Երեւանում «Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով համաժողով է անցկացվել

21/06/2020 schedule11:55

 

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ելույթ է ունեցել «Յուրաքանչյուր գործողություն կարևոր է. Փախստականների իրավունքների արդյունավետ և հարատև պաշտպանությունը Հայաստանում» խորագրով առցանց համաժողովին:

ԱԳՆ լրատվական ծառայությւոնից ներկայացնում են ելույթն ամբողջությամբ:

«Շնորհակալություն Մարդկային զարգացման միջազգային կենտրոնին և նրա տնօրեն Թևան Պողոսյանին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակին և Հայաստանի միգրացիոն ծառայությանն այս նախաձեռնության համար։ Ցանկանում եմ ողջունել նաև մեր մյուս մասնակիցներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և մեր բոլոր մյուս մասնակիցներին։ 

20 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 20-ը հռչակվեց Փախս­տականների համաշխարհային օր: Այս քայլը նախ և առաջ հարգանքի դրսևորում էր այն մարդկանց հանդեպ, որոնք ճակատագրի բերումով դարձել էին փախստական: Օրվա առիթը ևս մեկ հնարավորություն է հետադարձ հայացք գցելու և գնահատելու այն քայլե­րը, որոնք արվել և արվում են փախստականներին օգնելու նպատակով:

20-րդ դարը կոչել են փախստականների դարաշրջան: Դարասկզբին Հայաստանը և հայությունը դարձել էին նոր ձևավորվող համաշխարհային մարդասիրական գործողությունների առաջին նպատակակետերից: Հայ փախստականներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Մերձավոր Արևելքում օգնության կոմիտեն աշխարհում առաջին լայնածավալ, ժամանակակից հումանիտար արձագանքման ծրագիրն էր:

Այսօր հատուկ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել Ազգերի լիգայի փախս­տականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, որին հայ ժողովուրդն առանձնակի սիրով և ջերմությամբ է հիշում: Նանսենի գործունեության արդյունքում ցեղասպանությունից փրկված 320 հազար փախստական հայեր ստացան «նանսենյան» կոչվող անձնագրեր, որոնք մնացին նրանցից շատերի միակ անձնագիրը տասնամյակներ շարունակ:

Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում ևս ստիպված է եղել դիմագրավել փախստականների աննախադեպ հոսքին: Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1988թ. փետրվարից Ադրբեջանի հայ ազգաբնակչության նկատմամբ բռնությունների և ջարդերի արդյունքում իրենց մշտական բնակավայրերը լքեցին ավելի քան կես միլիոն հայեր, որոնցից մոտ 400 հազարը գաղթեց Հայաստան: Ավելի ուշ, Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների ռմբակոծությունների և Արծվաշեն բնակավայրի գրավման արդյունքում անօթևան մնացին ևս 72 հազար ներքին տեղահանվածներ:

Փաստորեն, նորանկախ Հայաստանին բաժին հասավ ավելի քան կես միլիոն տեղահանվածների, ինչպես նաև 1988թ. երկրաշարժի հետևանքով ավելի քան կես միլիոն անօթևան մնացած մարդկանց անհետաձգելի կարիքների լուծման պատասխանատվությունը: Մարդկանց ծածկով ապահովելու հիմնախնդիրը լուծելու համար գործի դրվեցին բոլոր ռեսուրսները՝ հյուրանոցները, հանգստյան տները, դպրոցական և վարչական շենքերը: Բռնագաղթվածների մի մասն էլ հյուրընկալվեցին ծանոթների, բարեկամների, անգամ անծանոթ անձանց տներում: Փախստականներին օգնելու և նրանց հոգսերը կիսելու տեղի բնակչության պատրաստակամության շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ խուսափելու փախստականների համար վրանային քաղաքներ և թաղամասեր ստեղծելու անցանկալի հեռանկարից: Այս շրջանում անգնահատելի էր միջազգային հանրության, այդ թվում նաև ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ճանապարհով ստացվող օժանդակությունը:

1990-ական թվականների կեսերին արդեն իսկ պարզ դարձավ, որ փախստականների կամավոր վերադարձը հայերի հանդեպ ատելության և թշնամանքի պետական քաղաքականություն վարող երկիր իրատեսական չէ: Այս պայմաններում, մեր կառավարությունը որդեգրեց նատուրալիզացիայի ճանապարհը: Հայաստանում փախստականների ինտեգրման և նրանց քաղաքացիություն շնորհելու փորձը ՄԱԿ ՓԳՀ-ը գնահատել է որպես աշխարհում փախստականների նատուրալիզացման լավագույն փորձերից: Ավելորդ է նշել, որ մեզ համար մշտապես քաղաքակրթորեն խորթ է եղել փախստականների խնդիրները շահարկելու և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:

Պետք է շեշտեմ, որ Հայաստանի և Արցախի կառավարությունների իրականացրած նատուրալիզացիայի հաջող ծրագրերը ամենևին չեն նշանակում փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերադառնալու կամ կրած նյութական վնասների համար փոխահատուցում ստանալու խնդրի բավարարում: Սա մնում է յուրաքանչյուր փախստականի և նրա սերունդների անքակտելի իրավունքը:

Պետք է նշեմ, որ նույնիսկ փոխհատուցումների խնդրում Հայաստանը փորձել է կատարել առավելագույնը: Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիները գերակշիռ մեծամասնությամբ ժամանակ են ունեցել և իշխանությունների կողմից նրանց հնարավորություն է տրվել վաճառելու կամ փոխանակելու իրենց ունեցվածքը, ստանալու բանկային խնայողությունները: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը տնտեսական աղետի և շրջափակման պայմաններում 110 մլն. ամերիկյան դոլարի չափով փոխհատուցել է նրանց կրած նյութական վնասները: Մինչդեռ Բաքվի և Սումգայիթի ջարդերից և Դաշտային Ղարաբաղի և Գետաշենի տարածքներում պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանից Հայաստան և Արցախ գաղթած հայ փախստականները, որոնք հասկանալի պատճառներով այդ հնարավորությունները չեն ունեցել, մեծ մասամբ թողել են իրենց ամբողջ ունեցվածքը և մինչ օրս որևէ փոխհատուցում չեն ստացել կրած նյութական և ոչ նյութական կորուստների համար:

2016 թվականի ապրիլին Ադրբեջանը Արցախի հանդեպ հրահրեց նոր ռազմական ագրեսիա: Թալիշի, Մարտունու, Մարտակերտի և Հադրութի տեղահանված երկու հազարից ավել այն բնակիչներին, որոնք կարճատև ապաստան գտան Հայաստանում, իրենց օժանդակությունը ցուցաբերեցին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որոնց, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել:

Հայաստանի կառավարությունը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կոնֆլիկտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչության հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում տարածքի կարգավիճակից: Իմ այս խոսքերն արդիական են նաև մեր այսօրվա համատեքստում, երբ մարդկությունը համախմբվել է COVID-19 համավարակի դեմ պայքարում:

Ցայսօր մտահոգիչ է մնում Արցախում առկա ավելի քան 30 հազար փախստականների և ներքին տեղահանվածների անտեսվածության հարցը, նրանք զրկված են արտաքին օգնությունից և միջազգային պաշտպանությունից: Դա տարօրինակ է հատկապես ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի ՓԲՀԳ-ի պարագայում, որն իր մանդատով լիազորված է, առանց հակամարտությունների առումով քաղաքական լուծումների սպասելու, օժանդակություն ցուցաբերելու փախստականներին: Կարծում ենք, որ սա այն խնդիրն է, երբ կազմակերպությունը պետք է իրականացնի իր մարդասիրական մանդատը՝ տեղիք չտալով այս խնդրի առաջացման համար պատասխանատու պետության կողմից իրականացվող ճնշումներին: 

Չնայած սահմանափակ ֆինանսական կարողություններին՝ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ հանդես է գալիս որպես փախստականներ ընդունող երկիր՝ ապաստան տրամադրելով տարբեր ժամանակներում պատերազմից և ներքին տագնապներից տուժած մարդկանց: Տարբեր տարիներ Հայաստանն ընդունել է փախստականներ Իրաքից և Սիրիայից:

2009 թվականին Դարբնիկ գյուղում շահագործման հանձնվեց Իրաքի փախստականների համար ՄԱԿ-ի աջակցությամբ կառուցված առաջին Սոցիալական տունը: Այսօր Հայաստանում ապրում և արարում են Սիրիայից ժամանած շուրջ 22 000 փախստականներ: Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է փախստականների տարբեր՝ սոցիալ-տնտեսական, իրավական, հոգևոր-մշակութային, բարոյա-հոգեբանական կարիքները հոգալու համար իրական քայլեր իրականացնելու տրամաբանությամբ:

Հայաստանը նաև իր հնարավորություններն է ներդնում փախստականների խնդիրների լուծման միջազգային ջանքերին:  Վերջին տասնամյակում աշխարհը կրկին կանգնեց նոր մարտահրավերների առջև, որոնց հետևանքներից է փախստականների մեծ հոսքերի առաջացումը: Ճգնաժամին դիմակայելու համար ընդունվեց ՄԱԿ-ի Գլոբալ կոմպակտ կոչվող փաստաթուղթը, որի մշակման գործընթացին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել  նաև Հայաստանի Հանրապետությունը: Փաստաթղթի հիմնական նպատակն է համատեղ ուժերով դիմակայել նոր մարտահրավերներին՝ հավասար կերպով կիսելով երկրների բեռը:

2015թ. ապրիլից Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործադիր կոմիտեի անդամ՝ դրանով իսկ միջազգային հարթակներում իր ներդրումն ունենալով փախստականների խնդիրների լուծման գործում:

Գաղտնիք չէ, որ հենց մարդու իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներն են հաճախ տեղահանման պատճառ դառնում, և այս առումով առավել խոցելի են ազգային, էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունները: Ընտրվելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն այս կառույցում իր գործունեության առաջնահերթությունների թվում ընդգրկել է նաև փախստականների իրավունքներին, փախստականների հոսքեր ծնող պատճառներին անդրադառնալու հարցերը:

Մենք համոզված ենք, որ ամեն երկիր պետք է կարողանա լիարժեքորեն օգտագործել փախստականների ներուժը, ինչը կնպաստի նրանց ռեալ ինտեգրմանը ընդունող երկրում:

Շնորհակալություն»:

Տպել
1240 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին