Տեսա՝ ճյուղը վնասեց տատիկներից մեկի աչքը. Վանաձորում մարզիչն արդեն 2 ամիս է խնամում է լքված զբոսայգու բուսականությունը

Վանաձոր քաղաքի բնակիչ, «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզիչ Սարգիս Ղազանչյանն այն մարդկանցից է, ով պահանջելու փոխարեն փորձեց սեփական միջոցներով ու սեփական ձեռքերով կարգի բերել Վանաձոր քաղաքի ամենամեծ՝ Սայաթ-Նովայի անվան զբոսայգին, որ տարիներ շարունակ գտնվում է անբարեկարգ վիճակում: Դեռ մայիսն էր, երբ Սարգիս Ղազանչյանը, ամեն օրվա նման, զբոսնում էր սպորտդպրոցի դիմաց գտնվող զբոսայգում եւ նրա աչքից չվրիպեց այգու թփերի անխնամ տեսքն ու այն, որ տարածքում հանգստացողները վնասվում են ճյուղերից: Ձեռքն առավ մկրատն ու որոշեց՝ թփերը պետք է էտել, հավասարեցնել ու գեղեցկացնել: Ու այսպես մինչ օրս: «2 տատիկ էին նստած նստարանին, մեկ էլ աչքս ընկավ, որ ճյուղը կպավ տատիկներից մեկի աչքին ու վնասեց, սիրտս ցավ ապրեց, վերցրեցի մկրատն ու նստարանի հետեւում գտնվող սամշիտը գեղեցկացրի՝ հեռացնելով ավելորդ ճյուղերը: Այդ մեկը վերջացրեցի, անցա կողքի սամշիտներին, հետո՝ մյուս նստարանի տարածք գնացի, ու այդպես մինչ օրս»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Սարգիս Ղազանչյանը: «Վտանգավոր մի քանի ճյուղ հեռացնելով սկսվեց այգին գեղեցկացնելու գործընթացը»,- նկատեց նա:

Սարգիս Ղազանչյանը վստահեցնում է՝ սկսած գործը սիրով է անում, հատկապես ոգեւորվում է, երբ անցորդներն ու այգում զբոսնողներն են գովեստի ու շնորհակալական խոսքեր ասում. «Հաճելի է, երբ գեղեցիկ ու խնամված այգում ես քայլում, ու երբ խնամված, արդեն էտված թփի կողքին տեսնում ես չխնամված թուփը, քեզ պարտավորված ես զգում, որ դա էլ պետք է գեղեցկացնես»: Այգու տարածքը գեղեցկացնելուց հետո Սարգիսն անցել է այգու շրջակա տարածքի բարեկարգմանը: Պատմում է, որ քաղաքացիներից շատերը սկզբում կարծել են, որ ինքը քաղաքապետարանի աշխատակիցներից է, սակայն երբ իմացել են, որ պարզապես սրտացավ անհատ է, ավելի են զարմացել:

Թփերն էտելուց առաջացած ճյուղերը Սարգիսը տեղափոխում է այգու վերջնամաս, ասում է, բացի կտրած ու չորացած ճյուղերից, հեռացնում է նաեւ կանաչ թփերի տակ եղած աղբը, ինքն այդ ամենից միայն հաճույք է ստանում. «Ճյուղերը գրկած հեռացնում եմ, տանում դնում վերջում, մեր լեզվով ասած կպչանացու է դառնում, մարդիկ գալիս տանում են»:

Այգու ներկայիս իրավիճակը մտահոգում է ոչ միայն Սարգսին, այլ նաեւ բոլոր վանաձորցիներին: Ջարդված նստարանների ու աղբամանների փոխարեն պետք է քիչ թե շատ նորերը լինեին, որոնք սակայն չկան.:

«Ես քաղաքային իշխանություններից միայն մի բանի ակնկալիք ունեմ՝ մասնագիտական խորհրդատվության: Ես քաղաքապետարան չեմ դիմել, ինքս ինձնով նախաձեռնել ու արել եմ այնքան, որքան կարողացել եմ: Գոնե որ մի մասնագետ լիներ, ինձ ասեր, թե որ թուփը պետք է հեռացվի, ես էլի կանեմ, բայց ես մասնագետ չեմ, միայն իմ պատկերացմամբ եմ առաջ շարժվում: Բայց այստեղ բավականին ավելորդ թփեր կան, որոնք ըստ իս, պետք է հեռացվեն, բայց ես դրա իրավունքը չունեմ»,- ասաց Սարգիսն ու հավելեց, որ իրեն ոչինչ պետք չէ, բացի մի քանի այգեգործական գործիքից. «Էն որ մարդիկ անցնում են ու օրհնում, ասում՝ ձեռքերդ դալար մնան, դա ինձ համար ամեն ինչ է»:

Տպել
3616 դիտում

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են «Դերրինգեր» գրառմամբ լիցքավորված ատրճանակ, 50 փամփուշտ և փայտե մահակ

Փանիկում տուն է այրվել

Ժամը 06։30-ին ադրբեջանական ԶՈՒ- ն կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Փայտածխով բեռնված մեքենա է այրվել

Օրակարգային է Գյումրիում փողոցաշինության ընթացքում «Վեոլիա Ջուր» ընկերության հստակ համագործակցությունը. Շիրակի մարզպետ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ-ն հաստատակամ է տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը. ԱԳՆ