Պահանջվում են օգնականներ և հոգեբաններ վարակի հետագծի դիտարկման համար. դրանով են պայմանավորում մահացության ցածր ցուցանիշը

Անգլերեն նրանց կոչում են contact tracer-ներ: Հայերենը չունի այնպիսի բառ կամ արտահայտություն, որ ճշգրիտ արտահայտի այս մարդկանց գործը՝ նրանք վարակակիրների հետ շփված անձանց փնտրող-գտնողներն են, որ հաղորդում են հավանական վտանգի մասին, փոխանցում նրանց հուզող հարցերի պատասխանները, ապահովում այն աջակցությունը, որ ունեն հենց տվյալ անձինք. contact tracer-ներին պայմանական կոչենք կոնտակտավորների օգնականներ: Նրանց դերին ընդարձակ անդրադարձ է կատարել BBC-ն:

Այժմ, շատ գիտնականներ կարծում են, որ հենց այդ մարդիկ են, որ կօգնեն եթե ոչ լիովին դադարեցնել կորոնավիրուսի տարածումը, ապա գոնե կանխել դրա երկրորդ ալիքը որոշ երկրներում: Այս կարծիքի հետ տեսականորեն համաձայն են եվրոպական երկրների մեծ մասի պաշտոնյաները, սակայն գործնականում դա սպասարկող որոշ համակարգեր պարզապես չեն աշխատում:

Չնայելով դեպքերի թվի անդադար աճելուն՝ Գերմանիան, ի տարբերություն Միացյալ Նահանգների կամ Մեծ Բրիտանիայի, նույնիսկ համավարակի գագաթնակետին չի դադարեցրել դիտարկել վարակակիրների շփման հետագիծը՝ հաշվառումն այն մարդկանց, որ շփվել են վարակվածների հետ:

Այստեղ կամավորության հիմունքով աշխատել են բժշկական համալսարանի ուսանողներ, հրշեջներ եւ նույնիսկ զինվորականներ: Համարվում է, որ, մասնավորապես, այդ մարդկանց աշխատանքի շնորհիվ է, որ Գերմանիան կարողացել է ավելի լավ հաղթահարել համավարակը, քան եվրոպական այլ երկրներ:

Գերմանիայում ցածր է մահացությունը կորոնավիրուսից

Բեռլինը Գերմանիայի՝ կորոնավիրուսից ամենատուժած քաղաքն է: Մայրաքաղաքի 12 շրջաններից յուրաքանչյուրում կորոնավիրուսով վարակվածների շփումների հետագիծը դիտարկող մեկ խումբ է աշխատում:

Վարակման դեպքերի մասին տեղեկատվությունը սովորաբար տրամադրում են լաբորատորիաները: Կոնտակտավորների օգնականները, որքան որ հնարավոր է լինում, գտնում են հիվանդների հետ շփում ունեցած անձանց:

Նրանց խնդիրն է նաեւ կոնտակտավորներին հաղորդել հավանական վտանգի մասին, հորդորել ինքնամեկուսանալ: Այս փուլում, փորձագետների կարծիքով, կամավորները հաճախ պետք է հոգեբան լինեն. մարդիկ տարբեր ձեւերով են արձագանքում այս տեղեկատվությանը: Նրանք ունենում են բազմաթիվ հարցեր. ի՞նչ անել հիմա, ինչպե՞ս մեկուսանալ, ինչպես դա հաղորդել ղեկավարությանը, ինչպե՞ս խնամել երեխաներին, ո՞վ կօգնի սնունդ գնել, կարելի՞ է բժշկի դիմել կամ հիվանդանոց գնալ եւ այլն:

Կամավորներից պահանջվում է հստակ պատկերացում, թե ինչ են վարակիչ հիվանդությունները, նոր կորոնավիրուսը, թե ինչպես է գործում պետական համակարգը տվյալ տարածաշրջանում, աջակցության ինչ ծրագրեր կան, որոնց շահառուն կարող է լինել տվյալ անձը:

«Այս մարդիկ պետք է օգնեն ձեզ գործնական պլան մշակել,- ասել է ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի համալսարանի վարակիչ հիվանդության մասնագետ Էմիլի Գերլին, ով դասընթաց է մշակել այն մարդկանց համար, ովքեր պետք է կոնտակտավորների հետ շփվեն,- պիտի կարողանան ասել ձեր տատիկին, ում դուք այս ողջ ընթացքում ուտելիք եք տարել, թե հիմա, երբ չեք կարող տանից դուրս գալ, այդ հարցն ինչպես է լուծվելու»:

 

«Երբ իմանում ես, որ դու վարակված ես կամ վտանգ կա, որ վարակված լինես, բնական ռեակցիան վախն է,- ասել է համաճարակաբան Քրիստինա Քոյլը, ով ինքն էլ ժամանակին աշխատել է այս ոլորտում:- Ինձ համար շատ դժվար էր հետեւել կոնտակտավորներին: Ես փորձեցի ամուր լինել մարդկանց տարբեր ռեակցիաներին առերեսվելիս, բայց այդ իրավիճակներն այնքան տարբեր էին»:

Երկրորդ դժվար քայլն է մարդուն համոզել, որ հիշի եւ նշի այն բոլոր մարդկանց անունները, ում հետ վերջերս շփվել է: Դա երբեմն շատ դժվար է, քանի որ մարդիկ չեն ցանկանում «խաբարբզիկ», «ստուկաչ» լինել՝ իրենց հարազատներին եւ ընկերներին ուղարկելով մեկուսացման: Երբեմն էլ իրոք չեն մտաբերում. այնպես որ կամավորները չեն սահմանափակվում միայն մեկ զանգով:

Կապերի հետագծի դիտարկման վերջնական նպատակը հայտնաբերելն է բոլոր այն մարդկանց, ովքեր, հնարավոր է, ենթարկվել են վարակին, համոզել նրանց ինքնամեկուսանալ եւ բուժվել՝ այդպիսով դադարեցնելով համավարակի ծավալումը:

Մինչ Գերմանիայում տեղական իշխանություններն են պատասխանատու հիվանդների շփումների հետագիծը վերահսկելու համար, Բրիտանիայում դա կարգավորվում է կառավարության մակարդակով:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ բրիտանական համակարգը կլինի ամենաարդյունավետը աշխարհում: Ըստ մասնագետների, որոնց ապավինում է կառավարությունը, համաճարակը դադարեցնելու համար անհրաժեշտ է առնվազն 80%-ով վերահսկել վարակվածների շփման հետագիծը:

Համակարգի գործունեության առաջին շաբաթվա ընթացքում տվյալների բազայում թվերն ավելի մեծ էին՝ մոտ 8 հազար մարդ, բայց վերջին շրջանում միայն 5.4 հազար մարդ է տրամադրել տեղեկատվություն այն մարդկանց մասին, ում հետ շփվել է: Նրանք նշել են մոտ 31.7 հազար մարդու անուն, որոնցից միայն 26.9 հազարն է համաձայնել մեկուսանալ, երբ կամավորները հաղորդել են հնարավոր վարակվածության մասին:

Կառավարության նախկին գլխավոր խորհրդական Դեվիդ Քինգը հայտարարել է, որ ներկայիս բրիտանական համակարգը ձախողել է այդ գործը, իսկ ընդդիմության պատգամավոր Բեն Բրադշոն, ինչպես հաղորդում է New York Times- ը, ասել է, թե այս համակարգում «շունը տիրոջը չի ճանաչում՝ լրիվ խառնաշփոթ է»:

Այս պահին կամավորներն ավելին են, քան նրանց պահանջարկը կա: Բրիտանացի Սառա Փենը, որ ներգրավվել է կառավարության ծրագրում մայիսի վերջին, վերապատրաստումից ի վեր ոչ մի անգամ ոչ մի կոնտակտավորի չի զանգել:

«Իմ առցանց դասընթացը տեւեց ութ ժամ՝ ընդհանուր տեղեկություններ Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահական ծառայության մասին, կորոնավիրուսի մասին, ինչու է պետք հետեւել կոնտակտավորներին, ինչ սցենարով պիտի շփվեինք մարդկանց հետ, տեղեկատվություն, թե ինչպես պատասխանել բարդ հարցերին: Նաեւ հատուկ սցենարներ՝ ինչպես խոսել մարդու հետ, եթե նրա հարազատներից մեկը մահացել է կորոնավիրուսից կամ եթե խոսքը նրա երեխաների մասին է»,- ասել է Փենը:

Նա դիտել է բոլոր տեսանյութերն ու ընթերցել տեքստերը, ընտրել իր աշխատանքային օրերը, սակայն այդպես էլ չի զանգել: Առաջին աշխատանքային օրը չի կայացել համակարգ մուտք գործելու տեխնիկական խնդիրների պատճառով: Երկրորդ օրվանից սպասել-սպասել է, բայց առաջադրանք չի ստացել: «Ես պարզապես նստում եւ սեղմում եմ համակարգի վերբեռնման կոճակը: Պարզ է, որ այժմ կան ավելի շատ կամավորներ քան, կորոնավիրուսային դեպքեր»,- ասել է Պենը:

Նմանատիպ դեպքերին անդրադառնալով՝ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ նման պատմությունները չեն արտացոլում «այն հսկայական աշխատանքը, որն այժմ կատարվում է»: «Կոնտակտների հետագծի հետեւման նոր համակարգը գործում է եւ կօգնի փրկել կյանքեր»,- ասել են գերատեսչությունից:

 

Տարբեր երկրներում կոնտակտավորների աշխատանքը տարբեր ձեւերով է կազմակերպվում: ԱՄՆ-ում նրանք գումար են ստանում իրենց աշխատանքի համար, որ նվազագույն աշխատավարձից մի փոքր ավելին է:

Իսկ, օրինակ, Մեծ Բրիտանիայում կան քաղաքներ ու շրջաններ, ուր բնակիչներն իրենց ուժերով իրականացնում են իրենց սեփական ծրագրերը: Այդպիսին է Շեֆիլդի թոշակառու բժիշկների խմբի ծրագիրը, որն այսպիսի առաջին նախաձեռնությունն էր՝ այս համակարգի նախատիպը:

Մենք կարող ենք թակել դուռը

Կոնտակտայինների հետագծի վերահսկման արդյունավետությունն ակնհայտ է այն երկրներում, որ հաջողությամբ հաղթահարել են համաճարակը`Հարավային Կորեայում եւ Նոր Զելանդիայում: Շեֆիլդի տարեց բժիշկներն էլ վստահ են, որ այժմ, երբ կարանտինի սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են, առանց այս համակարգի անհնար է կանխել վարակի տարածման երկրորդ ալիքը եւ հաղթահարել հիվանդության հնարավոր նոր բռնկումները:

«Ես վստահ եմ՝ որպեսզի վարակի օջախները մեկուսացվեն ժամանակին, պետք է արագ գործեն իշխանությունները: Նախ, մենք Չինաստանում չենք, որտեղ բավարար է մարդկանց ընդամենը ասել, որ դուրս չգան տանից: Ահա թե ինչու է կարեւոր, որ մարդիկ, ովքեր խոսում են ձեզ հետ, հասկանան ձեզ: Մենք տեղում ենք, եւ կարող ենք աջակցել, օրինակ, գնումներ անելով ու նրանց տանելով, չէ՞ որ մենք խնդրում ենք, որ մարդը 14 օր մեկուսացվի»,- ասել է խմբի հիմնադիր Բինգ Ջոնսը:

Նա նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված համաքաղաքացիների 20%-ը չի պատասխանել հեռախոսին, բայց պատասխանել է այն նամակներին, որ կամավորները գցել են նրանց փոստարկղերը: «Դե մենք՝ ինքներս էլ այստեղ ենք ապրում, եւ կարող ենք պարզապես մի քանի փողոց քայլել եւ նրանց դուռը թակել: Եվ չնայած չունենք որեւէ լիազորություն՝ չենք կարող ասել, որ մենք կառավարությունից ենք, օրինակ, դուք պետք է հնազանդվեք մեզ, բայց մենք կարող ենք ասել՝ մենք ապրում ենք ձեզանից մի քանի թաղամաս հեռու, եւ պատրաստ ենք օգնել ձեզ»,- բացատրել է Ջոնսը:

Երբ տարեց բժիշկների խումբն սկսել է աշխատել, քաղաքում շատերն են սկսել խոսել կամավորության մասին, եւ գործնականում աշխատող շատ բժիշկներ, այլ մասնագետներ համաձայնել են համագործակցել եւ սկսել են տեղեկատվություն տրամադրել:

 

«Բրիտանիայում հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ամբողջ գործընթացը վերահսկվում է կառավարության կողմից եւ չափազանց կենտրոնացված: Իսկ տեղական իշխանությունները եւ գործող մասնագետները չեն ներգրավվում»,- ասել է Ջոնսը:

Ձնագնդիկի պես

Վարակակիրների կոնտակտավորների դիտարկումը կորոնավիրուսի ժամանակաշրջանի գյուտ չէ. շատ երկրներում առողջապահության մասնագետները օգտագործում են այս գործիքը ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի եւ հեպատիտի համար:

«Եվ տարիների ընթացքում մենք արդեն արձանագրել ենք, որ ամենակարեւորը կրթելն է այն մարդկանց, ովքեր պիտի շփվեն հիվանդների հետ: Այս մարդիկ պետք է ունենան հարցազրուցավարի հմտություններ: Իհարկե, կան տարբեր միջոցներ, որոնցով կարելի է նմանատիպ տեղեկատվություն հաղորդել մարդկանց: Բայց չեմ կարծում, որ որեւէ միջոց կարող է փոխարինել մարդկային շփմանը»,- ասել է ԱՄՆ-ի Ալբանի համալսարանի առողջապահության մասնագետ Դեյվիդ Հոլթգրեյը:

Նաեւ շատ երկրներում` կամավորների եւ մասնագետների աշխատանքի հետ մեկտեղ օգտագործվում է կոնտակտավորների թվային դիտարկումը՝ բջջային օպերատորների միջոցով:

Ջոնսը պատմել է, որ երբ ինքը եւ իր գործընկերները զանգահարում են Շեֆիլդի բնակիչներին, նրանք միշտ հարցնում են. «Պատրա՞ստ եք մասնակցել այս նախագծին». եթե մեկը ասում է՝ ոչ, զրույցն ավարտվում է: Բայց այդպես հազվադեպ է լինում: Շատերը գոնե նախնական համաձայնություն են տալիս մասնակցելու:

Շեֆիլդում, ըստ նրա, կամավորների համար ամենատարածված խնդիրը կապված է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի հետ: Հաճախ պատահում է, որ մարդկանց խնդրում են նշել այն աշխատակիցներին, որոնց հետ սովորաբար շփվում են աշխատավայրում, սակայն ի պատասխան՝ լսում են. «Կցանկանայի տալ այն հինգ անձանց անունները, որոնց հետ ես պարբերաբար շփվում եմ աշխատավայրում, բայց ես դա քննարկել եմ իմ մենեջերի հետ, եւ ինձ ասվել է, որ իրավունք չունեմ»:

Բեռլինում, որտեղ աշխատում է բժիշկ Լուկաս Մուրայան, կամավորների եւ առողջապահության մասնագետների խումբը վախենում է կարանտինային սահմանափակումների վերացման հետեւանքներից:

«Բեռլինում մարդիկ սկսել են մտածել, որ իրավիճակը բարելավվում է, որ արդեն իսկ կան հիվանդության փոքրաթիվ դեպքեր, բայց մեզ համար այլ է. երբ դպրոցները բացվեն, դասարանում վարակված մեկ-երկու աշակերտ լինի, մենք պետք է կապ հաստատենք յուրաքանչյուր երեխայի ընտանիքի հետ, ուսուցիչների հետ»,- ասել է Մուրայան:

Նա կարծում է, որ այժմ աշխատանքը նույնիսկ ավելացել է. մոտ մեկ ամիս առաջ թիմն աշխատում էր օրական մոտ հարյուր նոր դեպքի հետ, հիմա պատկերն այլ է. օրական ընդամենը հինգ դեպք է լինում, բայց այդ հինգից յուրաքանչյուրը կարող է ունենալ հարյուրավոր շփումներ:

«Երբ խոսքը վերաբերում է դպրոցներին, հիվանդանոցներին կամ ծերանոցներին… երբեմն մարդն ունենում է 300 կոնտակտավոր, իսկ դա մեզ համար ձնագնդիկի նման է: Նույնիսկ եթե կա մի պոտենցիալ վարակակիր, պիտի զանգենք այդ բոլորին, աշխատենք նրանց հետ, համոզենք մեկուսանալ, որ տարածումը կանխենք»:

Պատվաստումների պես

Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտը պատրաստում է հատուկ կամավորների՝ սկաուտների. նրանք անցնում են վերապատրաստում, որից հետո նրանց գնում են մարզեր, որտեղ կան որոշ խնդիրներ, օրինակ՝ աշխատուժի պակաս: Սկաուտները մարզերում աշխատում են անվճար:

ԱՄՆ-ում կան հատուկ ծրագրեր. Ջոն Հոփկինսի համալսարանի վարակիչ հիվանդությունների մասնագետ Էմիլի Գերլին եւ նրա թիմը հատուկ դասընթացներ են մշակել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել հետեւել կոնտակտավորներին: Դասընթացը տեւում է վեց ժամ եւ անցնում է առցանց:

«Տարբեր նահանգներում մարդիկ փորձում են օգնել կոնտակտավորներին, բայց շատերը չգիտեն վարակիչ հիվանդությունների մասին, ուստի մեր դասընթացը մարդկանց տալիս է ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչով են զբաղվում: Սա միայն առաջին քայլն է»,- ասել է Գերլին:

Ըստ նրա, այդպիսի մարդիկ պետք է լինեն եւ՛ քննիչ, եւ՛ սոցիալական աշխատող, եւ՛ հոգեբան, եւ ամենակարեւորը, շփվող: «Բայց ոչ մի նախաձեռնություն չի գործի, եթե մարդիկ չվստահեն առողջապահական համակարգին: Դա պատվաստումների նման է. եթե հավատում ենք, որ այն մեզ բոլորիս է պաշտպանում, վերցնում ենք այն եւ պատվաստվում»:

Ինչի՞ համար

Հաճախ ասվում է, որ կոնտակտավորների հետագծի դիտարկման հիմնական խնդիրն է կանխել վարակների երկրորդ ալիքը: Լուկաս Մուրայան չի հավատում, թե իրականում դա հնարավոր է. «Ես դեռ կարծում եմ, որ կգա երկրորդ ալիքը: Դա կլինի աշնանը, մենք ուղղակի ուզում ենք, որ գոնե գարնանն այն մեզ վրա չտա: Ուստի մեր խնդիրն է կոտրել վարակի ցանցը»:

Կայծից կրակ է բռնկվում: Գիտնականները վիճում են կորոնավիրուսի տարածման շարժիչ ուժի մասին. Բեռլինում ասում են՝ ընդունելի է, որ մեկը մի հոգու վարակի, բայց երկրորդին, երրորդին, արդեն վատ է՝ ծանրաբեռնվածությունը մեծանում է, դրա համար պետք է հնարավորինս շուտ մեկուսացնել մարդուն:

Խնդիրն այն է, որ շատ պետություններ, ներառյալ՝ եվրոպական երկրները, նոր են սկսում հետագծի դիտարկման համակարգ ներդնել: Արդյո՞ք ուշ է: «Այո, ուշ է: Դա պետք է արվեր շատ ավելի վաղ: Բայց դա չի նշանակում է, որ պետք է ձեռքերը ծալենք եւ ոչինչ չանենք: Կարծում եմ՝ պետք է փորձենք»,- ասել է Էմիլի Գերլին:

Համաճարակաբան Քրիստինա Քոյլը հավաստել է, որ հնարավոր է դադարեցնել շփումների մոնիտորինգը, երբ մասնագետները արձանագրեն, որ կորոնավիրուսի տարածման արագության ինդեքսը լինի 1.0-ից ցածր. «Սա կնշանակի, որ յուրաքանչյուր նոր վարակված անձ միջինում վարակում է 1-ից պակաս առողջ մարդու հետ: Երբ ինդեքսը մեկից իջնում է, ուրեմն վարակը մարում է»:

Ամփոփելով նշենք, որ Հայաստանում գործող կարգի համաձայն՝ բացահայտված կոնտակտավորները պարտադիր ինքնամեկուսանալու հրահանգ են ստանում Պարետատան կողմից: Նրանց՝ տարածքը չլքելու պայմանը վերահսկվում է բջջային հավելվածի միջոցով: Վերահսկողության հավելյալ միջոց է մեկ բժշկից, մեկ ոստիկանից եւ մեկ ԱԻն աշխատակցից կազմված շրջիկ խմբերի հարցման համակարգը. բժիշկները պարբերաբար զանգում են, ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները՝ այցելում:

Տպել
2153 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան