«Չեմ բացառում, որ գրավի գումարն այսօր կվճարվի». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հստակ չգիտի, բայց չի բացառում, որ գրավի գումար 2 միլիարդ ՀՀ դրամը կվճարվի այսօր:

Լրագրողներից մեկի հարցին, թե որքա՞նն է հավաքվել, եւ ովքե՞ր են աջակցել այդ գործում, Խուդոյանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի եւ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունից իմացել է, որ բազմաթիվ անձինք պատրաստակամություն են հայտնել օգնելու, եւ նրանց վերաբերյալ գրասենյակը դեռ հրապարակում կանի:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երեկ որոշեց մասնակի բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրան 2 միլիարդ դրամի դիմաց ազատ արձակելու որոշում կայացնելով: Քոչարյանն ազատ կարձակվի միայն գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո: Այժմ նա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, եւ, պաշտպանի խոսքով, կմնա այնտեղ այնքան, որքան դրա անհրաժետությունը կտեսնեն բժիշկները:

Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ պաշտպանը նշեց, որ այն մեկնաբանել չեն կարող, քանի որ դեռեւս իրենց չի տրամադրվել, դրա համար եռօրյա ժամկետ կա, բայց այնուամենայնիվ, կարող են որոշ արձանագրումներ անել. «Դատարանը արձանագրեց, որ հնարավոր է ընդունելի համարել որեւէ այլ խափանման միջոց, կալանավորումից բացի, սակայն այդ առումով որոշակի վերապահումներ ունենք. մեր համոզմամբ՝ որեւէ խափանման միջոցի կարիք առհասարակ չի եղել, այնուամենայնիվ, արձանագրեց, որ հնարավոր է՝ պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է այս պրոցեսում գործի վերջնական լուծման տեսանկյունից»:

Հարցին՝ հաշվի առնելով գրասենյակի հայտարարությունը, որ բազմաթիվ անձինք, այդ թվում՝ գործարարներ, պատրաստակամություն են հայտնել վճարել գրավի գումարը՝ կարելի՞ է ենթադրել, որ գրավի չափն իրենք չեն բողոքարկի, չեն վիճարկի, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց. «Դատական ակտը ուժի մեջ է գտնվում, եւ գումարը վճարելուց հետո պարոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու, բայց դա չի սահմանափակում հնարավորությունը բողոքարկելու, եւ եթե բողոքարկման արդյունքում այլ որոշում կկայացվի, գրավի չափը կփոխվի կամ առհասարակ կհանվի, այդ գումարը ենթակա կլինի վերադարձման»,- ասաց նա:

Տպել
1313 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ