Վանաձորում ճանապարհներին առկա փոսերը վարորդներն են փակում. քաղաքապետարանից հույս չկա

Վանաձորում փոսային աշխատանքներ չիրականացվելուն «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է բազմիցս: Քաղաքապետարանի պատճառաբանությունը մեկն է՝մրցույթներին մասնակցելու համար դիմողներ չկան: Բայց եթե հմուտ վարորդները հասցրել են ֆիքսել ամեն մի փողոցի ամեն ամեն մի փոսը, ապա սկսնակ վարորդների համար վանաձորյան փողոցներում երթեւեկելը իսկական պատուհաս է:

Ելնելով ստեղծված իրավիճակից, մարզկենտրոնի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում առկա փոսերից ու ամեն օր վնասվող մեքենաների խնդրից, Վանաձորում գործող «X Drive» ավտոդպրոցի վարորդ-հրահանգիչները նախորդ շաբաթ սկսեցին փոսալցումներ իրականացնել այն փողոցներում, որտեղով որ իրականացվում են ավտովարման գործնական դասընթացները: Մեկնարկը տրվեց Մոսկովյան եւ Թումանյան փողոցների հատման մասից, առկա փոսը  բետոնով ծածկելուց: Նախաձեռնությանը անմիջապես միացան «Վանաձորի վարորդների ակումբի» անդամները: Վարորդներն իրենց սեփական մեքենաներով, պարկերով ու տոպրակներով ավազը, ցեմենտն ու ասֆալտի քերուկը հասցրել ու լցրել են փոսերը, այդ կերպ , որոշ չափով, չեզոքացնելով երթեւկության համար վտանգ հանդիսացող փոսերը:

«X Drive» ավտոդպրոցի վարորդ-հրահանգիչների ու «Վանաձորի վարորդների ակումբի» անդամների ջանքերով փոսալցումներ ընդհանուր առմամբ իրականացվել են կենտրոնական Տիգրան Մեծ-Թումանյան, Մոսկովյան եւ Վարդանանց փողոցներում:

Տպել
2281 դիտում

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք