Ավելի լավ է՝ քիչ խոսենք, շատ գործենք. Մարինա Հակոբյանը պատկերասրահի նոր ծրագրերի միայն մի փոքր մասն է բացահայտում

Հունիսի 16-ից Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարն է Մարինա Հակոբյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը: Մարինա Հակոբյանին նշանակել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախկին տնօրեն Արման Ծատուրյանը լքեց պաշտոնը, որովհետեւ լրացել էր նրա պայմանագրի ժամկետը: 

Նախարարը Մարինա Հակոբյանին ներկայացնելիս վրիպում էր թույլ տվել՝ նշելով, որ Հակոբյանը նշանակվել է տնօրեն, բայց պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի օրը դեռ հայտնի էլ չէ: Թերեւս նախարարի այս գրառումից ելնելով՝ մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Մարինա Հակոբյանը նշանակվել է պատկերասրահի տնօրեն, բայց նկատենք, որ լուրը բավականին դրական արձագանք գտավ հանրության լայն շրջանակներում:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մարինա Հակոբյանի հետ՝ իմանալու նրա առաջիկա ծրագրերի, հետագայում մրցույթին մասնակցելու եւ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունների մասին:

- Տիկի՛ն Հակոբյան, նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարարը Ձեզ նշանակել է Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար: Ցանկություն ունե՞ք մասնակցելու կայանալիք մրցույթին եւ զբաղեցնել տնօրենի պաշտոնը:

- Գուցե պաթետիկ հնչի, բայց այս տարիների ընթացքում թանգարանը, իրոք, դարձել է իմ տունը: Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ Ազգային պատկերասրահ՝ որպես ավագ գիտաշխատող, ինչպես ես էի կարծում, 3-4 տարի աշխատելու եւ փորձ ձեռք բերելու նպատակով, բայց շատ արագ սիրահարվեցի թանգարանին, ու մինչեւ օրս իմ վերաբերմունքը չի փոխվել: Այս 17 տարիների ընթացքում եղել եմ գիտաշխատող, ֆոնդապահ, ղեկավարել եմ Գրաֆիկայի բաժինը, կատարել եմ գիտքարտուղարի պարտականությունները: Թանգարանում անկախ իմ զբաղեցրած պաշտոնից ինձ համար առաջնային է եղել նվիրումը աշխատանքին: Այս նշանակումն ինձ հնարավորություն է տալիս թանգարանն իր բոլոր խնդիրներով առավել լիարժեք ընկալելու եւ իմ ձեռք բերած թանգարանային գիտելիքներով ու փորձով նպաստելու պատկերասրահի գործունեության զարգացմանը, սակայն առավել հստակ պատասխանելու համար Ձեր հարցին, միանշանակ, ժամանակ է հարկավոր: Վստահ եմ, որ սիրով ու նվիրումով աշխատելու դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Եթե աշխատանքը սիրելի է, ամեն դժվարություն հաղթահարվում է:

- Համավարակի այս ընթացքում պատկերասրահը բավականին հետաքրքրիր նախաձեռնությամբ է հանդես եկել (մանկական դիմակների պատրաստում): Ունե՞ք որեւէ առաջարկ, որով պատկերասրահի գործունեությունը առավել կակտիվանա այս օրերին:

- Համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով խափանվել է թանգարան-այցելու անմիջական կապը, սակայն, ինչպես աշխարհի գրեթե բոլոր թանգարանները, Ազգային պատկերասրահը եւս ամեն կերպ ձգտում է առավելագույն կերպով պահպանել այդ կապը: Այս շրջանում թանգարանն ակտիվ տեղեկատվական գործունեություն է ծավալել առցանց հարթակում: Վերջերս, ինչպես նշեցիք, մեծ տարածում գտավ ՀԱՊ դիմակ նախաձեռնությունը: Ծրագրում ենք սկսել հավաքածուն լուսաբանող տեսահոլովակների, զրույցների, հանդիպումների շարք, որը կնպաստի նաեւ թանգարան-այցելու անուղղակի երկխոսության ձեւավորմանը: Հաճախ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ ահռելի ու կարեւոր, նվիրական, մշակութապահպան աշխատանք են տանում թանգարանի աշխատողները: Այս ծրագիրը հնարավորություն կտա ճանաչելու եւ նորովի բացահայտելու, «անմիջականորեն» շփվելու արվեստաբանների, հեռակա, անուղղակի դիալոգի մեջ մտնելու թանգարանի տարբեր մասնագետների հետ: Առաջնային խնդիրներից է լինելու նաեւ դասական եւ ժամանակակից արվեստների համադրում-երկխոսությունը, ճանաչված ստեղծագործությունների նորովի մատուցումը: Այս պահին դեռեւս չեմ ուզում շատ մանրամասն անդրադառնալ բոլոր ծրագրերին, ավելի լավ է՝ քիչ խոսենք, շատ գործենք:

Տպել
2581 դիտում

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ՝ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն