Զովաբեր համայնքում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերը եւ ներհամայնքային առաջին փողոցից դեպի գերեզմանոց տանող ճանապարհը՝ մոտ 250 գծամետր երկարությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Զովաբերի խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կապիտալ վերանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 10 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 200 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը:

Զովաբերի առաջին փողոցից գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն դրամ, որի 55 տոկոսը կամ 6 միլիոն 50 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 4 միլիոն 950 հազար դրամը՝ Զովաբերի համայնքապետարանը:

Զովաբերի համայնքապետ Խաչիկ Բաղդասարյանի հավաստմամբ՝ երկու ծրագերն էլ գյուղի համար ունեն կենսական կարեւոր նշանակություն:

«Գերեզմանոց տանող ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում: Գյուղի համար անչափ կենսական խնդիր է դարձել խմելու ջրի կանոնավոր մատակարարումը:

Նշվում է, որ խմելու ջուրը բնակչությանը մատակարարվում է օրական 1 ժամ տեւողությամբ: Խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը քայքայված կամ մաշված են, համակարգում ջրի կորուստները մեծ չափերի են հասնում:

17 կիլոմետր երկարություն ունեցող խմելու ջրատարի արտաքին ցանցը կապիտալ նորոգման է ենթարկվել հազիվ 20 տոկոսի չափով, մնացած հատվածներում հաճախակի են տեղի ունենում խոշոր վթարներ, որոնց վերացումը ձմռան ամիսներին գրեթե անհնար է դառնում: Բարվոք վիճակում չէ նաեւ ներքին ցանցը:

Այս ծրագրով նախատեսում ենք ներքին ցանցը հիմնանորոգել 1 կիլոմետր երկարությամբ, իսկ մնացած միջոցները ներդնել արտաքին ցանցում առավել վթարված հատվածների հիմնանորոգմանը:

Մոտակա տարիներին պետք է համապատասխան միջոցներ գտնենք՝ համայնքի ջրամատակարարման խնդիրը հիմովին լուծելու համար»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: 

Տպել
1600 դիտում

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար