ՀՀ դատախազությունը հանցագործության դեպքերը չարձանագրելումիջնորդագիր է ուղարկվել ոստիկանությանը

Հանցագործության դեպքերը չարձանագրելու և չհաշվառելու հանցավոր երևութները բացառելուն ուղղված միջնորդագիր է դատախազությունն ուղարկվել ոստիկանությանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. մայիսի 16-ին Վանաձոր քաղաքի մի բնակչի բնակարանից կատարվել է երկու բջջային հեռախոսների և մեկ պլանշետի գողություն, ինչի մասին վերջինս ահազանգել է ոստիկանություն: Ահազանգի կապակցությամբ  բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի երեք աշխատակիցներ, որոնք, բնակչի կողմից նույնիսկ հնարավոր գուղություն կատարող անձի ինքնության վերաբերյալ կասկածներ հայտնելու պարագայում, ծանր հանցագործության դեպքի վերաբերյալ նրանից գրավոր հաղորդում չեն ընդունել, հանցագործությունը բացահայտելու, այն կատարած անձին ի հայտ բերելու համար սահմանված ընթացակարգով անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել՝ հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու դրդումներից ելնելով:

Փոխարենը բանավոր խոսքով հայտնել են, որ կզբաղվեն այդ հարցով, իսկ հաջորդ օրը քաղաքացուն վստահեցրել են, որ վերջինիս կողմից մատնանշված անձին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, սակայն նա չի ընդունել գողություն կատարելու հանգամանքը, նրան բաց են թողել: Ապա քաղաքացուն հրավիրել են ոստիկանության բաժին և հորդորել դիմում ներկայացնել, թե իբրև բջջային հեռախոսը կորցրել է ու չնշել գողության մասին:

Վերջինս ամուսնու հետ ներկայացել է ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցների հորդորով և թելադրանքով դիմում է ներկայացրել, թե իբրև 2019թ. մայիսի 16-ին կորցրել է իրեն պատկանող բջջային հեռախոսը՝ չնշելով նաև գողացված մյուս բջջային հեռախոսի ու պլանշետի մասին:

Արդյունքում, ենթադրաբար կատարված ծանր հանցագործության դեպքը չի արձանագրվել, չի հաշվառվել, հանցագործությունը մնացել է չբացահայտված, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել անձի իրավունքներին և օրինական շահերին, խաթարվել է արդարադատության շահը: Վերոնշյալ հանգամանքների մասին ավելի ուշ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քաղաքացին տվել է բացատրություն:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի պետի տեղակալին, քրեական հետախուզության բաժանմունքի պետին և նույն բաժնի օպերլիազորին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար:

Առաջադրված մեղադրանքում վերջիններս իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել հանցագործությունը լիովին բացահայտելուն, զղջացել կատարածի համար: Նրանց մեղսագրվող հանցավոր արարքները հիմնավորվել են նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված այլ ապացույցներով:  

Նկատի ունենալով ինչպես ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները սահմանված կարգով հաշվառելու և ստուգելու գործընթացում նմանատիպ հանցավոր չարաշահումներին նպաստող պայմաններն ու պատճառներն արմատապես վերացնելու, այնպես էլ նման երևույթները թույլ չտալու ուղղությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Տարոնի բաժնի վերահսկողական լիազորություններով օժտված իրավասու պաշտանատար անձանց կողմից գործուն միջոցներ չձեռնարկելը բացառելու անհրաժեշտությունը՝  ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից միջնորագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետի տեղակալին:

Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկատվության, առաջարկվել է գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանությունում տեղ գտած նման դրսևորումները բացառելու, նշված խախտումները և դրանց պատճառները պարզելու, խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց խիստ պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով և ձեռնարկված միջոցառումների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:

 

 

 

 

Տպել
1303 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում