ՇՎՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել Նոր Նորքում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր՝ հունիսի 29-ին տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել մի շարք բենզալցակայաններում և շինանյութի խանութներում:

Հիմնականում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Խոշոր առևտրի կենտրոններում տեսչական մարմնի կողմից խախտումներ չեն դիտարկվել:

Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

Տպել
282 դիտում

Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է

ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների

ԿԸՀ-ն սկսել է Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը. Մարուքյանը պահանջում է իրենց վերադարձնել 18-րդ մանդատը

11 հանձնաժողովների նախագահների տեղակալների եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները կրճատվել են

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը

Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Եթե 21 օրում նախագահը չստորագրի եւ չդիմի ՍԴ, ես հաճույքով կստորագրեմ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. ԱԺ նախագահ

Ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատումը թաքցնելու գործն ուղարկվել է դատարան

Առ այսօր ՍԴ-ն Քոչարյանի գործի վերաբերյալ նյութերը հայերենով չի տրամադրել Ազգային ժողովին. Միրզոյան

Վրաստանը 5 երկրի համար բացում է սահմաններն ու վերսկսում միջազգային ավիահաղորդակցությունը

Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ (տեսանյութ)

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է. ոստիկանությունը հիշեցնում է պատասխանատվության մասին

Արարատ Միրզոյանը կողմ չէ ՍԴ անդամների նշանակման կարգի մասին ՀՀ նախագահի առաջարկին. «Գործող մեխանիզմը բավականին հաջող է»

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանում կորոնավիրուսի 1 դրական դեպք է գրանցվել. կրկնակի թեստ է հանձնելու, որ սխալմունքը բացառվի

Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու նախագիծը այս պահին շրջանառությունից հանված է․ Սիսակ Գաբրիելյան

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ թեկնածու Կարեն Սեդրակյանին