Լվացարանում թքելու պատճառով վիճաբանություն է եղել. քննիչը՝ Գավառի միջադեպի նախապատմության մասին

Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած փոխհրաձգությունը ունեցել է նախապատմություն:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանը՝ մանրամասնելով.

«Մարտ ամսվա կեսերին Գավառում գտնվող գիշերային ակումբներից մեկի զուգարանում Գավառի բնակիչ Արմեն Հայթյանի եղբորորդու՝ Արամ Հայթյանի կողմից լվացարանում թքելու պատճառով վիճաբանություն եւ քաշքշուկ է տեղի ունեցել Նորատուսի բնակիչ Հովիկ Հակոբյանի ընկերոջ՝ Արման Մելքոնյանի միջեւ, որի հետեւանքով Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ: Դրանից հետո՝ մարտի 23-ին, Արամ Հայթյանը մի խումբ անձանց հետ Գավառ քաղաքում ծեծի է ենթարկել Հովիկ Հակոբյանին՝ պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ դրա առթիվ առանձին քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում. «Ապրիլի 28-ին արդեն՝ փոխհրաձգությունից ժամեր առաջ, Արմեն Հայթյանի կողմնակիցները նրան պատկանող մեքենայով հետապնդել են Հովիկ Հակոբյանի մեքենային, որի ղեկին եղել է Արման Մելքոնյանը. հետապնդողներից մեկին հաջողվել է փայտե մահակով կոտրել մեքենայի աջ ապակին»,- պատմեց քննիչը՝ հավելելով, որ Հովիկ Հակոբյանին ծեծի ենթարկողների հետ վրեժ լուծելու նպատակով նույն օրը՝ արդեն 17:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, որոնց թվում են նաեւ զոհված Պարոնիկյանը եւ Ավետիսյանը, ապօրինի ձեռք բերված հրազեններով իրենց կողմնակիցների հետ Ազատության փողոցում հանդիպել են Արամ Հայթյանի հորեղբոր՝ Արմեն Հայթյանի եւ նրա կողմնակիցների դիմադրությանը, որի ժամանակ էլ տեղի է ունեցել փոխհրաձգությունը:

Ըստ քննիչի՝ տեսախցիկը, որը ֆիքսել է կատարվածը, տեղադրված է եղել դեպքի վայրում՝ Ազատության 2 հասցեում գտնվող բենզալցակայանում. տեսանյութի առաջին պլանում երեւացող երկու՝ սեւ եւ սպիտակ մեքենաները միջադեպի հետ առնչություն չունեն. «Առաջինը սպիտակ մեքենայով գալիս է Հրաչյա Հակոբյանը՝ իր կողմնակիցների հետ, երկրորդ ավտոմեքենան՝ Նիվան, պատկանում է Գավառի բնակիչ Արմեն Հայթյանի կողմնակիցներին, 3-րդ սեւը՝ Նորատուսի բնակիչներինն է, որի հետեւում կանգնած է Վարդան Դավոյանի ավտոմեքենան, սպիտակ գույնի Լադան էլ Զորիկ Պարոնիկյանինն է»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ երեւում է եւս երկու ավտոմեքենա, որոնք դարձյալ Նորատուսի կողմնակիցներինն են. նրանց ինքնությունը քննությամբ պարզվել է. «Վերջնամասում արդեն Արմեն Հայթյանի մեքենան է, ով իջնելով սկում է կրակել Նորատուսի բնակիչների ուղղությամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելով որոշ անձանց, մյուս կողմից էլ Նորատուսի բնակիչներն են կրակահերթ սկսում՝ մարմնական վնասվածք պատճառելով Հայթյանին»: Փոխհրաձգության հետեւանքով Զոհրաբ Պարոնիկյանը եւ Վահե Ավետիսյանը տեղում մահացել են, եւս 6 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Միքայելյանի խոսքով՝ ոստիկանության ուժերը, տեղեկանալով կատարվածի մասին, կազմակերպել են հանցագործությունը բացահատելուն, ինչպես նաեւ Գավառի բժշկական կենտրոնում հասարակական կարգը ապահովելուն ուղղված օրինական գործողություններ, եւ այդ ընթացքում Նորատուս գյուղ բնակիչները, իմանալով, որ իրենց համագյուղացիները սպանվել եւ մարմնական վնասվածքներ են ստացել Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի կողմից, հավաքվել են բժշկական կենտրոնի մոտ եւ զանգվածային անկարգություններ կատարել՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին: Քննիչի խոսքով՝ հիվանդանոց ներխուժածների մեջ է եղել նաեւ զոհված Վահե Ավետիսյանի եղբայրը՝ Ռոման Ավետիսյանը, որին հաջողվել է գտնել Արմեն Հայթյանին. վրեժխնդիր լինելով եւ կարծելով, որ սպանել է նրան՝ Ավետիսյանը հեռացել է: Մեր հարցին՝ պարզվե՞լ է արդյոք, թե ով կամ ովքեր են կազմակերպել բժշկական կենտրոնի ներխուժումը, արդյո՞ք ենթադրյալ կազմակերպիչները կապ ունեն որպես քրեական հեղինակություն հայտնի անձանց հետ, քննիչ Միքայելյանը պատասխանեց. «Քրեական գործով ներկա փուլում քրեական հեղինակություն վայելով անձինք չունենք, զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել Նորատուս գյուղի բնակիչների կողմից, կոնկրետ կազմակերպիչներ եւս չկան, յուրաքանչյուրը, իր հերթին իմանալով, որ իրենց հարազատներին սպանողները գտնվում են այնտեղ, փորձել է հաշվեհարդար տեսնել»:

Արմեն Միքայելյանը տեղեկացրեց, որ քրեական գործով նախաքննությունն այժմ քննչական եւ դատավարական ակտիվ գործողությունների, ապացույցների ձեռքբերման փուլում է, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնք դեռեւս կատարման փուլում են. «Միջադեպին անմիջական մասնակցություն ունեցած անձանց շրջանակը պարզվել է, մնացած անձանց մասով իրականացվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ»,- ամփոփեց քննիչը՝ նաեւ ցույց տալով միջադեպի՝ համացանցում տարածված տեսանյութը:

Նշենք, որ այս պահի դրությամբ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված 30 անձ, որոնցից  25-ը՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, 1-ը՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու և սպանության փորձի համար, 3-ը՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու , եւս 1-ը՝ երկու և ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու համար:

Հիշեցնենք՝ այսօրվա ասուլիսի ժամանակ Արմեն Միքայելյանը հայտնեց նաեւ, որ բացահայտվել է զոհված երկու անձանց՝ Զոհրաբ Պարոնիկյանի եւ Վահե Ավետիսյանի սպանությունը. նախաքննությամբ հիմնավորվել է, որ նրանք մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետեւանքով:

Տպել
1575 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին