4 ակումբ ստացել է ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք, իսկ 6 ակումբների դիմումները մերժվել են. ՀՖՖ

25/06/2020 schedule19:55

Հունիսի  25-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ: Նիստը նախապես նշանակված է եղել ապրիլի 13-ին, սակայն, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, հետաձգվել էր: Դիմորդ ակումբները հնարավորություն էին ստացել ավելի լավ պատրաստվելու գործընթացին:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացի 10 թեկնածուների՝ «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս», «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Սևան», «Վեստ Արմենիա» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր են շնորհվել թեկնածու ակումբներից 4-ին՝ «Նորավանք ՖԱ», «Լեռնային Արցախ ՖԱ», «Սևան ՖԱ», «Վեստ Արմենիա ՖԱ»: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2020/2021թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն որոշել է մերժել «Անի», «Արագած», «Դիլիջան», «Ինտեր», «Մասիս» և «Տորպեդո» ֆուտբոլային ակումբների արտոնագրման դիմումները հետևյալ հիմքերով՝

«ՖԱ Անի» ՀԿ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 15-ով, 22.02-ով, 26-ով, 27-ով, 28-ով, 31-ով, 32-ով, 33-ով, 35-ով, 36-ով, 37-ով սահմանված պահանջները և չի համապատասխանել ենթակառուցվածքային, մարզական և կադրային ու վարչական չափանիշներին:

«ՖԱ Արագած» ՀԿ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և չի ներկայացրել իրավական խմբի կառուցվածքում ընդգրկված և ակումբի ֆինանսավորող կողմ հանդիսացող ընկերության մասին բավարար  և հիմնավոր տեղեկատվություն:

«ԴՖԱ» ՓԲԸ («Դիլիջան ՖԱ») - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ոչ հավաստի տեղեկատվություն ակումբի իրավական խմբի կառուցվածքի և ֆինանսավորող կողմի մասին:

«ՖԱ Ինտեր» ՍՊԸ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 19-ով և 44-ով սահմանված պահանջները: Ակումբի ֆուտբոլիստների պայմանագրերը չեն համապատասխանում ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի դրույթներին: Ակումբը չի ներկայացրել իրավական կառուցվածքի և ֆինսանավորման աղբյուր հանդիսացող ընկերության մասին բավարար տեղեկատվություն:

«Մասիս ՖԱ» ՍՊԸ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:

«ՖԱ Տորպեդո» ՍՊԸ - ակումբը չի բավարարել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ. խմբագրություն) Հոդված 44-ով սահմանված պահանջները և ՀՖՖ Արտոնագրման բաժին է ներկայացրել ակումբի անվստահելի իրավական խմբի կառուցվածք, ինչպես նաև ֆինանսական աղբյուրների մասին անվստահելի և ոչ բավարար տեղեկատվություն:

Արտոնագրման դիմումներիի մերժման արդյունքում նշված 6 ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2020/21թթ-ի առաջնությանը: Ակումբները իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5  օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Ավելացնենք, որ  չնայած ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստի ընթացքում մերժվել էր «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի՝ ՀՀ Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանի մասնակցության իրավունք տվող Ազգային արտոնագիրը, սակայն համաձայն ՀՀ Առաջին խմբի արտոնագրման կանոնակարգի՝ ակումբն իրավունք էր ստացել մասնակցելու ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մրցաշրջանին:

«Վան» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներին ՀՖՖ արտոնագրման կոմիտեի՝ մարտի 9-ին կայացած նիստում շնորհվել էր ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակցության իրավունք ընձեռող Ազգային արտոնագիր: Վերոնշյալ երկու ակումբներից մարզական չափանիշներով ՀՀ Բարձրագույն խմբի ուղեգիր չնվաճած ակումբը, Ազգային արտոնագրի հիման վրա, ավտոմատ կերպով իրավունք կստանա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը: 

Տպել
1599 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին