«Այսօր սովորում ենք ոչ միայն լավ պաշտպանվել, այլեւ հարձակողական եւ նախահարձակ գործողությունների ենք պատրաստվում»

23/06/2020 schedule20:25

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2 շաբաթ առաջ անդրադարձել է պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթություններին։

Տոնոյանը կարեւորել է առաջին հերթին կրթությունը՝ ընդգծելով, որ պետք է մշտապես սովորել եւ միշտ նախաձեռնող լինել։

Նախարարը նշել է անհատական մարտունակության գործոնի կարեւորության մասին. «Յուրաքանչյուր օղակում հրաման ստանալիս եւ կատարելիս զինծառայողը պետք է վստահ լինի, որ այն համակողմանիորեն գնահատված եւ հաշվարկված է, որ այն ստանում է ճիշտ պահին ու ժամանակին, եւ այն համապատասխանում է իր մարտական կարողություններին»: Անդրադարձ է եղել նաեւ սոցիալական համակարգի արդիականացմանը։ Նա ընդգծել է, որ դեռեւս չի հաջողվել արմատախիլ անել այնպիսի երեւույթները, ինչպիսիք են միջանձնային հարաբերություններում առկա մերժելի բարքերը։

«Հայկական ժամանակ»-ը բանակի ներկայիս վիճակի եւ մարտահրավերների մասին զրուցել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի՝ մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, փոխգնդապետ Արսեն Ստեփանյանի եւ մայոր Վազգեն Սահրադյանի հետ։

-Պարոնա՛յք սպաներ, կարծում եմ՝ ուսումնասիրել եք նախարար Դավիթ Տոնոյանի ծրագիրը։ Սպան դա կարդալով գիտակցո՞ւմ է իր դերը դրա իրագործման հարցում։

Ստեփանյան.- Նախարարի տեսլականի մի մասը վերաբերում է կրթությանը, կրթված եւ ինքնուրույն որոշում կայացնող հրամանատարին։ Թե՛ մեր նախարարը, թե՛ գլխավոր շտաբի պետը նույն պատկերացումներն ունեն զինված ուժերի վերաբերյալ։ Այսօր առաջին հերթին կարեւոր է ռազմական համալսարանի գործոնը։ Այստեղ մենք սովորում ենք այն, ինչը պրակտիկայում կիրառելու ենք եւ ոչ թե այն, ինչն արտերկրում բոլորը սովորում են։

Սահրադյան.- Պաշտպանության նախարարի տեսլականը շատ արդիական է։ Շատ կարեւոր դրույթներ կան այնտեղ, թե՛ բանակի ներկայիս վիճակի, թե՛ բանակաշինության վերաբերյալ։ Ամենակարեւոր դրույթները, որը պետք է մենք՝ որպես սպաներ շատ լավ հասկանանք, այն է, որ սպան պետք է լինի արհեստավարժ, ավելի խելամիտ, կարողանա ինքնուրույն կատարել բազմաթիվ խնդիրներ, տիրապետի ռազմական տեխնիկային, կարողանա փոքր խմբերով՝ բարձր արագաշարժությամբ տեխնիկաներով կատարել մեծ խնդիրներ։ Կարեւոր է ոչ միայն ինտելեկտուալ եւ ինքնուրույն որոշումներ կայացնող սպաներ կամ զինծառայող պատրաստելը, այլեւ բանակի զարգացման հետագիծը։ Նախարարը շեշտադրում է արել, որ պետք է վերջապես զարկ տալ ժամանակակից տեխնոլոգիաներին, իսկ պատրաստված սպան պետք է կարողանա տիրապետել դրանց։

- Այսօր բանակի առաջ ծառացած հիմնական խնդիրները եւ մարտահրավերները որո՞նք են։ Մեր սպայական եւ զինվորական կազմը ի զորո՞ւ է այդ մարտահրավերներն ամբողջությամբ հաղթահարել։

Սահրադյան.- Նախ պետք է հասկանանք, որ աշխարհում զարգացող սպառազինությունը, անընդհատ փոխվող մարտական տեխնիկան չեն կարող ազդեցություն չունենալ մեր զինված ուժերի վրա։ Բայց կարող եմ մի բան ասել, թե՛ ներկայիս ձեռք բերվող սպառազինությունը, թե՛ մեր մարտական պատրաստության կազմակերպման նորամուծությունները բերում է նրան, որ մենք կարողանանք  բոլոր խնդիրները լուծել։ Այսինքն մեր բանակը՝ պատրաստ է լիարժեքորեն կատարել իր առջեւ դրած խնդիրը։

Բացի այդ, թե՛ գլխավոր շտաբի պետը, թե՛  նախարարը չեն սահմանափակվում միայն պաշտպանողական գործողություններով։ Այսօր մենք սովորում ենք ոչ միայն լավ պաշտպանվել, այլեւ արդեն իսկ սկսում ենք նորմալ հարձակողական եւ նախահարձակ գործողությունների պատրաստվել, որոշումներ ընդունել, ղեկավարման համակարգ սովորել։

- Ի՞նչ եք կարծում, ձեռք բերվող զինատեսակների առումով Հայաստանն աշխարհին համաքա՞յլ է ընթանում։

Սահրադյան.- Նոր զինատեսակները, որոնք ձեռք են բերվել՝ թե՛ հակաօդային պաշտպանության, թե՛ ավիացիայի համար, շատ համահունչ են մեր բանակի զարգացմանը։ Գնումները կատարվում են ժամանակակից պահանջներով որ հակառակորդին կարողանանք ոչ միայն դիմակայել, այլեւ արժանի հակահարված տալ։ Նախադրյալներ են ստեղծվում համազորային մարտում հաջողության հասնելու, օդային գերակայության հասնելու։

- Ժամկետային զինծառայող եւ սպայակազմ հարաբերություններն այս պահին ինչպիսի՞ որակական հարթության վրա են եւ ի՞նչ փոփոխության կարիք կա այստեղ։

Սահրադյան.- Խնդիրը շատ ժամանակ ոչ թե շարքային զինծառայողի կամ սպայի մեջ է, այլ թե իրականում այդ ամենն ինչպես է ներկայացվում հասարակությանը եւ թե ինչպես է հասարակությունն ընդունում այդ հարաբերությունները։ Սպան ու շարքայինը մեծ մասամբ իրար հետ են անցկացնում՝ նույն զորամասում, նույն զորանոցում, իրար հետ հաց են կիսում։ Այսինքն՝ իրար հասկանում են եւ մի ընտանիք են դառնում։ Ընտանիքում միմյանց հասկանալը այլ ձեւ է, իսկ հասարակությունը դա լրիվ այլ կերպ է պատկերացնում։

Ստեփանյան.- Հասարակությանը միշտ ներկայացնում են զինվորի արարքը՝ մոռանալով սպայի գործոնը, արած աշխատանքներն ու խնդիրը։ Չէ՞ որ այդ զինվորին դաստիարակողը, կրթություն տվողը նույն սպան է։ Ոչ մի սպա չի ցանկանա, որ իր զինվորը լինի ոչ գրագետ կամ խնդիրներ ունենա մարտական առաջադրանքներ կատարելիս։ Սպա-զինվոր հարաբերությունները նույնն է, ինչպես հայկական օջախներում, երբ տղամարդը տղա երեխա է ունենում։ Ո՞վ կուզի, որ իր երեխան վատ շրջապատում լինի, վատ հարաբերություններ ու գիտելիքներ ունենա։ Հասարակությունը միշտ ներկայացրել է զինվորի գործողությունները, իսկ քննադատության է արժանացել սպան։ Մենք ուզում ենք, որ դեպքը կամ արատավոր խնդիրները հասարակությանը ճիշտ ներկայացվեն, այդ դեպքում հասարակություն-սպա կամ հասարակություն-զինվորական հարաբերությունները լավ վիճակում կլինեն։

- Սոցիալական տարբեր ծրագրեր են իրականացվում սպաների համար։ Սպա դառնալու ցանկություն ունեցողների համար դրանք լրացուցիչ խթան կարո՞ղ են հանդիսանալ։ Կխնդրեի նաեւ նշեք, թե ինչո՞ւ եք որոշել սպա դառնալ։

Սահրադյան.- Դպրոցական տարիներին նախնական զինվորական պատրաստություն առարկան էի ուսումնասիրում։ Շատ լավ զինղեկ եմ ունեցել, շատ ենք քննարկել զինվորական ծառայությունը, գործը։ Զենքեր եւ համազգեստներ էի սիրում։ Սիրելով եւ նվիրվելով այդ ամենին, հասկացա, որ զինվորական գործը բոլոր գործերից ամենալավն է, ամենապատվավորն է, ամենապատասխանատուն է, եւ ամենակարեւորը մեր հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորիս սուրբ պարտքն է։ Իսկ եթե ունես հայրենասիրություն՝ կարող ես լինել լավ զինվորական, լավ սպա եւ ոչ թե ուղղակի որպես աշխատանք անել, այլ որպես սրբազան պարտք։

Ստեփանյան.- Կարելի է ասել՝ մանուկ հասակից եմ սիրել զինվորականությունը։ 15 տարեկանից սովորել եմ Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանում։ Միշտ մտածել եմ ոչ թե բարձրաստիճան սպա դառնալու, այլ իմ պարտքը, իմ գիտելիքները մեր պետականության եւ պետական սահմանների պաշտպանությանը ներդնելու մասին։ Իմ ծնողն էլ է Արցախյան պատերազմին մասնակցել։ Այդ ոգեւորությամբ ես էլ եմ ցանկացել շարունակել իմ ծնողների, ավագ եղբայրների գործը եւ առ այսօր ես անելիք ունեմ մեր զինված ուժերում՝ ե՛ւ բանակաշինության ե՛ւ պետական սահմանների պահպանության գործում։

 

Սահրադյան.- Ձեր թույլտվությամբ, որպես սպա մի բան էլ կուզեմ ասել. ներկայիս պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի մոտեցումներն ու տեսլականները սպայակազմին շատ պարտավորեցնող են։ Համեմատենք մեր բանակը, մարդու մարմնի հետ, որը ղեկավարվում է գլխի կողմից։ Բնականաբար, երբ գլխի 2 կիսագնդերը աշխատում են համարժեք, նրանց միջեւ կապը փոխկապակցված ու իդեալական է՝ ինչպես ներկայիս նախարարի եւ ԳՇ պետի միջեւ է ու կարող եմ ասել, որ ուղղակի հնարավոր չէ նրանց հրամանները չկատարվեն որեւէ սպայի կամ զինծառայողի կողմից։  

Տպել
2271 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա