Գորիսը հավակնում է դառնալ ՀՀ կարևոր մշակութային կենտրոններից մեկը. նախարար Սուրեն Պապիկյանը Սյունիքում է

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչ Սյունիքի մարզը, նախարարը եղել է Արարատի մարզում: Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու կարևորությունը:

Համապատասխան հանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին, ստուգել հիմքային ծածկի որակի համապատասխանելիությանը նախագծային ստանդարտներին: Նշված հատվածում ճանապարհաշինության աշխատանքներին ներգրավվել են նաև նախկինում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ: 

Սյունիքի մարզ աշխատանքային այցը նախարարը սկսել է Սիսիան քաղաքից, որտեղ մարզպետ Հունան Պողոսյանի, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է կառավարության սուբվենցիոն ծրագրով քաղաքում ավարտված և ընթացիկ աշխատանքներին։

Կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ բարեկարգվել և ասֆալտապատվել է Խանջյան, Մյասնիկյան, Ա. Մանուկյան, Շահումյանփողոցների, Սիսիան-Իշխանասարճանապարհատվածը։ Փողոցն ապահովված է նաև ջրահեռացման համակարգով։ Սիսիանում ընթացքի մեջ են նաև քաղաքային այգու բարեկարգման և կահավորման աշխատանքները։

Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի Սիսիանի համայնքապետարանը 1 մլրդ 560 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն տարբեր նշանակության ծրագրեր է ներկայացրել՝ կարևորելով դրանց նշանակությունը համայնքային խնդիրների լուծման և համայնքային կարողությունների զարգացման գործում։

Նախարար Պապիկյանն իր գոհունակություն է հայտնել շինարարության առկա տեմպից, միևնույն ժամանակ հորդորել 2020թ սուբվենցիոն ծրագրերը նախանշված ժամկետներում իրականացնելու ուղղությամբ դրսևորել խիստ հետևողականություն և պատասխանատվություն:

Այնուհետև Սուրեն Պապիկյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հետևել է քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ծրագրին, պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։ «Հետաքրքիր ու կարևոր գործ է արվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ ներկայումս իրականցում ենք մեծածավալ աշխատանքներ, որպեսզի վերականգնվի Հին Գորիսի պատմական միջուկը: Գորիսն իր ուրույն տեղն ունի հանրապետության համայնքների մեջ և հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը` գրավելով տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին»,-նշել է նախարարը։

Նախարարի խոսքով ծրագրի շնորհիվ բացի քաղաքի համար յուրահատուկ կոլորիտային միջավայր ապահովելուց, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, հիմնովին մաքրվում է Վարարակն գետի հունը:

«Հին Գորիս» ծրագրով նախատեսված է քաղաքի կենտրոնական մասի փողոցների ու մայթերի վերակառուցում, սալիկապատում, 1918-1920 թթ․կառուցված թվով 38 շենքերի տանիքների, պատշգամբների ու ճակատային մասերի վերանորոգում, Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածների վերականգնում:

Ծրագիրն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի և ՀՏԶՀ –ի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։

Աշխատանքային այցի ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը Վերիշեն բնակավայրում ծանոթացել է «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Կենտրոնը լրացուցիչ խթան կհանդիսանա բնակավայրի մշակութային ներուժի զարգացման համար։

Աշխատանքային այցի շրջանակում նախարար Պապիկյանը հետևել է նաև Մ2 միջպետական ճանապարհի Շուռնուխ (7կմ) և Դավիթ Բեկ (4,7կմ) համայնքներով անցնող հատվածների շինարարությանը, որտեղ այս փուլում ընթանում են հողային և ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Տպել
1554 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ