ԵՄ-ն տնտեսությունների վնասի վերականգնման գումարներ հավաքելու եւ բաշխելու մասին հեռակա գագաթնաժողով է անցկացրել

 Տեսակոնֆերանսի ձեւաչափով անցկացվել է Եվրամիության անդամ երկրների ղեկավարների եւ կառավարությունների առաջնորդների առաջին հանդիպումը: Կորոնավիրուսի համաճարակն ու դրանից հետո սահմանված կարանտինային կանոնները ջախջախիչ հարված են հասցրել ԵՄ անդամ երկրների տնտեսություններին: Առաջնորդներն այսօր գագաթնաժողովի ընթացքում քննարկել են՝ ինչպես եւ ինչ քանակությամբ գումարներ հավաքել եւ ինչ հատկացումներով վերականգնել պետությունների տնտեսությունները: Այս մասին հայտնում է Euronews-ը:

Պաշտոնական Բրյուսելը առաջարկել է ստեղծել 750 միլիարդ եվրոյի չափով ֆոնդ, եւս 1,1 տիրլիոն եվրո վերցնել Եվրամիության հաջորդ 7 տարիների բյուջեից:

Եվրահանձնաժողովի նախագահը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել շտապ համաձայնել դայս գաղափարին:

«Այս առաջարկը հավակնոտ է և հավասարակշռված: Սա այն հնարավորությունն է, որը Եվրոպան չի կարող թույլ տալ բաց թողնել»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

ԵՄ-ն առաջին անգամ գնում է ընդհանուր պարքի ստեղծման ճանապարհով:

Դրամական միջոցների հոսքի սխեման Euronews-ին բացատրում է Դուբլինի համալսարանի եվրոպական իրավունքի պրոֆեսորը.

«Պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի իրեն պարտատոմսեր թողարկելու միջոցով, այլ ոչ թե պետական բյուջեներից փոխանցումների միջոցով: Եվ այդ հսկայական գումարը պետություններին կվերադարձվի դրամաշնորհների տեսքով, եւ ոչ թե վարկերի տեսքով, ինչպես դա տեղի ունեցավ եվրոյի հետ ճգնաժամի ընթացքում: Հետեւաբար զարմանալի չէ, որ անդամ պետությունները պետք է շատ բանակցություններ վարեն ՝ անհրաժեշտ համաձայնությունը գտնելու համար», - ասել է Ֆեդերիկա Ֆաբբրինին:

Վարկի ու դրամաշնորհների համադրման այս պլանը ունի Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչպես նաեւ հարավային երկրների աջակցությունը, որոնք համեմատաբար շատ են ծախսում:

Նախօրենին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել արտասահմանցի գործընկերներին համերաշխություն դրսեւորել: Անգելա Մերկելը նշել է, որ Եվրոպային առաջարկվել է պատմական նախագիծ, որը «տանում է դեպի ապագա»:

Բայց ԵՄ-ի 4 երկրներն ավելի սկզբունքային ու զգուշորեն են ազգային եւ միութենական գումարները վարելու հարցում: Նրանց թվում է Նիդեռլանդները: Այնտեղ դեմ են չվերականգնվող դրամաշնորհների բաշխմանը եւ նախընտրում են վարկեր տրամադրել:

Առաջնորդների բանակցությունները դժվար թե ավարտվեն համաձայնագրով: Եթե հնարավոր լինի խուսափել ԵՄ-ի ներսում հետագա պառակտումից, ապա դա արդեն կարող է համարվել հաջողություն:

Բանակցությունների արդյունքներով Եվրահանձնաժողովի ղեկավարը  լավատեսական եզրակացություն է հրապարակել:

«Առաջնորդները միաձայն համաձայնել են, որ այս ճգնաժամի ծանրությունը թելադրում է հավակնոտ համատեղ պատասխան, որը համատեղելու է իր մեջ համերաշխությունը, ներդրումները եւ բարեփոխումները»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ես նաեւ ուրախ էի լսել, որ շատ առաջնորդներ խոստացան անել հնարավոր ամեն ինչ մոտ ապագայում համաձայնության գալու համար: Սա նշանակում է, որ մինչ ամառային արձակուրդների ավարտը մենք պետք է գումարենք եւս մեկ Եվրոպական խորհուրդ»:

Չնայած Եվրահանձնաժողովի ղեկավարի այս հայտարարությանը, Եվրախորհրդի ղեկավարը խոստովանել է, որ չի հաջողվել համաձայնության գալ բոլոր տարաձայնությունների շուրջ:

«Կոնսենսուս է հայտնվել, ինչը շատ գովելի է, սակայն մենք չպետք է թերագնահատենք դժվարությունները»,-ասել է Շառլ Միշելը:

Առավել զգուշավոր երկրները, այդ թվում՝ Ավստրիան, առաջարկում են տրամադրել վարկեր եւ պահանջում են բարեփոխումներ: Կանցլեր Սեբաստյան Կուրցը թվիթերում այս մասին գրել է, որ պետք են  քննարկումներ այն մասին, թե ինչի վրա են ծախսվում գումարները, ինչպես դրանք բաշխել եւ ինչպես տեղավորել:

Իտալիան եւ հարավային մյուս երկրները նախընտրում են անվերադարձ դրամաշնորհներ ստանալ: Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նախագծի մասին նշել է, որ Եվրամիությունը եւս մեկ քայլ առաջ կատարեց:

Առաջընթաց կարելի է համարել այն, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տվել է իր համաձայնությունը բոլոր երկրների, այդ թվում ՝ Գերմանիայի կողմից պարտքերի բեռը կիսելու գաղափարի հետ: Եթե այդպես լինի, ԵՄ-ն կկարողանա իր բոլոր անդամների անունից վարկեր վերցնել կապիտալի շուկաներում:

Եվրամիության հաջորդ գագաթնաժողովը նշանակվել է հուլիսի կեսերին:

Տպել
1476 դիտում

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ