Եղունգներս ինձ բոլորովին չեն անհանգստացնում. երբ խաչքարագործը կին է

Երեւանի գողտրիկ մի անկյունում՝ «ԽաչքարԱրտ» արվեստանոցում, իր ազատ ժամանակն է անցկացնում բացառիկ մի կին, որի ձեռքի տակ կոպիտ քարը վերածվում է խաչքարի:

Լուսինե Ալեքսանյանն արդեն տարիուկես է՝ վարպետի հետ համատեղ ստեղծում է տարբեր ժամանակների, մոնումենտալ-դեկորատիվ եւ մեկը մյուսից գեղեցիկ ճարտարապետական լուծումներով խաչքարեր:

«Մասնագիտությամբ հնագետ եմ ու զբաղվել եմ միջնադրյան գերեզմանական կոթողների ուսումնասիրությամբ, որն էլ բերել հանգեցրել է խաչքարին: Միշտ մտածել եմ՝ ինչ ձեւով է արվում, ինչ մեխանիզմով: Նախքան արվեստանոց գալս վարպետին հարցնում էի՝ ի՞նչ ես օգտագործում, ի՞նչ գործիքով ես քանդակում, հետո, երբ եկա իմ աչքով տեսնելու կատարվող աշխատանքը, մի քանի անգամ տեսնելուց հետո սկսեցի մտածել՝ կարո՞ղ է ես էլ կարողանամ, բայց աղջիկ եմ, գուցե չհաջողվի»,- պատմեց Լուսինեն:

Կարճ ժամանակ անց, երբ խաչքարագործությամբ զբաղվեու ցանկության մասին հայտնել է վարպետին, վերջինս պատասխանել է. «Լավ էլ կարող ես, վաղվանից արի»: Եվ Լուսինեն հաջորդ օրն առավոտ շուտ արվեստանոց է գնացել:

Ինչպես մի շարք մասնագետների պնդմամբ, այնպես էլ հնագետ, արդեն նաեւ խաչարագործ Լուսինե Ալեքսանյանի խոսքով՝ այսօր զգալիորեն նվազել են առավել աշխատատար, ծախսեր պահանջող խաչքարի մոնումենտալ ձեւերն ու տեսակները, իսկ որ ամենավատն է խաչքարագործությանը փոխարինելու է եկել 3D տարբերակով խաչքարի ստացումը, վտանգված կարելի է համարել այսօր գործող գերեզմանոցներին կից հին խաչքարային դաշտերի վիճակը: «Երբ ուսումնասիրում եմ միջնադարի գերեզմանական կոթողները, մի կետ կա, որ գալիս հանգում են իրար, ու միշտ հարց է առաջանում՝ խաչքարը՝ որպես գերեզմանական կոթողի մաս, ի՞նչ ձեւով է: Բնականաբար, խաչքարը տապանաքար երբեք չի եղել, եղել է գերեզմանական կառույցի մաս, հոգու համար դրվող, աղոթք, որը գերեզմանին է դրվել առ Աստված աղոթքի տեսքով»,- նշեց Լուսինեն:

Խաչքարագործությունը նա աշխատանք չի համարում, հիմնական այլ աշխատանք ունի, իսկ սիրելի գործով զբաղվում է շաբաթ-կիրակի օրերին:

«Աշխատանքային օրերին աշխատանքային ժամի ավարտից հետո էլ եմ գալիս: Սա իմ հոբբին է, եւ եթե հարցնեք՝ ես այստեղ աշխատում եմ, թե դեռեւս սովորում, երեւի թե կհանգեմ այն մտքին, որ սովորում եմ: Ինձ ավելի գրավում է, որ ես այստեղ աշակերտ եմ, միջնադարում միշտ պատկերացրել եմ, թե ինչպես են աշակերտներն իրենց վարպետի մոտ սովորել, այդ ամենն ինչ ձեւով է կազմակերպվել»,- ասաց նա:

Խաչքարագործ աղջիկն իր գործունեությունը սկսել է ընդամենը 20-ից 25 սմ-ի հասնող խաչքարերից, բայց փետրվարից արդեն աշխատում է մեծ գործի վրա: Այժմ նա իր առաջին մոնումենտալ աշխատանքն է անում, որի վրա ինքնուրույն՝ իր ձեռքով է գծել, նկարել, ապա սկսել փորագրել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լուսինեն կատակեց. «Միայն սուր գործիքով քարը կտրելու վախը դեռ չեմ հաղթահարել, մնացածն անում եմ ինքնուրույն, բայց՝ վարպետիս հետ խորհրդակցելով»:

Մեր հարցին, թե չի՞ վախենում ձեռքերը կոշտանալուց, խաչքարագործ աղջիկը պատասխանեց՝ ոչ՝ հավելելով. «Քանի որ ես հնագետ եմ, լինում եմ նաեւ դաշտերում, այնտեղ աշխատում եմ նաեւ հողի հետ: Ճիշտ է, ձեռնոց դնում եմ, բայց ձեռքերս սովոր են առանց ձեռոց աշխատել, ես չեմ նեղվում, պետք եղած դեպքում ամեն ինչ էլ կարելի է կազմակերպել: Քանի որ այս պահին սա է իմ աշխատանքը, սրա մեջ ես ինձ ավելի հոգեհարազատ եմ զգում ու ավելի ներդաշնակ, ինձ իմ եղունգները բոլորովին չեն անհանգստացնում»:

Աղջիկն այս արվեստանոցում վերագտնում է իրեն, իսկ քանդակելիս ավելի շուտ հանգստանում է, քան հոգնում:

Լուսինեին սովորեցնող վարպետը՝ «ԽաչքարԱրտի» տնօրեն Արտակ Համբարձումյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոստովանեց՝ Լուսինեն միակն է, որին վստահել է իր 30 տարվա մուրճիկը: Վարպետն ինքն էլ է դրանով սովորել:

Լուսնակարում՝ խաչքարագործ, վարպետ Արտակ Համբարձումյանը

Վարպետի խոսքով՝ կնոջ եւ տղամարդու քանդակած խաչքարերի միջեւ կան ակնհայտ տարբերություններ, իսկ Լուսինեն իր առաջին աշակերտն է, որն իգական սեռի ներկայացուցիչ է:

«Հետաքրքիրն այն է, որ Լուսինեի հետ կոնֆլիկտով ենք ծանոթացել: Ինձ քննադատում էր, որ այս բանը սխալ եմ անում, այսինչ բանը՝ ճիշտ: Հետո խոսակցության ընթացքում ասաց, որ ուզում է խաչքար քանդակել սովորել եւ մասնագիտությամբ էլ հնէաբան է: Սիրով ընդունեցի, որովհետեւ ինձ համար բացառիկ երեւույթ էր, որ կինն ուզում է քանդակել սովորել, եւ շատ հետաքրքիր էր, թե աղջիկն ինչպես է քանդակելու, որովհետեւ բոլորս գիտենք, որ խաչքարը քանդակում են տղամարդիկ: Միջնադարյան գրականությունում էլ չեմ հանդիպել կին հեղինակի»,- պատմեց Արտակ Համբարձումյանը:

Ասաց, որ Լուսինեն բավականին լավ տիրապետում է նյութին եւ զգում ամեն մի քարը, ամեն նախշը:

Վարպետից հետաքրքրվեցինք, թե քանի որ արդեն փորձառություն ունի ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանաց հետ աշխատելու, ինչպիսի ակնհայտ տարբերություններ է նկատել: «Գիտեք, առհասարակ արվեստն ինչպես է, երբ մեկն ինչ որ բան է քանդակում, իր խարակտերը քանդակում լինում է, նույնն էլ այստեղ է: Երբ տղամարդն է քանդակում, զարդերի, նախշերի մեջ տղամարդուն բնորոշ բաներ ես նկատում, իսկ աղջիկը ուզում է, որ քնքուշ լինի, սիրուն լինի, այդ զգացողությունը, էներգիան, որ դնում է զարդերի մեջ, դա երեւում է, բայց թե՛ տղամարդ, թե՛ կին, եթե մի բանը նվիրված է անում ու սիրում է, կհաջողի, ինչը Լուսինեի մոտ ակնհայտ կա, բավականին հաջողություններ ունի»,- ասաց նա:

«ԽաչքարԱրտում» հիմնականում ոգեշնչված են մեր միջնադարյան խաչքարերից: Վարպեի համոզմամբ՝ դրանք շատ գրագետ են արված, եւ ահռելի ժառանգություն է թողնված մեր սերունդներին: Ինչպես բոլոր արվեստների մեջ, որը ժամանակի ասելիքն ունի, նույնն էլ արվեստի այս ճյուղն է: Խաչքարագործության մեջ նոր մոտեցումներ, նոր մտահղացումներ են ի հայտ գալիս, որն իրագործում ես, միշտ մի փոքր շեղվում ես եւ ուզում քո ասելիքն ասել: Լինում է, որ նոր ձեռագիր ես թողնում, բայց ոգեշնչման աղբյուրը միջնադարյան ահռելի ժառանգությունն է, որը փորձում ենք փոխանցել գալիք սերունդներին, բայց, ցավոք սրտի, խաչքարագործությամբ հետարքրքրվողների թիվն այսօր քիչ է: Եվ Լուսինեի հետաքրքրվածությունն արվեստի այս ճյուղով ինձ ուրախացրեց ոչ միայն այն առումով, որ հակառակ սեռի ներկայացուցիչ է, այլեւ որ այս գործով քչերն են այսօր զբաղվում»,- նկատեց Արտակ Համբարձումյանը:

Խաչքարերը ծնվում են տարիների ընթացքում, գծելը ստանալը մի բան է, իսկ նյութին փոխանցելն ու կյանքի կոչելը՝ այլ աշխատանք: Նայած ինչ հորինվածք է, ինչ չափի ու բարդության: «ԽաչքարԱրտում» հիմնականում 3-4 ամիս է տեւում մեկ խաչքար ստանալը: «Ժամանակին, որ տապոռով էինք քանդակում, ու դռել, կամ այլ գործիք չկար, 6-7 ամիս էր տեւում, հիմա գործը կիսով չափ կրճատվել է»,- ասաց քանդակագործը՝ հավելելով, որ սկսնակ Լուսինեն ժամանակի մեջ եւս չի զիջում մնացածին:

Տեսանյութ՝

Տպել
2044 դիտում

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն