ՀՀ նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկության, թե՝ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին, նախագահի աշխատակազմը հայտնում է, որ կառավարության հիշյալ որոշման վերաբերյալ տարածված մեկնաբանությունները թյուրըմբռնման կամ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու հետևանք են: Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել:

Ըստ ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության, կառավարության ս.թ. հունիսի 25-ի նիստում Հանրապետության նախագահի աշխատակազմի՝ 2020թ. ՀՀ պետական բյուջեով հաստատված ծախսերն ավելացնելու կամ որևէ լրացուցիչ միջոցների հատկացման մասին հարց չի ներկայացվել: Կայացված որոշմամբ ընդամենը փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմին 2020 թվականի համար պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված և հատկացված միջոցներով ծախսեր իրականացնելու ընթացակարգում` փոփոխելով սահմանված չափաքանակները: Պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների ընդհանուր գումարը մնացել է նույնը, այն չի ավելացել:

Հանրապետության նախագահի աշխատակազմը, ելնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակից, արդեն իսկ պետական բյուջե է վերադարձրել 2020թ. երկրորդ կիսամյակի համար աշխատակազմի պարգևավճարների և նախագահի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից շուրջ 152 մլն դրամ:

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած վերոհիշյալ որոշումը կնպաստի Հայաստանում համավարակի տարածման սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող միջոցառումներն ավելի օպերատիվ դարձնելուն: Բացառապես բարեգործական, մշակութային և սոցիալական նշանակության այդ միջոցառումները կդառնան ավելի նպատակային և կիրականացվեն առավել կարճ ժամկետներում:

«Հորդորում ենք լրատվամիջոցներին մասնավորապես ՀՀ նախագահի աշխատակազմին վերաբերող լրատվություն հրապարակելիս լինել ավելի ուշադիր և օբյեկտիվ՝ խուսափելու թյուրիմացություններից:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Արմեն Սարգսյանը բնակվում է իր սեփական առանձնատանը, և ոչ թե պետության կողմից նախատեսված կառավարական առանձնատանը:

Հանրապետության նախագահը նաև աշխատավարձ չի ստանում ո՛չ կանխիկ, ո՛չ էլ անկանխիկ եղանակով: Նախագահն իր աշխատավարձը կամ փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ ուղղում բարեգործական նպատակների, այդ թվում՝ որպես աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին կամ սահմանամերձ բնակավայրերի երեխաներին: Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ իրականացվել են նմանատիպ մի քանի միջոցառումներ»,-ասված է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության մեջ:

:

Տպել
2292 դիտում

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում