Կարանտինի պայմաններում երեխաների նկատմամբ բռնությունն աճել է. աշխարհի երեխաների կեսը ամեն տարի տուժում է բռնություններից

Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման աշխատանքը պետություններից շատերն են ձախողում: Աշխարհում երեխաների նկատմամբ բռնությունը կանխելու համար պետք է ավելի շատ ջանք դնել, այդ գործը բարդացնում է նաեւ կորոնավիրուսի համավարակը, այն «ճակատագրական ազդեցություն» է թողնում. հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Աշխարհում մոտ 1 միլիարդ երեխա կամ երեխաների կեսն ամեն տարի տուժում է ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնությունից, վնասվածքներ է ստանում՝ ֆիզիկական ու հոգեկան, հաշմանդամություն ձեռք բերում կամ սպանվում, քանի որ պետություններին չի հաջողվում հետեւել նրանց պաշտպանության համար սահմանված ռազմավարություններին:

Այս սարսափելի իրողությունն են փաստում ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի համատեղ աշխատանքի արդյունքում հրապարակված`երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ նոր զեկույցը:

«Երեխաների նկատմամբ բռնությունը որեւէ արդարացում երբեւէ չի կարող ունենալ,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսիուսը,- մենք ունենք փաստերի հետ աշխատելու գործիքներ, որ բոլոր երկրները պիտի ներդնեն: Երեխաների առողջությունն ու բարեկեցությունը պաշտպանելն առանցքային կարեւորություն ունի ողջ աշխարհի առողջության ու բարեկեցության պաշտպանության համար այժմ եւ այդպիսին կլինի ապագայում»:

2020թ-ի այս զեկույցը, որին ծանոթանալու համար կարող եք օգտագործել 490759 գաղտնաբառը, առաջինն է, որ ներկայացնում է երեխաների նկատմամբ բռնության վիճակը 155 երկրում եւ տալիս այն կանխարգելելու համար նախատեսված յոթ ռազմավարություն: Զեկույցը հաշվառում է տարբեր երկրների խնդիրները՝ առաջարկելով առավելագույնս արդյունավետ միջոցներ դրանք հաղթահարելու համար: Թեպետ գրեթե բոլոր երկրները (88%) ունեն հիմնական օրենքներ, որոնք պետք է պաշտպանեն երեխաներին բռնությունից, սակայն երկրների կեսից քիչն է (47%) նշել, որ դրանց խստորեն հետեւում են:

Աշխարհում, ըստ զեկույցի, մոտ 300 միլիոն 2-4 տարեկան երեխա պարբերաբար ենթարկվում է ֆիզիկական բռնության: Այդպես է այս տարիքի երեխաների 4-ից 3-ի դեպքում: 4-ից 1-ը ապրում է պարբերաբար բռնության ենթարկվող մոր հետ: 11-15 տարեկան 3 դպրոցականից 1-ը պարբերաբար ճնշումների է ենթարկվում հասակակիցների կողմից՝ տղաների 35 տոկոսը, աղջիկների 30 տոկոսը: 3 դպրոցականից 1-ը պարբերաբար ծեծվում է՝ տղաների 45 տոկոսը, աղջիկների 25 տոկոսը:

Կարանտինային պայմանները, ինչպես եւ զգուշացնում էին մասնագետները, միայն վատթարացրել են վիճակը. այս մասին է խոսել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Տեղաշարժի սահմանափակումների եւ դպրոցները փակելու արդյունքում չափազանց շատ երեխաներ են մնացել բռնարարների կողքին՝ առանց գոնե այն ապահով պահերի, որ սովորաբար առաջարկում էր դպրոցը: Ահռելի ջանքեր է պետք ներդնել թե այս ժամանակահատվածի համար, թե հետագայի: Պետք է հարմարեցնել սոցիալական ծառայության աշխատողների գործառույթները՝ անօգնական մնացած երեխաներին պաշտպանելու համար»:

Առաջընթացն ընդհանուր առմամբ անհավասար է

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դպրոցում բացահայտվում է բռնությունից պաշտպանության կարիք ունեցող երեխաների 54 տոկոսը, 32-37 տոկոսը՝ աջակցության ծառայությունների միջոցով, իսկ մոտ 20 տոկոսը՝ ծնողների եւ խնամակալների: Այս պահին երեխաներին պաշտպանելու համար երկրների 21 տոկոսն է, որ նախատեսում է փոփոխություններ կատարել իրավական դաշտում, 15 տոկոսը՝ ներդրումներ անել անվտանգ միջավայր ապահովելու համար:

Չնայած, որ երկրների մեծամասնությունը (83%) տիրապետում է երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տվյալների, միայն 21%-ն է օգտագործում դրանք հայեցակարգեր մշակելիս եւ ազգային ռազմավարական ծրագրեր ընդունելիս:

Երկրների մոտ 80%-ը ունի ընդդեմ երեխաների նկատմամբ բռնության գործողությունների եւ քաղաքականության ազգային ծրագրեր, բայց դրանց միայն մեկ հինգերորդն է ամբողջությամբ ֆինանսավորվում՝ աշխատելով հստակ չափորոշիչներով: Անբավարար են նաեւ մասնագիտական կարողությունները, ինչը եւս արգելակում է բարեփոխումների գործընթացը:

COVID-19 ազդեցությունը

«Երբ COVID-19-ի համավարակով պայմանավորված դպրոցները փակվեցին, նկատեցինք առցանց բռնությունների եւ ատելության աճ, ավելացավ նաեւ բուլինգը՝ ծաղրի, ճնշումների ենթարկելու դեպքերի թիվը: Հիմա, երբ դպրոցները սկսում են վերաբացվել, շատ երեխաներն ասում են, որ վախենում են դպրոց վերադառնալ», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աուդրի Ազուլայը: Նա ընդգծել է, որ բոլորի պատասխանատվությունն է այնպես անել, որ դպրոցներում լինի անվտանգ միջավայր բոլոր երեխաների համար:

Տանը մնալու պահանջի արդյունքում սահմանափակվել են նաեւ այն սովորական-բնական աջակցության ձեւերը, որ ներգործում էին աննկատ, պարբերաբար լիցքաթափում էին, թեթեւացնում, զսպում. մարդիկ էլ չեն հավաքվում մեծ ընտանիքներով  կամ ընկերներով, եւ բռնության զոհերը՝ խճճված ընտանեկան-հոգսաշատ միջավայրերում, հայտնվում են անելանելի դրության մեջ:

Համացանցում էլ թեպետ մի շարք առցանց համայնքներ են կազմավորվել երեխաների ուսման կամ խաղերի համար, բայց նաեւ ի հայտ են եկել բազմաթիվ վնասակար ցանցեր, որ կիբերհարձակմամբ, տարբեր մեթոդներով երեխաներին դրդում են ռիսկային վարքի. այս ֆոնի վրա աճել է սեռական շահագործման դեպքերի ցուցանիշը:

Նշենք, որ Սnicef-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում եւս երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման բոլոր ծրագրերը ունեն միայն մասնակի ֆինանսավորում: Այս ուղղությամբ օրենսդրական փոփոխություն կատարվեց մոտ 2 ամիս առաջ՝ մայիսի 11-ին. ՀՀ Ազգային ժողովը 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ պարտավորվելով ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը եւ այլն:

Տպել
1700 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ