Տնտեսական միջոցառումների մասին շատ քիչ է խոսվում, քանի որ քաղաքական դրդապատճառ կա․ Խաչատրյան

Համաշխարհային պատմության մեջ նման օրինակ չկա, երբ ոչ պատերազմային իրավիճակում պետությունները պարզապես իրենց երկրներում տնտեսությունները կանգնեցնում են։ Այս մասին այսօր «Արարատ» մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Տնտեսագետը նշեց, որ համաշխարհային տնտեսությունը լրջագույն խնդիրների առաջ կանգնեց նավթի համաշխարհային գների անկմամբ, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։

«Հիմա ամեն մի երկիր փորձում է իր հնարավոր ռեսուրսներով այս իրավիճակից դուրս գալ, նույնը վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետությանը, բայց ոչ ոք միայնակ չի կարող այս իրավիճակից դուրս գալ»,- ասաց նա։

Անդրադառնալով Կառավարության իրականացրած միջոցառումներին՝ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ տնտեսական միջոցառումների մասին շատ քիչ է խոսվում, քանի որ քաղաքական դրդապատճառ կա։ Վերջինս հավելեց, որ Կառավարությունը լուրջ աշխատանք է իրականացրել. «Ես ուշադիր հետեւում եմ բոլոր այն 22 միջոցառումներին, որոնց միջոցով Կառավարությունը փորձում է թեթեւացնել ազգաբնակչության գրեթե բոլոր խավերին, որոնք տուժել են կորոնավիրուսից։ Կառավարության աշխատաոճը շատ բարենպաստ էր այն առումով, որ ցանկացած խումբ, որը տուժել է կորոնավիրուսի պատճառով, հնարավորություն ունենա դիմել նախարարություններին եւ քննարկել խնդիրը»։

Տնտեսագետն օրինակ բերեց 20-րդ միջոցառումը, որտեղ ընդգրկվել են խաղատների, հյուրանոցների աշխատակիցները. «Ես հիշում եմ, որ 2 ամիս առաջ դժգոհություն կար, մարդիկ ասում էին՝ մենք ինչ անենք, որ խաղատանն ենք աշխատել կամ հյուրանոցում ենք աշխատել, բայց դրանք փակված են»։

Խոսելով միջոցառումների համար ի սկզբանե նախատեսված 150 մլրդ դրամի մասին՝ նա կարծիք հայտնեց, որ դա բավականին լուրջ գումար է ՀՀ բյուջեի համար. «Փաստորեն, մենք նախատեսում ենք մեր ՀՆԱ-ի մոտ 2.2-2.3 տոկոսը հատկացնել։ Ամեն երկիր չէ, որ այդպիսի հնարավորություններ ունի։ Նույնիսկ Ռուսաստանը մի քիչ ավելի գումար է հատկացրել, բայց այդ գումարի մեջ մտնում են իրենց 2020 թվականի ազգային ծրագրերը։ Եվ, եթե մենք այդ ծրագրերը հանում ենք եւ զուտ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրենց ծրագրերն ենք նայում, իրենք ՀՆԱ-ի մոտ 1.2 տոկոսն են հատկացնում այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար»։

Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի ներկայացրած ծրագիրը շատ լուրջ հայտ է, եւ միջազգային կազմակերպությունների արձագանքն էլ դրական է. «Պատահական չէ, որ այս 2 ամսվա ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամը որոշեց նաեւ լրացուցիչ օգնություն տալ ՀՀ Կառավարությանը, որպեսզի կարողանան հաղթահարել հատկապես աղքատ խավերի եւ փոքր եւ միջին ձեռնարկությունների խնդիրները, որոնք կորոնավիրուսի պատճառով հայտնվել են անելանելի վիճակում։ Սա միայն ՀՀ-ին չի վերաբերում, այլ համաշխարհային տնտեսությանը»։

Տպել
1594 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան