Կառավարությունը հանրության մտահոգությունները կփարատի՝ Ֆիրդուսի թաղմասում 2-3 թանգարան ստեղծելով

Երեւանի «Ֆիրդուսի» թաղամասի ապամոնտաժվող հատվածում նորակառույց շենքերի 1-ին եւ 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից եւ հուշանվերների խանութներից զատ կլինեն նաեւ թանգրաններ:

ՀՀ կառավարությունը կառուցապատողների հետ քննարկում է պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ եւ 3-րդ հարկերում ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։

ՀՀ փոխվարչապե Տիգրան Ավինյանի գրասենյակից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ դեռեւս շոշափվում է տարբեր մշակութային գործիչների թանգարաններ ունենալու հարցը, հիմնական քննարկվող անունների թվում են նկարիչ Հակոբ Հակոբյանն ու Աղասի Այվազյանը:

Թանգարաններ ստեղծելու մտադրության մասին օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետի այս գրառումը Ֆիրդուսի պատմական տարածքում ապամոնաժման աշխատանքների պատճառով սկսված մեծ աղմուկից հետո էր: «Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում»,- գրել էր Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը գրառմամբ նաեւ տեղեկացրել էր, որ որոշվել է հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության փողոցին եւ Տիգրան Մեծ պողոտային հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժեւորել շենքերի ետնամասի ֆասադները եւ տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով ու հուշարձան շենքերի միջեւ 200 մ հետիոտնային ճանապարհով:

Տիգրան Ավինյանը նաեւ հավելել էր. «Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները եւ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»:

Փոխվարչապետի այս հայտարարությունը, սակայն, այնքան էլ միանշանակ չի ընդունվել հանրության կողմից, եւ քննարկումները շարունակվում են: Օրինակ օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել է. «Ի՞նչ է նշանակում պատմական շենքեր, ինչո՞ւ են մի տեղում ստեղծվում մշակութային հայտնի գործիչների թանգարաններ, ովքե՞ր են այդ հայտնի գործիչները, ի՞նչ կապ ունեն նրանք Ֆիրդուսի հետ, ինչո՞ւ այս ամենը որեւէ կերպ չի քննարկվում հանրության հետ, հատակապես եթե խոսքը կասկածելի պայմաններում «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի մասին է: Մենք դեռ սպասում ենք մեր՝ «Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտե»ի բարձրացրած բոլոր հարցերի պատասխաններին»:

Օգտատերերը նաեւ հարց են առաջ քաշել, թե արդյո՞ք այդ առաջարկը ենթադրում է, որ հանուն 2-րդ եւ 3-րդ հարկերում տեղակայված թանգարանների եւ 200 մ հետիոտնային ճանապարհի պետք է աչք փակեն Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման կոռուպցիոն դրսևորումների վրա: «Այսինքն, հանդուրժենք ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվող շինարարությունը, ականջ շոյող անվանումներով ընկերությունների ետեւում թաքնված՝ սկանդալային Գլենդեյլ Հիլզի ներգրավումը կամ Երեւանի կենտրոնի մշակութային միջավայրը ապականած եւ հանրային պաշտոնների հաշվին իր մասնավոր բիզնեսն առաջ տանող Նարեկ Սարգսյանի անճաշակ նախագիծը»,- գրել է մեկ այլ քաղաքացի:

Մեր քաղաքացիների համոզմամբ՝ լավ կլինի նոր նախագիծ մշակելուց առաջ նախ, ուսումնասիրվի նախկին որոշումների օրինական լինելը, հետո ամբողջ Երեւան քաղաքի քաղաքաշինության ոլորտի հետ կապված մշակվի տեսլական (այսինքն հստակեցվի թե ինչ սկզբունքներով են քանդում հինը, կառուցում նորը ): Այս բոլոր քայլերից հետո նոր նախագծի մրցույթ հայտարարվի ու դրվի հանրային քննարկման:

Նրանք հույս ունեն, որ Կառավարությունն առաջիկայում կմանրամասնի, թե ինչ մտադրություններ ունի տվյալ տարածքի հետ կապված, հանրային քննարկման կդնի, ապա նոր կսկսի կառուցապատման աշխատանքները:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնեցին, որ առայժմ մանրամասնել չեն կարող, թե ինչպիսի տեսք է ունենալու պատմական շենքերով, փայտե պատշգամբներով հատվածն ու ինչ նոր առավելություններ են լինելու այնտեղ: Նշեցին, որ շուտով կներկայացվի ավելի մանրամասն տեղեկատվությունը նախագծում կատարված վերոնշյալ փոփոխությունների մասին՝ այդ թվում հատուկ տեսահոլովակի միջոցով:

Հիշեցնենք՝ դեռեւս հունիսի 9-ին քաղաքացիական ակտիվիստները կասեցրել էին Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում, գտնվող եւ 19-րդ դարի վերջին կառուցված շենքի քանդման աշխատանքները։ Շինությունն այժմ կիսաքանդ վիճակում է, սակայն ակտիվիստները կարեւորում են՝ կանգուն է աղյուսե ֆասադը: Դրանից մեկ օր առաջ էլ փլատակների էր վերածվել մի քանի մետր այն կողմ գտնվող պատմական եւս մի շենք: Ականատեսների վստահեցմամբ՝ շենքը գիշերով է հողին հավասարեցվել, ինչն էլ շատերի զայրույթի պատճառ է դարձել:

Դրանից հետո քաղաքական եւ հասարակական տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում՝ նվիրված մայրաքաղաքի ամենահին թաղամասերից մեկին՝ Ֆիրդուսին: Բանն այն է, որ տվյալ տարածքում կառուցապատման իրավունքը տրված է դեռեւս 2014 թվականից, սակայն ոչ մի անգամ որեւէ հանրային քննարկում կամ կարծիքների հավաքագրում չի արվել տվյալ շինույունների ապամոնաժման հետ կապված: Միայն այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ սկսեցին խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքները, Երեւանի քաղաքապետարանը քննարկում կազմակերպեց: Իսկ ակտվիստներն էլ բորբոքվել էին այն բանից հետո, երբ շինարարությունն սկսելու նպատակով քանդել էին տարածքի երկու շենքերը:

Տպել
2125 դիտում

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն