Ներկա պահին ունենք 627 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսային բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոններում ներկա պահին ծանր վիճակում է գտնվում 504, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի: 44-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք: Ընդհանուր թվով 627 մարդ է գտնվում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Սա մտահոգիչ ցուցանիշ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք գիտենք, որ եթե այսօր հայտնաբերել է 323 դեպք, ապա, դժբախտաբար, նույնիսկ ամենաբարձր որակի ու պատշաճ բուժօգնության պարագայում, մոտավորապես 1.6 տոկոսը մահանալու է, այսինքն՝ 5-6 մարդ մահանալու է: Հենց սրանով է պայմանավորված կանոների պահպանումը, քանի որ դա նպաստելու է, որ այս թվերը փոքրանան»,- ասաց նախարարը:

Առողջապահական համակարգի վերազինման արդյունքում, ըստ Արսեն Թորոսյանի, արդեն երեկ՝ օրվա երկրորդ կեսից, տանը սպասող և հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիներ գրեթե չկան: Առաջիկա օրերին այս հարցն ամբողջությամբ կլուծվի:

Կորոնավիրուսային պայքարում առողջապահական համակարգին վաղվանից կմիանան Դիլիջանի ԲԿ-ն, «Արմենիա» ԲԿ-ն՝ 50 մահճակալով, որից 8-ը՝ վերակենդանացման: Միանալու փուլում են Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ, Մարտունու ԲԿ-ն՝ ունեցած 50 մահճակալով: Արդեն միացել է Վեդու ԲԿ-ն:

Պրոցեսները դանդաղում էին թթվածնային սարքերի հետ կապված, հիմա արդեն, ըստ նախարարի, նման խնդիր չկա: «Սա աննախադեպ մոբիլիզացիա է մարդկային և ռեսուրսային առումներով, սակայն այս ամենը չպետք է փոխարինի հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Դրանց հետ դեռ երկար ենք ապրելու՝ մինչև վիճակը կայունանա և՛ ՀՀ-ում, և՛ ամբողջ աշխարհում»,- շեշետեց Արսեն Թորոսյան:

Տպել
565 դիտում

ԲԸՏՄ իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել է ավելի քան 13 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Երևանում մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերվել և առգրավվել (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հետ քննարկել Է Երեւան եւ Բաքու ՌԴ պատվիրակության այցի արդյունքները

ՌԴ-ն Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը. 22 բեռնատար է հասել Արցախ

Ինքնաձիգ, փամփուշտներ, նռնակներ. ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Պետք է բարեփոխենք մտածողությունը՝ մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին

ԱՀԿ 5 բուժաշխատող ժամանել է Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսով ծանր պացիենտների բուժման և համաճարակի դեմ պայքարի հարցում

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության շենքում են

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

Փաստաբանների պալատը ստեղծել է փաստահավաք խումբ՝ ներգրավելով փաստաբանների, լրագրողների և փորձագետների

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած զենք-զինամթերքը

Դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ արժեզրկվում է․ պատգամավորները կարծում են՝ ռիսկերը կառավարելի են

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանն ազատման դիմում է ներկայացրել

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովում էր. նա մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության նիստին

Անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց են․ սպասում են վարչապետի հետ հանդիպմանը

Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ, լուսանկարներ)

ԱԺ երեք պատգամավոր գործուղվել է Մոսկվա