Մոլ»-ի տարբեր հատվածներում՝ ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, և ցանկացած տեղ կանոնների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում նշվում է «Երևան Մոլ»-ի անունը՝ որպես մեկ տնտեսվարող սուբյեկտի։

Հունիսի 17-ին իրականացված հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են կանոնների խախտումներ «Երևան Մոլ»-ի գրասենյակում, մասնավորապես՝ երկու աշխատակից չի կրել դիմակ, նրանց միջև հեռավորությունը եղել է պակաս, քան մեկուկես մետրը, և ջերմաչափման գրանցումը կատարվել է օրական մեկ անգամ։

«Այսօր հունիսի 18-ին՝ 12։00-ից սկսած, 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։ «Երևան Մոլ»-ում գործող բոլոր խանութները և ֆուդկորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը ամեն օր՝ ժամը 10։00-22։00»,- պարզաբանել է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ տնտեսվարողների մասին տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է առաջնորդվել տեղեկատվության մատուցման հստակությամբ։ Ընդհանրացման արդյունքում ոչ ճշգրիտ տեղեկատվություն են ստանում քաղաքացիները, և մեծ վնաս են կրում տնտեսվարողները։ Խնդրում ենք գործել զգույշ։

Հիշեցնում ենք, որ «Երևան Մոլ»-ն առաջինն էր Հայաստանում, որը, կարևորելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը, առանց պարետատան հրահանգման մարտի 15-ից «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող այլ տնտեսվարողների հետ ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ մեծ վնասներ կրելու գնով։

«Երևան Մոլ»-ը վերաբացումից հետո հետևել է քաղաքացիների առողջության պահպանման ցուցումներին՝ հատուկ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով դրա համար, այդ թվում նաև՝ Մոլի այցելուներին անվճար դիմակների տրամադրում, հեռավորության պահպանման ցուցումներ, ջերմաչափում մուտքի մոտ։

Նշենք նաև, որ «Երևան Մոլ»-ն ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա ձևաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
2363 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն