Ճեմուղիներ, սմարթ նստարան, ձայնային ու լուսային էֆեկտներով շատրվան. Վանաձորը վերջապես բարեկարգ այգիներ կունենա

Վանաձորը,  մեծությամբ լինելով Հանրապետության 3-րդ քաղաքը, չի ունեցել եւ չունի վերանորոգված, գեղեցիկ ու լուսավոր զբոսայգի: Մինչդեռ այգիներ ու պուրակներ մարզկենտրոնը շատ ունի, բայց դրանք գտնվում են անբարեկարգ ու անխնամ վիճակում:

Վանաձորի նախկին Քիմիագործների այգին, որ վերջին շրջանում վերանվանվեց Շարլ Ազնավուրի անվան, բացառություն չէ: Ժամանակին տեղադրված նստարաններից, աղբարկղերից ու ատրակցիոններից այսօր մետաղական կոնստրուկցիաներն են մնացել: Այգու չորս բոլորը աղբակույտեր են:

Այգու ներկայիս վիճակը

Համայնք-կառավարություն սուբվենցիոն ծրագրերով այս տարի վերջապես այգին կբարեկարգվի ու կդառնա վանաձորցիների ու վանաձոր այցելող հյուրերի սիրելի վայրը: 20 ու ավելի տարիներ անց երբեմնի գրավիչ այգին նոր տեսք կստանա:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ մրցույթը կայացել է, հիմնանորոգման աշխատանքները շուտով կմեկնարկեն: «Այգու 2,6 հա մակերեսով տարածքը ամբողջովին կհիմնանորոգվի ցանկապատերով ու ճեմուղիներով: Ամբողջությամբ կհիմնանորոգվեն արդեն գոյություն ունեցող ճեմուղիները, նաեւ նորերը կկառուցվեն, կվերակառուցվի լուսավորության համակարգը, հուշարձանի տարածքը կբարեկարգվի,  ջրավազանը կհիմնանորոգվի ու կտեղադրվի ձայնային ու լուսային էֆեկտներով շատրվան: Նախատեսված է նաեւ տեղադրել սմարթ նստարան, որն աշխատելու է արեւային պանելներով, ունենալու է լիցքավորման կոճակ, լեդ էկրան, WiFi: Շախմատի դպրոցի մոտ կունենանք ինտերակտիվ շախմատի տախտակ, կլինի ձայնային համակարգ՝ մշտական երաժշտություն ունենալու համար: Նոր ծառեր կտկնվեն, հին, ծերացած ու չոր ծառերը կհեռացվեն»,- ասաց Սուրեն Աբովյանը՝ նշելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 150 մլն դրամ է, որից համայնքը կներդնի 60 տոկոսը:

Բացի Շարլ Ազնավուրի անվան զբոսայգու հիմնանորոգումից, նույն ծրագրով Վանաձորում եւս 2 նոր զբոսայգի կկառուցվի: 2-ն էլ կկառուցվեն քաղաքի ծայրամասային «Տարոն2» եւ «Տարոն 4» թաղամասերում: Թաղամասերը,  ստեղծման օրվանից մինչ օրս այգի չեն ունեցել. «2 նոր այգիների ստեղծման մասով արդեն իսկ ունենք շահող կազմակերպություն, պայմանագիրը առաջիկայում կկնքվի ու աշխատանքները կմեկնարկեն: Պայմանագրով աշխատանքների վերջնաժամկետը սահմանված է այս տարվա դեկտեմբերի 25-ը, բայց հույս ունենք, որ աշխատանքները ավելի շուտ կավարտվեն»:

Մրցույթները կայացել են, աշխատանքները գտնվում են պայմանագրերի կնքման փուլում:

ՀԺ-ի դիտարկմանը՝ չկա մտավախություն, որ մի շարք շինարարական աշխատանքների նման այս դեպքում էլ ժամկետները կերկարաձգվեն, բաժնի պետն ասաց, որ նախորդ տարվա՝ ժամկետների մեջ չտեղավորվելը կապված է եղել տեխնիկական խնդիրներով, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի ուշ հաստատման ու գնումների գործընթացի ձգձգումների հետ:

Տպել
4009 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել